fbpx

Հորոսկոպ 2021-ի համար. ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին

Ինչ է պատրաստել 2021թ․-ը կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար:

Խոյ

Յուրաքանչյուր 12 տարին մեկ անգամ Ցլի տարին կրկնվում է՝ Խոյերին համբերություն սովորեցնելու համար։ Սակայն վերջիններս զուր չեն համարվում ամենակամակոր նշանը, այդ պատճառով էլ կդիմադրեն մինչև վերջ։ Սակայն մի օր, մի փոքր հանգստանալով, կտեսնեն. այն, ինչ նախկինում իրենց համառ պայքարի պտուղն էր, հայտնվել է իրենց ձեռքերում։ Ցուլը պարզապես սիրում է համբերատարներին ու աշխատասերներին, և եթե Խոյերին հաջողվի հանդարտեցնել իրենց իմպուլսիվությունը, 2021-ի ավարտին կարող են ասել. «Այո՛, հիանալի տարի էր»։

Ցուլ

Ի՞նչ եք կարծում՝ Ցուլն ու տարվա հովանավորը կարո՞ղ են ընդհանուր լեզու գտնել, եթե նրանք երկվորյակ եղբայրներ են։ Իհարկե։ 2021-ը Ցուլերի համար նման կլինի վիճակախաղում հաղթանակի։ Նրանց հաստատակամությունն ամեն կերպ աջակցություն կստանա տարվա խորհրդանիշի կողմից, նրանց և՛ հոգևոր, և՛ նյութական դիվիդենտներ կբերի։ Բացի այդ՝ այս տարի Ցուլին ծանոթություններ են սպասվում, որոնք լրջորեն կփոխեն նրանց կյանքը, սակայն դրա համար հարկավոր է առավելագույնս բաց լինել շրջապատի համար։

Երկվորյակներ

Կոմունիկացիաների արքայի բնատուր հմայքն ու հմտությունները հազիվ թե օգնեն 2021-ին։ Սեփական նպատակներին հասնելու և լավ գումար վաստակելու համար ստիպված կլինեն շատ աշխատել։ Հանգամանքները կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին կստիպեն վերանայել ծախսերը՝ դրանք դարձնելով առավել ռացիոնալ, բացի այդ՝ նրանք կարող են նույնիսկ ինչ-որ նոր բան սովորել։ Անձնական կյանքում ամեն ինչ կարգին կլինի։ Հոգու հանգստությունը նրանց անձնական կյանքում երջանկություն կպարգևի, կօգնի լուծել բոլոր խնդիրները։

Խեցգետին

Խեցգետինը Խեցգետին չէր լինի, եթե մշտապես չանհանգստանար ամեն ինչի համար։ 2021-ը նրան կսովորեցնի ավելի քիչ նշանակություն տալ անցողիկ բաներին, կենտրոնանալ կարևորի վրա։ Պատկերացրեք, թե ինչ փորձություն է դա իմպուլսիվ Խեցգետնի համար։ Բացի այդ՝ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին սիրային լուրջ հիասթափություն է սպասվում, սակայն այն պետք է տեղի ունենա, որ կյանքի գա Ձերը։

Առյուծ

Տարվա հովանավորը չի սիրում արկածային ու սրընթաց գործողություններ, սակայն միայն մեկ նշանին՝ Առյուծին, չի քննադատի դրա համար։ Սա նշանակում է՝ Ցուլը չի խոչընդոտի, երբ Առյուծները որոշակի իրավիճակում որոշեն վաբանկ գնալ։ Միայն համարձակությունը, համառությունը և մեծ ջանքները նրանց թույլ կտան նոր մակարդակի դուրս գալ։ Առյուծներին սպասվում է մեծ ճանապարհ անցել՝ հաշտվելու համար, որ կյանքը ոչ միայն հավերժ տոն է, այլև կրկնվող, գորշ օրեր։

