Աշխարհում շատ չուսումնասիրված և անհայտ բաներ կան: Բայց երբեմն նույնիսկ վաղուց հայտնի փաստերը կարող են զարմացնել: Օրինակ, դուք գիտեի՞ք, որ սպիտակ արջի ճերմակ բրդի հաստ շերտի տակ՝ բացարձակ սև մաշկ է:
Mediamag-ը հավաքել է Ձեզ համար մի քանի հետաքրքրաշարժ և զարմանալի փաստեր: Կարող ենք վստահ ասել, որ որոշ բաներ Ձեզ համար իսկական բացահայտում կլինեն:
Ահա այդ նույն արջը․
Ճապոնիայում կա կղզի, որի վրա բնակվում են միայն ճագարներ:
Մեղուները «պարում են», պատմելով մյուսներին, թե որտեղ գտնել լավ ծաղիկներ:
Ամենամեծ փիղը ավելի քիչ է կշռում, քան կապույտ կետի լեզուն:
Որոշ սարդեր «պահում են» փոքրիկ գորտեր, որպեսզի պաշտպանեն իրենց ձվերը մրջյուններից:
Օքսվորդի համալսարանը ստեղծվել է 11-րդ դարում և այն մեծ է ացտեկական կայսրությունից:
Վոմբատի կղանքը նման է խորանարդի:
Որոշ երկրներում օրենքով արգելվում է պահել միայն մեկ ծովախոզուկ, որպեսզի նա միայնակ չլինի:
Փեթակում ըտրելով մայր մեղվին, մեղուները կերակրում են նրան հատուկ սնունդով, որի շնորհիվ նրա մարմինն ամբողջությամբ փոխվում է:
Կետը ֆիզիոլոգիապես ավելի մոտ է կովին, քան շնաձկանը:
Մարդու մարմինը լույս է արձակում մթության մեջ: Միայն այդ լույսը 1000 անգամ ավելի թույլ է, քան կարող է ընկալել մեր աչքը:
Ջրասամույրները սիրում են լողալ՝ իրար ձեռք բռնած:
Ձուկը կարող է ջրահեղձ լինել, եթե ջրում չկա բավական քանակությամբ թթվածին:
Ջոան Ռոլինգն ավելի հարուստ է, քան Անգլիայի թագուհին:
Նախկինուն ծովախեցգետինները (լոբստեր) համարվում էին անորակ սնունդ: Բանտարկյալներին որպես պատիժ՝ բանտերում դրանցով էին կերակրում:
Ձվադրող կենդանիները պորտ չունեն:
Իսկ վագրի մաշկը նույնկերպ բծավոր է, ինչ մորթին:
Բանանը՝ հատապտուղ է, իսկ ահա ելակը՝ ոչ:
Յուրաքանչյուր փաթիլ թռչում է մոտ 2 ժամ մինչև գետին հասնելը:
Ընձուղտի լեզուն սև է: