Ավարտեք այն, ինչ սկսել եք, անցյալում թողեք այն, ինչը խանգարում է ձեզ առաջ շարժվել: Հրաժեշտ տվեք այն իրերին և անձնավորություններին, որոնց ցանկանում եք թողնել անցյալում: 2020 թվականին փորձեք ավելի մեծ ջանքեր գործադրել, որպեսզի արժեվորեք ինքներդ ձեզ և ինքներդ ձեր հանդեպ սիրով վերաբերվեք:
2020-ին անցյալում թողեք ձեզ ցավ պատճառող մարդկանց: Մի ծախսեք ձեր թանկագին ժամանակը և ջանքերը՝ փորձելով շտկել այն, ինչը վերջնականապես կոտրվել է: Եվ թքած ունեցեք այն ամենի վրա, ինչը ձեզ չի վերաբերում:
Թույլ մի տվեք, որ ուրիշները չարաշահեն ձեր լավ վերաբերմունքը և թույլ չտաք վատ վերաբերմունք ձեր հանդեպ: Մի կառչեք անհեռանկարային հարաբերություններից՝ ուղղակի մենակ մնալու վախի պատճառով: Փոխարենը, կենտրոնացեք ինքներդ ձեզ վրա և հետաքրքրվեք ինքներդ ձեզանից՝ ի՞նչ է ձեզ հարկավոր:
2020-ին փորձեք հոգ տանել ձեր հոգևոր առողջության մասին: Ուշադրություն դարձրեք մարմնի կողմից ձեզ ուղարկված ազդանշաններին: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են ձեր սիրելիները ազդում ձեզ վրա: Փոխեք ձեր ծրագրերը, եթե կարծում եք, որ ձեզ հարկավոր է ժամանակ անցկացնել ինքներդ ձեզ հետ:
Թողեք ձեր աշխատանքը, եթե դա խլում է ձեր ամբողջ ուժերը և չի բերում ոչ երջանկություն, ոչ էլ բավարարվածություն: Դուրս եկեք այնպիսի հարաբերությունից, որը կործանում է ձեր հոգին և փոխարենը ոչինչ չի տալիս ձեզ: Սկսեք ավելի շատ մտածել ձեր մասին: Մի պահեք ձեր զգացմունքները ներսում, ազատություն տվեք դրանց:
Բացահայտեք, թե ինչ է ձեր մեջ կուտակվել: Ազատեք ձեր հոգին:
2020-ին պարզեք, թե իրականում ինչ է նշանակում սիրել ինքդ քեզ: Բավական է ձեր սիրո հերթում ինքներդ ձեզ վերջին տեղում դասեք: Եվ այլևս թույլ մի տվեք, որ ուրիշները որոշեն, թե ինչպիսի կյանք պետք է ապրեք: Եվ դադարեք անընդհատ ապացուցել ինքներդ ձեզ, որ արժանի մարդ եք: Թողեք այն տուփը, որում ապրում եք:
Պետք է ինքներդ ձեզ ընդունեք այնպես, ինչպես իրականում կաք, ընդունեք ձեր մինուսները, փոխեք այն, ինչը ձեզ դուր չի գալիս ձեր մեջ և սիրեք ինքներդ ձեզ: Գրկել, ներել և մխիթարել ինքդ քեզ: Ինքներդ ձեզ աճելու վերջնաժամկետ տվեք:
Ինքներդ ձեզ սիրելը ամենաթանկ բանն է, որ կարող եք անել ձեզ համար:
2020-ին ցույց տվեք ձեզ համար թանկ մարդկանց, թե ինչպես եք գնահատում նրանց: Դադարեք ամբողջ ժամանակ մտքերով վերադառնալ այն հարաբերություններին, որոնք ձեզ հանգեցրել են փակուղու և այն անձնավորություններին, որոնք երբեք չէին կարող գնահատել ձեզ ըստ արժանավույնս: Դադարեք ինքներդ ձեզ խղճալ:
Ավելի լավ է ուշադրություն դարձրեք իսկապես մտերիմ մարդկանց և ցույց տվեք, թե ինչպես եք գնահատում նրանց հավատարմությունն ու սերը: Թող նրանք հասկանան, որ ձեր սիրտը նաև նրանց է պատկանում:
Ձեր սերը տվեք նրանց և փայփայեք նրանց, ովքեր գնահատում են ձեզ:
2020-ին լայնացրեք ձեր սահմանները և նոր նպատակներ դրեք ձեր առաջ: Վերջապես թողեք հարմարավետության գոտին և անցեք ավարտական փորձությունը: Թույլ մի տվեք ինքներդ ձեզ հանդարտվել: Մի գոհացեք միջակի կյանքով: Մի մոռացեք ձեր խենթ երազների մասին: Մի վախեցեք ռիսկերի դիմելուց: Գլխով գցվեք դեպի անհայտը: Ո՞վ գիտի, թե որտեղ դա կարող է ձեզ բերել:
Մի զսպեք ձեզ: Սկսեք ապրել ազատ կյանքով: Եվ նույնիսկ ձախողումը զգալուց հետո փորձեք ընդունել այն: Մեկ հետ քայլին պետք է հաջորդի երկու քայլ առաջը:
2020 թ.-ին խոստացեք ապրել ձեր կյանքի յուրաքանչյուր պահը:
Ձեր ուժերի սահմաններում է այս տարին դարձնել այնպիսին, որ հիշեք դա մինչև ձեր կյանքի վերջ:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:
Գրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։