Կույս

Կույսերն այնքան շատ բան են հասցրել անել, որ Ցլի տարին նրանց համար պետք է վերաիմաստավորման, անցյալի վերլուծության ու նոր գիտելիքների ձեռքբերման տարի լինի։ Հորոսկոպը նրանց լուրջ ցնցումներ և վառ իրադարձություններ չի խոստանում։ Բացառություն կդառնան միայն ստեղծագործող Կույսերը, որոնց համար այս տարին կարող է թարմ գաղափարների տարի դառնալ։ Հնարավոր է՝ հենց 2021-ին Կույսերը ցանկություն ունենան երեխա ունենալ և ամբողջ էներգիան նվիրել նոր մարդու դաստիարակությանը։

Կշեռք

2021-ին մի քանի անգամ ժամանակներ կլինեն, երբ անհրաժեշտ կլինի իրեն դրսևորել լավագույն կողմից։ Եվ երբ Կշեռքներն անեն դա, տեղի ունեցածից ստացած դիվիդենտները կարող են օգնել երկար ժամանակ հիանալի ապրել։ Ժամանակն է վերջապես որոշել՝ ուր եք գնում և ում եք տանում ձեզ հետ։

Կարիճ

Տարվա հովանավորի էներգիան կարող է շատ լավ արդյունքներ ունենալ ինչպես ֆինանսական առումով, այնպես էլ հարթել 2020-ին խարխլված անձնական ոլորտը։ Տարին Կարիճների համար անկանխատեսելի ձևով բազմաթիվ ճամփորդությունների տարի կդառնա, ինչպես աշխատանքային, այնպես էլ հանգստի առիթով։ Դա լրջորեն կլիցքավորի նրանց։

Աղեղնավոր

2021-ին Աղեղնավորը հանկարծ կգիտակցի, որ իր երջանկության հիմքը ընտանքին է, և եթե նախկինում այն աշխատանքից ու բազմաթիվ գործերից հետո երկրորդ տեղում էր, այժմ շատ ժամանակ կհատկացնի ընտանիքին՝ զուգընկերոջ հետ հարաբերությունների ջերմությունը պահպանելու համար և ազատ ժամերը չի խնայի երեխաների դաստիարակության համար։ Ընդ որում, Աղեղնավորների գործերը հիանալի կլինեն։ Միայն թե հարկավոր է զգուշավոր լինել գործընկերների հանդեպ անսահման վստահության դեպքում։

Այծեղջյուր

Այծեղջյուրները կարող են ցանկացած սար շուռ տալ, միայն եթե դրա համար երկար ժամանակ չի պահանջվում։ Եթե հարկավոր է սպասել ու համբերություն ունենալ, դա նրանց համար չէ։ 2021-ին ստիպված կլինեն համառություն ցուցաբերել և սովորել ապրել։ Սա տարվա հովանավորի սկզբունքն է, և հնարավոր չէ թաքնվել դրանից։

Ջրհոս

Տարվա սկզբում Ջրհոսներն ամեն ինչ փոխելու ցանկություն կունենան՝ և առօրյայում, և անձնական կյանքում, հնարավոր է նույնիսկ մասնագիտության փոփոխության հարցում։ Անկախ վճռականությունից՝ աստղերն այս նշանի ներկայացուցիչներին խորհուրդ են տալիս փոփոխությունները հետաձգել մինչև գարուն։ Նախ, տարվա հովանավորը չի սիրում շտապողականություն, երկրորդ, հենց մայիսին բոլոր հանգամանքները լավագույնս կդասավորվեն, և ուզածին հասնելու համար ձեզանից շատ ջանքեր չեն պահանջվի։

Ձկներ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար 2020-ը հեշտ չի եղել, նրանք կարողացել են իմաստություն ձեռք բերել ու նոր փորձ կուտակել։ Նրանք խելամիտ կլինեն, եթե 2021-ին կարողանան առավելագույնս պահպանել դա։ Տարվա ընթացքում Ձկներին նոր ճամփորդություններ, նոր ծանոթություններ են սպասվում, ինչպես նաև երջանկության պահեր, որոնք նրանք կկարողանան պահել իրենց սրտում։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հորոսկոպ 2021-ի համար. ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին
5 բան, որոնք անհրաժեշտ են երջանկության համար