Thesupercars.org-ը կազմել է 2014-2015թթ. ամենաարագ ավտոմեքենաների 10-նյակը, որտեղ ընդգրկվել են այն մոդելները, որոնք թույլատվություն ունեն երթևեկել ընդհանուր երթևեկության ճանապարհներով:
Եվ այսպես, 10-րդ տեղում են հայտնվել միանգամից 2 ավտոմեքենա.
10. Noble M600

Առավելագույն արագությունը 362 կմ/ժ: 96 կմ/ժ արագության հասնելու համար պահանջվում է 3.7 վայրկյան: Շարժիչը՝ V-աձև, 8 մխոցանի, 4.4լ տարողությամբ: Առավելագույն հզորությունը 650 ձիաուժ: Արժեքը՝ 330 000 դոլար:
10. Gumpert Apollo

Առավելագույն արագությունը 362 կմ/ժ: 96 կմ/ժ արագության հասնելու համար պահանջվում է 3 վայրկյան: Շարժիչը՝ թվին տուրբո, V-աձև, 8 մխոցանի, 4.2լ տարողությամբ: Առավելագույն հզորությունը 650 ձիաուժ: Արժեքը՝ 450 000 դոլար:
9. Pagani Huayra

Առավելագույն արագությունը 370 կմ/ժ: 96 կմ/ժ արագության հասնելու համար պահանջվում է մոտ 3 վայրկյան: Շարժիչը՝ տուրբիրացված, V-աձև, 12 մխոցանի, 6լ տարողությամբ: Առավելագույն հզորությունը 720 ձիաուժ: Արժեքը՝ 1 273 500 դոլար:
8. Zenvo ST1

Առավելագույն արագությունը 374 կմ/ժ: 96 կմ/ժ արագության հասնելու համար պահանջվում է մոտ 2.9 վայրկյան: Շարժիչը՝ երկակի տուրբոներմղում, V-աձև, 8 մխոցանի, 7լ տարողությամբ: Առավելագույն հզորությունը 1100 ձիաուժ: Արժեքը՝ 1 225 000 դոլար:
7. McLaren F1

Առավելագույն արագությունը 386 կմ/ժ: 0-60 միլ/ժ արագության հասնելու համար պահանջվում է մոտ 3.2 վայրկյան: Շարժիչը՝ BMW V12: Առավելագույն հզորությունը 627 ձիաուժ:
6. CCX Koenigsegg

Առավելագույն արագությունը 394 կմ/ժ: 96 կմ/ժ արագության հասնելու համար պահանջվում է մոտ 3.2 վայրկյան: Շարժիչը՝ V8: Առավելագույն հզորությունը 806 ձիաուժ: Արժեքը՝ 545 568 դոլար:
5. Saleen S7

Առավելագույն արագությունը 399 կմ/ժ: 96 կմ/ժ արագության հասնելու համար պահանջվում է մոտ 2.8 վայրկյան: Շարժիչը՝ ամբողջությամբ ալյումինե տուրբիրացված, V-աձև, 8 մխոցանի: Առավելագույն հզորությունը 750 ձիաուժ: Արժեքը՝ 555 000 դոլար:
4. 9ff GT9-R

Առավելագույն արագությունը 413 կմ/ժ: 96 կմ/ժ արագության հասնելու համար պահանջվում է մոտ 2.9 վայրկյան: Շարժիչը՝ տուրբիրացված, 4.0լ տարողությամբ: Առավելագույն հզորությունը 1120 ձիաուժ: Արժեքը՝ 695 000 դոլար:
4. SSC Ultimate Aero

Առավելագույն արագությունը 413 կմ/ժ: 96 կմ/ժ արագության հասնելու համար պահանջվում է մոտ 2.7 վայրկյան: Շարժիչը՝ թվին տուրբո V8: Առավելագույն հզորությունը 1183 ձիաուժ: Արժեքը՝ 654 400 դոլար:
3. Koenigsegg Agera R

Առավելագույն արագությունը 418 կմ/ժ: 96 կմ/ժ արագության հասնելու համար պահանջվում է մոտ 2.9 վայրկյան: Շարժիչը՝ երկակի տուրբոներմղիչով, V8: Առավելագույն հզորությունը 1099 ձիաուժ: Արժեքը՝ 1 600 000 դոլար:
2. Bugatti Veyron Super Sport

Առավելագույն արագությունը 431 կմ/ժ: 96 կմ/ժ արագության հասնելու համար պահանջվում է մոտ 2.4 վայրկյան: Շարժիչը՝ W16: Առավելագույն հզորությունը 1200 ձիաուժ: Արժեքը՝ 2 400 000 դոլար:
1. Hennessey Venom GT

Առավելագույն արագությունը 435 կմ/ժ: 96 կմ/ժ արագության հասնելու համար պահանջվում է մոտ 2.5 վայրկյան: Շարժիչը՝ LS7 V8 տուրբոներմղիչով, 7լ ծավալով: Առավելագույն հզորությունը 1244 ձիաուժ: Արժեքը՝ 1 000 000 դոլար:








