fbpx

Կենդանակերպի նշաններ․ Ի՞նչ փոփոխություններ կլինեն Ձեր անձնական կյանքում 2018թ․-ին

Սպասո՞ւմ եք որևէ շրջադարձային փոփոխություն անձնական կյանքում: Պլաննե՞ր եք կառուցում: Իսկ միգուցե դուք սպասում եք հրաշքի, որը Ձեր կյանքը կներկի վառ գույներո՞վ: Այս ոլորտից ի՞նչ գաղտնիքներ կբացահայտեն աստղերը: Եկեք տեսնենք:

Խոյ

Դուք կարող եք հանդիպել իրոք ամենաիսկական սիրուն, և այդ մարդը Ձեզ երբեք չի խաբի, ինչպես հաճախ դա արդեն պատահել է: Հեռացող տարում Ձեր կյանքում բազմաթիվ պատահական հանդիպումներ են եղել, բայց արդեն շատ շուտով դուք կստանաք այն, ինչը օրենքով է Ձեզ պատկանում․․․ և այլևս ոչ մի ժամանակավոր հարաբերություն:

Ցուլ

Դուք կամակոր եք, ծարավ եք անկախության և կատաղի կերպով պաշտպանում եք Ձեր անձնական տարածությունը: 2018-ին դա միայն կուժեղանա, բայց Ձեզ այնուամենայնիվ պետք է սովորել սեփական կյանք թողնել այլ մարդկանց: Արդյունքում դուք կարող եք նոր ընկեր ձեռք բերել և նույնիսկ կարող եք հանդիպել Ձեր երկրորդ կեսին: Բայց գալիք տարվա ամենագլխավոր պահը կլինի Ձեր ներքին աճն ու ինքներդ Ձեզ ավելի լավ ճանաչելը:

Երկվորյակներ

Տանել չեք կարողանում միայնությունը, որովհետև այն Ձեզ դարձնում է խոցելի և նույնիսկ դիպչում է Ձեր արժանապատվությանը: Հեռացող տարին ձեզ համար հարաբերությունների մի ամբողջ փնտրտուքների ժամանակաշրջան էր: Դուք ցանկանում էիք Ձեզ պետքական զգալ և ամրապնդել վստահությունը ինքներդ Ձեր նկատմամբ: 2018-ը բոլորովին այլ կերպ կլինի՝ դուք վերջապես կգտնեք Ձեր սերը, իսկ ավելի ճիշտ կսովորեք սիրել ինքներդ Ձեզ, որպեսզի այլևս Ձեզ միայնակ չզգաք:

Խեցգետին

Նախկինում Ձեզ համար դժվար էր գտնել արժանի զուգընկեր, քանի որ շատ բաներ ինքներդ Ձեր մասին դուք չգիտեիք: Դուք շատ և ջանադրաբար աշխատել եք, որպեսզի դառնաք այն, ինչ կաք: 2018-ին դուք կստանաք այն, ինչին ձգտում էիք, և Ձեր երջանկությունը ինչ-որ տեղ է՝ շատ մոտ: Ամեն ինչ դասավորվում է այնպես, ինչպես դուք էիք ցանկանում: Թեկուզ դանդաղ, սակայն շատ հաստատուն քայլերով: Դուք կզարմանաք թե այս առումով որքան անակնկալներ կբերի գալիք տարին:

Առյուծ

Դուք կսկսեք փնտրել հոգևոր կապ և շփում ինչ-որ յուրահատուկ մեկի հետ, որովհետև անցած տարին Ձեզ համար լի էր ոչ պետքական և անիմաստ շփումներով: 2018-ին ամեն ինչ հակառակը կլինի: Դուք կսկսեք փնտրել անկեղծ էմոցիաներ և խորություն հարաբերություններում, նաև ներքին, այլ ոչ թե արտաքին գեղեցկություն: Անցնող տարում դուք թողել եք մեկին, ով արժան է Ձեզ հետ մուտք գործել 2018: Որովհետև հենց նա է ունակ տալ այն ամենը, ինչ դուք փնտրում եք:

Կույս

Անցնող տարում Ձեր բախտն այդքան էլ չէր բերում, սակայն այժմ ամեն ինչ կփոխվի: Սերն իրոք հանկարծակի կհայտնվի Ձեր կյանքում: Փնտրեք և կգտնեք՝ մի ամաչեք շփվել անծանոթների հետ և ծանոթանալ նոր մարդկանց հետ: Մի վախեցեք ռիսկերից և ակտիվորեն կառուցեք հարաբերություններ: Սա Ձեր տարին է:

Կշեռք

Սիրավեպերի և ռոմանտիկայի առումով, 2017-ը Ձեզ համար վեր էր ածվել երկար և տաղտկալի ճանապարհորդության: Դուք անընդհատ ինչ-որ մեկին էիք փնտրում, սակայն վստահ չէիք թե ինչպիսին եք ուզում տեսնել «Ձեր» մարդուն: 2018-ին դուք կարող եք տեսնել ավելի ամբողջական պատկեր և հասկանալ թե ինչ եք ցանկանում ստանալ պոտենցիալ զուգընկերոջից: Եվ այդ փոփոխությունները ուղղված կլինեն միայն դեպի լավը:

Կարիճ

2018-ի հիմնական մոտիվը կլինի սերը՝ իհարկե ինքներդ Ձեր նկատմամբ: Եվ ճիշտն ասած, դուք ժամանակ չեք էլ ունենա անհանգստանալ ռոմանտիկ կապերի մասին, քանի որ դուք կապեր եք ստեղծում ինքներդ Ձեզ հետ: Ձեզ հարկավոր չի լինի ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի հետ կապնվել: Դուք ցանկանում եք բացել թևերը և բարձրանալ երկինք ինչպես թռչունը: Ամբողջ աշխարհը կլինի Ձեր ոտքերի տակ, այդ իսկ պատճառով շարունակեք սիրել կյանքը:

Աղեղնավոր

Եկող տարում դուք պաշտպանության կկանգնեք Ձեր անձնական կյանքին և վերջապես կդադարեք թույլ տալ ուրիշներին շահագործել  և օգտագործել Ձեզ: Ամբողջ 2017-ը Ձեզ համար անցավ հակասական և անպարզ նախազգացումների և ակնթարթային կապերի նշանի ներքո: Դուք թողնում էիք մարդկանց Ձեր կյանք՝ թույլ տալով նրանց գնալ և գալ: Շատ շուտով ամեն ինչ միանշանակ կփոխվի և ավելորդ մարդիկ իրենք իրենց կբացառվեն:

Այծեղջյուր

Դուք անընդհատ վանում էիք Ձեզանից սերը, ինչը, հնարավոր է, պատճառ է էմոցիոնալ մակարդակում գտնվող ինչ-որ պրոբլեմների: Սակայն դուք դուրս կպրծնեք ձեր կաղապարներից և 2018-ը կանցնի ուրախությունների մեջ: Դուք այնպիսի ինքնավստահություն կզգաք, ինչպիսին երբեք չեք զգացել և մարդիկ մագնիսի պես կձգվեն դեպի Ձեզ: Դուք կդառնաք ընկերական շրջապատի հոգին և կգիտակցեք սեփական գրավչությունը: Դուք վերջապես թույլ կտաք ձեզ մի կողմ թողնել բարկությունը և տեսնել, թե ինչ է Ձեզ առաջարկում կյանքը: Այծեղջյուրներ, սա Ձեր աստեղային ժամն է, Առա՛ջ:

Ջրհոս

2018-ին, ամենայն հավանականությամբ կհանդիպեք մեկին, ով էապես կփոխի Ձեր կյանքը, ընդորում բավական տարօրինակ և զարմանալի կերպով: Շատ հնարավոր է, որ դուք նրա հետ հավերժ չմնաք, բայց այդ մարդը շատ նշանակալից դեր կխաղա Ձեր փոփոխությունների մեջ: Մի ընդդիմացեք, չէ՞ որ նա եկել է, որպեսզի ուսուցանի Ձեզ օգտակար և շատ կարևոր կյանքի մի դաս: Պատրաստ եղեք դրան:

Ձկներ

2018-ը Ձկների համար լի կլինի կրքերով և էմոցիաներով, և ամեն ինչ կընթանա այնքան ճիշտ, ինչպիսին իրականում պետք է լինի: Դուք Ձեզ նուրբ և սիրող մարդ կզգաք, ով բաց է նոր հարաբերությունների համար: Չէ՞ որ ամբողջ 2017-ին դուք Ձեզ զսպում էիք և ինչ-որ բանից խուսափում: Հաջորդ տարի ցուցադրեք Ձեզ մարդկանց և սկսեք ինչ-որ մեկի հետ հանդիպել: Սերը շատ մոտ է, բառացիորեն հաջորդ շրջադարձին:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Կենդանակերպի նշաններ․ Ի՞նչ փոփոխություններ կլինեն Ձեր անձնական կյանքում 2018թ․-ին
ԹԵՍՏ․ Գիտելիքների ստուգում: Փորձեք պատասխանել բոլոր հարցերին