fbpx

22 դաժան ճշմարտություն, որոնք դժվար է լսելը, բայց դրանք կօգնեն Ձեզ դառնալ ավելի ուժեղ

Բավական է անհանգստանալ թե ինչպես Ձեզ կհիշեն: Երբ մահը վրա կհասնի, դուք իրոք այլևս չեք լինի այս աշխարհում: Բոլորովին: Այնպես որ ապրեք լիարժեք կյանքով, քանի դեռ Ձեզ համար չի հնչել վերջին զանգը:

Երբ ինչ-որ մեկին վերջապես կհաջողվի կանչել Ձեզ անկեղծ զրույցի, և ասել Ձեզ այն, ինչը Ձեզ վաղուց էր հարկավոր, լսել այդ դառը ճշմարտությունը կարող է շատ դժվար լինել:

Բայց եթե դուք ցանկանում եք իրագործել Ձեր ամբողջ պոտենցիալը, դուք պետք է լցվեք խիզախությամբ, որպեսզի նայեք սեփական կյանքի ուղիղ աչքերի մեջ, ազատել նրան այն բանից, ինչը Ձեզ ներքև է ձգում, որպեսզի դուք, վերջապես, կենտրոնանաք այն բանի վրա, ինչը իրոք կարևոր է:

Եվ այսպես, ներքևում դուք կգտնեք 22 դաժան ճշմարտություն, որոնք, որպես օրենք, ոչ ոք չի ցանկանում լսել, բայց որոնք Ձեզ կդարձնեն շատ ավելի լավը և ուժեղ, եթե իհարկե դուք դրանց ուշադրություն դարձնեք:

1. Բոլորը թքած ունեն

Ձեզ համար ցավո՞տ է: Դուք տառապո՞ւմ եք: Դուք կորցրել եք Ձեզ համար շատ թանկ մարդո՞ւ: Եվ գիտե՞ք ինչ: Այն ինչ դուք զգում եք կամ զգալու եք, արդեն ինչ-որ մեկը զգացել է, և, հնարավոր է, այդ «ինչ-որ մեկը» շատ մոտ է, Ձեր կողքին:

Փորձեք հասկանալ՝ այն, որ Ձեզ համար ցավոտ է, դեռևս Ձեզ չի դարձնում առանձնահատուկ: Ձեր ցավը՝ ընդամենը Ձեր ողջ լինելու անբաժանելի մասն է: Եվ մեծամասամբ, բոլորը թքած ունեն դրա վրա, բացի մի քանի մարդուց:

2. Մի թաղեք Ձեր տաղանդը

Եթե Ձեր ներսում կա ինչ-որ բան, որն ասում է Ձեզ․ «Դու շատ, շատ լավն ես դրանում», այդ դեպքում փորձեք կառուցել Ձեր կյանքը այն բանի շուրջը, որպեսզի կարողանաք զբաղվել հենց դրանով: Եվ եթե դուք թաղեք Ձեր տաղանդը, եթե դուք հրաժարվեք դրանից, դուք նաև կհրաժարվեք իսկապես ապրելուց:

3. Սեփական կյանքի պատասխանատվությունը վերցրեք Ձեզ վրա

Ո՞վ է ղեկավարում Ձեր մտքերը, բառերը, գործողությունները: Դուք և այլևս ոչ ոք: Եվ եթե դուք որևէ ցավոտ, վատ կամ սխալ բան եք անում՝ դրանում մեղավոր եք միմիայն դուք և այլևս ոչ ոք: Սեփական կյանքի պատասխանատվությունը վերցրեք Ձեզ վրա:

4. Մահը՝ իրոք վերջն է

Բավական է անհանգստանալ թե ինչպես Ձեզ կհիշեն: Երբ մահը վրա կհասնի, դուք իրոք այլևս չեք լինի այս աշխարհում: Բոլորովին: Այնպես որ ապրեք լիարժեք կյանքով, քանի դեռ Ձեզ համար չի հնչել վերջին զանգը:

5. Ընդունեք սեփական էմոցիաները

Բավական է փորձել փախչել սեփական վախերից, անհանգստություններից և ցավերից: Որպես փաստ ընդունեք այն, որ դուք կատարյալ չեք, և երբեմն զգում եք այն, ինչը դուք բոլորովին չեք ցանկանում զգալ: Դրա դեմ ոչինչ չես կարող անել, և որքան շուտ ընդունեք դա որպես եղելություն, այդքան արագ կդադարեք փորձել պայքարել սեփական էմոցիաների դեմ և կսկսեք ապրել:

6. Դուք չեք կարող ընկերանալ բոլորի հետ

Նույնիսկ պետք էլ չէ փորձել: Ուղղակի համոզվեք, որ ընկերացել եք այս աշխարհի ամենակարևոր մարդու հետ՝ ինքներդ Ձեզ հետ:

7. Արժեքը որոշվում է ժամանակով, այլ ոչ թե փողով

Թույլ մի տվեք փողային հարցերին չթողնել Ձեզ լիարժեք ապրել: Հավատացեք, Ձեզ բոլորովին հարկավոր չէ փքված քսակ, որպեսզի հաճույք ստանաք կյանքից: Դրա համար դուք պետք է Ձեզ և Ձեր շրջապատին շնորհեք նրանով, ինչը շատ ավելի արժեքավոր է՝ ժամանակով:

8. Ակտիվորեն մի փորձեք երջանկություն փնտրել

Ինչո՞ւ: Դե որովհետև այն ամենուրեք է: Յուրաքանչյուր ժպիտում, յուրաքանչյուր հայացքում, յուրաքանչյուր հանդիպման մեջ և նույնիսկ՝ յուրաքանչյուր հրաժեշտում: Ինչ-որ «մեծ» երջանկության փնտրտուքներում բավական է անտեսել երջանկությանը, որը շրջապատում է Ձեզ ամեն կողմից: Այն առանց այդ էլ Ձեզ հետ է, հենց այստեղ, այնպես որ վայելեք այն:

9. Երջանկությունը փողով չես գնի

Եթե դուք ներքուստ դժբախտ եք, նույնիսկ աշխարհի ողջ ոսկին Ձեզ չի կարող երջանիկ դարձնել: Երջանկությունը գալիս է սրտից:

10. Բոլորը, ովքեր Ձեզ այժմ շրջապատում են՝ երբևէ կմահանան

Թող մահացածների համար սգալը և անհանգստությունը նրանց համար, որոնք Ձեր կողքին են՝ չդառնան Ձեզ համար կյանքի իմաստ: Մահը՝ յուրաքանչյուր կյանքի անբաժանելի մասն է, այնպես որ ապրեք, քանի դեռ ապրում եք:

11. Փողը Ձեզ հետ այն աշխարհ չեք տանի

Հիշո՞ւմ եք այն երկար երեկոները, որոնք դուք ծախսել եք Ձեր ֆինանսական դիրքը ամրապնդելու համար՝ անտեսելով առողջությունը, սիրելի մարդկանց և սեփական կյանքը: Երբ դուք պառկած կլինեք մահվան մահճում, դուք կհասկանաք, որ այդ բոլոր երեկոները իզուր են ծախսվել, քանի որ դուք Ձեզ հետ չեք կարող տանել այդ վաստակած փողի նույնիսկ չնչին մասը:

12. Մի մոռացեք, թե ով եք դուք իրականում

Միշտ հիշեք, թե ով եք դուք իրականում, երբ Ձեր վրայից իջնում են տագնապները, սթրեսերն ու անհանգստությունները: Ինչ-որ տեղ՝ այնտեղ, այդ ամբողջ արտաքինի տակ թաքնվում է այն, ինչը Ձեզ դարձնում է Ձեզ, այն ինչը Ձեզ լցնում է կրքով և ստիպում ժպտալ: Մի մոռացեք Ձեր մասին, ԵՐԲԵՔ:

13. Մարդկանց նվիրեք ոչ թե ադամանդներ, այլ ժամանակ

Ժամանակը՝ ամենաարժեքավոր նվերն է, որը կարող եք տալ այլ մարդու: Ներդնելով Ձեր ժամանակը շրջապատող մարդկանց վրա, դուք տալիս եք այն, ինչը երբեք և ոչ մի դեպքում հնարավոր չէ արտահայտել փողերով:

14. Ընդունեք երախտագիտությունը

Որքան էլ որ բարդ և լարված լինի Ձեր օրը, հիշեք որ ինչ-որ տեղ, ինչ-որ մեկի համար հիմա ավելի վատ է, քան Ձեզ համար: Շրջվեք և փորձեք գտնել ինչ-որ բան, ինչի համար կարող եք շնորհակալ լինել հենց այստեղ և հիմա: Լինի դա սիրող ընկեր, ունակություններ և հմտություններ, որոնք այլևս ոչ ոք չունի, կամ էլ նույնիսկ համեղ տնային ընթրիք: Միշտ հիշեք շնորհակալ լինելու մասին:

