Ժամանակն է պատրաստվել Նոր Տարվան: Մի հետաձգեք առևտուրը վերջին օրվան, որովհետև խանութում հերթեր կլինեն: Զարդարեք բնակարանը, տեղադրեք տոնածառ, կարդացեք հետաքրքիր բաղադրատոմսեր և ուղղակի վայելեք նախատոնական տրամադրությունը: Չէ՞ որ առջևում հանգստյան օրեր են:
Իսկ քանի դեռ Նոր տարին ճանապարհին է, դուք ունեք յուրահատուկ հնարավորություն՝ իմանալ ձեր կանխատեսումը 2017թ.-ի համար: Եվ այսպես, ընտրեք քաղցրավենիքը.
1. Նոր Տարուն ձեզ սպասում է էմոցիաների մի ամբողջ խճանկար: Դուք ռիսկի կդիմեք և արկածներում ձեզ ոչնչից չեք զրկի: Այդ արկածները ձեզ կնվիրեն անմոռանալի տրամադրություն և հիշողություն՝ ամբողջ կյանքի համար:
2. 2017թ.-ին ձեզ սպասվում է այցելություններ տարբեր տոների: Ձեզ կհրավիրեն ծննդյան տոների, հարսանիքների, և նույնիսկ ուղղակի, որպես հյուր, որովհետև բոլորը կուզենան շփվել ձեզ հետ: Չէ՞ որ դուք շատ հետաքրքիր զրուցակից եք:
3. 2017-ը ձեզ ընտրության հնարավորություն կտա: Դուք ստիպված կլինեք անել դա բավական հաճախակի: Բայց մի վախեցեք, դա ուղղակի կկոփի ձեր մեջ ճիշտ ընտրություն կատարելու ունակությունը:
4. Նոր տարում ձեզ սպասվում է շատ հետաքրքիր ճանապարհորդություն: Բայց դրա համար դուք պետք է մի լավ աշխատեք:
5. Ձեր կյանքում կհայտնվի մարդ, ով շատ մտերիմ կդառնա ձեզ:
6. Ճշտապահությունը՝ հաջողության գրավականն է: Նոր տարում դուք ստիպված կլինեք սովորել լինել ճշտապահ, որովհետև մի օր դա շատ բարեհաջող կանդրադառնա ձեր կյանքի վրա:
7. Եթե 2017թ. դուք որոշեք գնալ լեռներ արշավի, ապա դա կբերի ձեզ անմոռանալի էմոցիաներ: Բացառված չէ, որ այնտեղ ձեռք կբերեք հոգեկան ներդաշնակություն, որին այդքան ձգտում էիք այս տարի:
8. Հանգիստ տարի կլինի: Ոչ մի առկայծումներ և իրադարձություններ չի կանխատեսվում: Ամեն ինչ կախված կլինի միայն ձեզանից:
9. 2017թ. ձմռանը դուք հետաքրքիր առաջարկ կստանաք, որից պետք չէ հրաժարվել:
10. Նոր տարում դուք հնարավորություն կունենաք վերջապես հավաքել այն գումարը, որով կկարողանաք մեկնել այդքան սպասված ճանապարհորդությանը:
11. Մտերիմ մարդիկ ձեզ կուրախացնեն ամբողջ տարին, որի համար դուք երախտապարտ կլինեք նրանց:
12. Դուք աշխատանքի նոր առաջարկ կստանաք կամ առաջխաղացում հին աշխատատեղում: Բաց չթողնեք հնարավորությունը:
13. 2017-ը կդառնա ձեզ համար արևածագ: Ամեն ինչ հալած յուղի պես կստացվի:
14. Նոր տարում ձեզ ամեն ինչ քիչ կթվա, այդ պատճառով դուք կաշխատեք ավելի ջանասիրաբար, և վերջիվերջո կհասնեք ցանկալիին:
15. 2017թ. ձեզ կհաջողվի դրսևորել ձեր առաջնորդական որակները: Վստահ եղեք ինքներդ ձեզ վրա:
16. Ձեզ համար ստեղծագործական տարի կլինի, այդ պատճառով կկարողանաք բացահայտել ձեր բոլոր տղանդները:
Ահա այսպիսի կանխատեսումներ 2017թ.-ի համար: Դրեք ձեր առջև նպատակներ և սլացեք դրանց ընդառաջ: