fbpx

Կերակրիր ուղեղդ. 23 խելագար փաստեր մեր շուրջը գտնվող աշխարհի մասին

Ուզո՞ւմ եք որևէ անսովոր բան իմանալ աշխարհի մասին։ Ժամանակն է մի փոքր ապշեցնել սեփական ուղեղը և կատարելագործել դեռևս դպրոցում ստացած գիտելիքները։ Կարդացեք, զարմացեք, ժպտացեք և կիսվեք գտածոյով ընկերների հետ։

1.  Մարդը միակ արարածը չէ, որի մատնահետքերն ունեն ունիկալ պատկեր։ Կոալաների մատների բարձիկներն այնքան նման են մեր մատնահետքերին, որ դրանք շատ հեշտությամբ կարելի է շփոթել, եթե չկատարել համապատասխան փորձաքննություն։ Ի դեպ շների մոտ յուրահատկության այդպիսի պիտակ է թողնում քթի հետքերը։

2. Տնային կենդանիները նույնպես կարող են տառապել ալերգիայով՝ իրենց տերերից։ Չէ՞ որ մարդիկ ալերգենների նույնպիսի կրողներ են։ Այդպիսի «անհանդուրժողականությունը» արտահայտվում է մորթու կորուստով և դերմատիտով։

3. Կոլիբրին՝ ոչ միայն ամենափոքրիկ թռչունն է, որի չափսերը տատանվում են 7-20 սմ, այլ նաև միակ փետրավորների ներկայացուցիչն է, որը կարողանում է ետ թռչել։

4. Դելֆինները կարողանում են շփվել ոչ միայն ժեստերի բարդ լեզվով (նշաններ, որոնք հաղորդում են պոչի, լողակների, ցատկերի և պղպղջակների օգնությամբ), այլ նաև նրանք շատ լավ կարողանում են արտասանել ձայներ և ուլտրաձայներ։ Նրանցից յուրաքանչյուրն ունի իր ցեղակիցներից առանձնացող անուն, որով էլ նրան դիմում են։

5. Օրվա ընթացքում 5 րոպե երգեցողությունը՝ օգնում է մարդուն հաղթահարել անինքնավստահությունը, ազատվել դեպրեսիվ խանգարումներից, վախերից, և նույնիսկ բարելավել անոթների վիճակը։

6. Շագանակագույն աչքերով մարդիկ օժտված են ավելի հստակ դիմագծերով և հենց այդ պատճառով նրանց հանդեպ ավելի հեշտ է լցվել վստահությամբ և համակրանքով, քան կապուտաչյաների հանդեպ։

7. Մարդու երազների վրա ազդում է տրամադրությունը, որը ներկում է երազները տարբեր գույներով։ Հենց այդ պատճառով՝ մոլորակի վրա բնակվող մարդկանց 12%-ը գունավոր երազներ չեն տեսնում։ Նաև այս ցուցանիշը մեծանում է զուգահեռ հարցվողի տարիքին։

8. Կույր մարդիկ չեն կարող հիվանդանալ շիզոֆրենիայով։ Այս երկու հիվանդությունները փոխադարձ բացառում են մեկմեկու։ Իսկ ահա խլությունը՝ հակառակը, մեծացնում է պաթոլոգիական հալյուցինացիաների առաջացման հավանականությունը։

9. Միջինում կանայք 5-8 անգամ ավելի շատ են արցունքներ «աճեցնում», քան տղամարդիկ։ Այդպիսի օրինաչափությունը բնական կերպով կապված է դաստիարակության տարբեր գենդերային մոդելների հետ։

10. Այսօրվա դրությամи կանանց IQ -ն միջինում գերազանցում է տղամարդկանց ինտելեկտուալ ունակությունների ցուցանիշը՝ IQ -ն։ Սակայն վերջիններս գերազանցում են թույլ սեռին հանճարների և օլիգոֆրենների քանակով, ինչը կապված է մտավոր ունակությունների մեծ տարածվածությամբ։

11. Ստամոքսա-աղիքային տրակտն ունի իր նյարդային համակարգը, որը մեծ մասով որոշում է մարդու էմոցիաները։ Հենց այդ պատճառով՝ վախերն ու սթրեսերը քայքայում են մարսողական համակարգը՝ բերելով խանգարումների, կարևոր բիֆիդոմանրէների դիսբալանսի և նաև խոցերի։

12. «Բոյկոտ» բառն իր սկիզբն առնում է մի լոնդոնցու՝ Չարլզ Բոյկոտի անունից, ով չաջակցեց աշխատողների արդարացի վարձավճարների իրավունքների համար պայքարի գործադուլը։ Որպես հետևանք՝ նա հալածվեց Կանաչների Լիգայի կողմից, հեռացվեց եկեղեցուց և հասարակությունից։

13. Նախաճաշի օգտակարության մասին կեղծ իդեան 40-ականներին ներդրվեց ամերիկացիների մեջ փաթիլներ արտադրող ընկերության կողմից՝ գովազդային արշավի միջոցով: Նրանք ուղղակի հույս ունեին այդպիսով մեծացնել վաճառքի ծավալները: Եվ դա նրանց հաջողվեց:

14. Pringles չիփսերի ոչ ստանդարտ փաթեթավորման ստեղծող, քիմիկոս Ֆ․Բորը կտակեց իրեն հուղարկավորել իր գյուտի մեջ, որով նա շատ էր հպարտանում: Ընտանիքը կատարեց նրա ցանկությունը:

15. 2050 թվականից հետո շոկոլադի արտադրությամբ զբաղվող ընկերություններին վերացում է սպառնում: Պատճառն այն է, որ կլիմատիկ ճգնաժամի և գլոբալ տաքացման հետևանքով՝ կակաոի ծառերը գտնվում են վերացման շեմին:

16.Դուք կզարմանաք, սակայն կազինոներն ունեն հումորի հրաշալի զգացողություն․ ռուլետկայի բոլոր թվերի գումարը հավասար է գազանի թվին՝ «666»: Այնպես ինչպես դատարաններում նստած ատենակալների թիվը հենց այնպես չէ հավասար 12-ի: Դա գիտակցված հղում է աստվածաշնչյան առաքյալներին:

17. Վատիկան գաճաճ պետությունը, որտեղ գտնվում է Հռոմի Պապի նստավայրը, մի քանի տարի գտնվում էր հանցագործություններով ամենահարուստ պետությունների թոփ առաջին հորիզոնականում, քանի որ 1000 բնակիչներին այստեղ բաժին էր հասնում ավելի քան հազար գողություն և մեքենայություն: Իհարկե դա կապված է չափազանց զարգացած տուրիզմի հետ:

18. Երկիր մոլորակի գիտնականները պնդում են, որ իրենց կողմից բացահայտված ֆիզիկայի և քիմիայի օրենքները տարածվում են Տիեզերքի միայն 4%-ի վրա, քանի որ սև մատերիան, որից բաղկացած է Տիեզերքի մեծ մասը, դեռևս մնում է չուսումնասիրված:

19. Եթե մեր հասարակության մեջ գոյություն չունենար «ժամանակ» հասկացությունը, և մենք ապրեինք կատարյալ մթության մեջ, մարդու օրական ռիթմը կլիներ այսպիսին՝ 36 ժամ արթունությունն ընդդեմ 12 ժամ քնի: Ցուցանիշները փորձնական ճանապարհով դուրս է բերել սպելեոլոգ Մ․Սիֆրը:

20. Այնպիսի գազային հսկաներին, ինչպիսիք են Յուպիտերն ու Սատուրնը՝ կարելի է վստահ անվանել Արեգակնային համակարգի իսկական «Ռոկֆելերներ», քանի որ հսկայական ճնշման պատճառով, ածխածինները, որ պարունակվում են այդ մոլորակներում՝ բյուրեղանում են և թափվում ադամանդե սառցաբեկորների տեսքով:

21. «Ապոլոն 11» արշավի շրջանակներում, լուսնի վրա առաջինը ոտք դրած մարդու՝ Նիլ Արմսթրոնգի սկաֆանդրը կարված էր կանացի ներքնազգեստ արտադրող գործարանի կողմից:

22. Ռուսաստանը՝ մակերեսով ոչ միայն ամենամեծ երկիրն է աշխարհում, այլ նաև այն գերազանցում է Արեգակնային համակարգի գաճաճ մոլորակ Պլուտոնին (Կոյպերի գոտի):

23. «Գաջեթ» բառը առաջին անգամ օգտագործվել է ԱՄՆ-ում, երեք ատոմային ռումբերի անվանման ժամանակ՝ «Գաջեթ», «Փոքրիկ» և «Գիրուկ»: Եվ թեկուզ այն փորձնական էր, հենց նրա երկու «ցեղակիցներին», 1945 թվականին, գցեցին Հերոսիմայի և Նագասակիի վրա, ստեղծելով ամենամասշտաբային աղետներից մեկը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Կերակրիր ուղեղդ. 23 խելագար փաստեր մեր շուրջը գտնվող աշխարհի մասին
Սև շերտագիծ: Ինչի՞ մասին պետք է հիշել կյանքի դժվարին իրավիճակներում