15. Ձեր ժամանակը՝ Ձեր ամենաարժեքավոր փոխարժեքն է

Ժամանակի մասին մտածեք հետևյալ կողմից՝ ամեն ամիս մենք ծախսում ենք ամենաքիչը 40 ժամ, որպեսզի թեկուզ ինչ-որ չափ փող աշխատենք: Ժամանակը կյանքի ամենաիսկական փոխարժեքն է: Ներդրեք դրա մեջ այնպես, ինչպես ուղեղով կներդնեիք փողը:

16. Երազանքներն՝ անհաջողակների համար են: Գործով զբաղվեք

Երազել կարող են բոլորը և դրանով բոլորն են զբաղվում: Բայց այդ երազողներից քանի՞սն են փորձում կյանքի կոչել սեփական երազանքները: Երևի այդպիսինները կեսի չափ էլ չեն հավաքվի: Բավական է նստել մի տեղում, սպասելով ջինին, որը կտա Ձեզ այն, ինչի մասին երազում եք: Սկսեք, վերջապես, աշխատել դրա վրա:

17. Բավական է չափազանց բացասական արձագանքել

Ընդունեք կյանքի վերելքների և անկումների անխուսափելիությունը: Ամենավատը, ինչ կարող եք անել այս կյանքում՝ պահել Ձեզ այնպես, կարծես Ձեր կյանքը կրակների մեջ է, երբ իրականում ամեն ինչ այդքան էլ վատ չէ: Պահպանեք հանգստություն:

18. Ձեր ուժերն ու ժամանակը ներդրեք ամենակարևորի վրա, ինչ ունեք՝ Ձեզ վրա

Դուք կարող եք այս կյանքն ապրել միայն մեկ հեռանկարով՝ սեփական: Երբ դուք չեք լինի, Ձեզ հետ միասին կանհետանա նաև Ձեր կյանքի տարբերակը: Ուրեմն ինչո՞ւ չդարձնեք Ձեզ այն մարդու լավագույն տարբերակը, որը դուք կարող եք դառնալ: Ներդրեք Ձեզ վրա՝ ֆիզիկական, մենթալ և հոգևոր ոլորտներում:

19. Կիսվեք գիտելիքով և փորձով

Կյանքի փորձով, կյանքի դասերով, որոնցով Ձեզ հարստացրել է կյանքը․․․ Այդ ամենը ոչինչ չարժեն, եթե դուք ոչ ոքի հնարավորություն չտաք ինչ-որ բան սովորել Ձեզանից: Դարձեք հսկա, որի ուսերին այլ մարդիկ կկարողանան հասնել այնպիսի բարձունքների, որոնց մասին դուք նույնիսկ չեք էլ երազել:

20. Ապրեք ներկայով

Ներկայով, այլ ոչ թե ապագայով կամ անցյալով: Ներկան՝ միակ ժամանակն է, որն իրոք նշանակություն ունի: Սկսեք ապրել դրանում հենց հիմա:

21. Կատարելությունն անհնար է

Ինչո՞ւ է կատարելությունն անհնար: Դե որովհետև մեզանից յուրաքանչյուրն ունի սեփական կարծիքն այն մասին, թե ինչպիսին է այն, այդ կատարելությունը: Այնպես որ բավական է փորձել՝ ուղղակի եղեք այն մարդը, որ կաք, ամբողջ ուժով:

22. Վաղ թե ուշ դուք կմահանաք

Ընդունեք այդ փաստը և դադարեք այն անտեսել: Մահը կգա և այն չի սպասի՝ որքան էլ որ չիրագործված պլաններ ունենաք: Դուք նույնպես պետք է դադարեք սպասել: Ապրեք այստեղ և հիմա և ապրեք ամբողջ ուժով:

Պատասխանատո՞ւ եք արդյոք սեփական կյանքի համար:

Եվ վերջում ուզում ենք հիշեցնել Ձեզ, որ եթե դուք ցանկանում եք լիարժեք ապրել, առաջին հերթին պետք է վերցնեք սեփական կյանքի պատասխանատվությունը Ձեզ վրա: Դա հաջողության բանալին է, դեղ ընդդեմ հետաձգման, սեփական ուժերի հանդեպ անվստահության և սեփական անձին բոլոր մեղքերում մեղադրելու պատասխան:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 9 assessment, среднее 4.11 из 5 )
MediaMag
22 դաժան ճշմարտություն, որոնք դժվար է լսելը, բայց դրանք կօգնեն Ձեզ դառնալ ավելի ուժեղ
Երջանկության մուսաս