Անգլիական և իռլանդական գրող, բանաստեղծ, փիլիսոփայության մագիստր և աստվածաբան Քլայվ Լյուիս: Հայտնի է միջնադարյան գրականությանը վերաբերող աշխատություններով և քրիստոնեական ապոլոգետիկով: Հայտնի է նաև ֆենթեզի ոճում իր գեղարվեստական ստեղծագործություններով: Ստեղծել է շատերի կողմից սիրված Նարնիյա երկիրը: Այնտեղ երազում են ընկնել թե՛ երեխաները, և թե՛ մեծահասակները: Նրա այդ գրքերը իսկական ճանապորհորդություն են մարդու հոգու խորքերը:
Այս ցիտատները լի են օգտակարությամբ և խորը իմաստով:
1. Ամեն մարդ ստանում է կյանքում այն, ինչ ուզում է: Բայց ոչ բոլորն են դրանից հետո ուրախ:
2. Ես գրել եմ այն, ինչ միշտ ցանկացել եմ կարդալ: Մարդիկ դա չէին գրել, ստիպված էի դա ինքս անել:
3. Երբեմն օգտակար է ամեն ինչ կորցնել, որպեսզի հասկանալ, թե ինչ է իրականում մեզ պետք:
4. Ապագան դա այն է՝ դեպի ինչը 60 րոպե արագությամբ սլանում ենք ամենքս:
5. Սիրո ամենագլխավոր թշնամին դա անտարբերությունն է, այլ ոչ թե ատելությունը:
6. Նրանից, թե ինչ մարդ ես դու և որտեղից ես նայում, կախված է այն, թե ինչ ես տեսնում և լսում:
7. Երբ դու վախենում ես՝ ավելի լավ է շրջվել դեմքով դեպի վախը և զգալ հուսալի, ջերմագին ինչ-որ բան մեջքի ետևում:
8. Կգա ինչ-որ ժամանակ և դուք նույնպես կդառնաք բավականաչափ մեծահասակ, որպեսզի կրկին սկսեք հեքիաթներ կարդալ:
9. Երեխաների համար գիրքը, որը դուր է գալիս միայն երեխաներին՝ վատ գիրք է: Լավերը՝ լավն են բոլորի համար:
10. Որպեսզի հաղթել չարին աշխարհում, հարկավոր է հաղթել նրան մեր ներսում:
11. Ծարավը ինչ-որ մեկին տիրանալու, ում չես կարող փոխարենը որևէ բան առաջարկել՝ քայքայում է սիրտը:
12. Սիրողները երբեմն պետք է ցավեցնեն սիրելիին:
13. Մի ծաղրիր նրանց, ովքեր թույլ են քեզնից, քեզնից ուժեղների հետ՝ ինչպես կուզես:
14. Եթե դուք մտածում եք, որ չեք տառապում հպարտությամբ՝ դուք իրոք դրանով տառապում եք:
15. Հոգում, ինչպես և հողում ոչ բոլոր գեղեցիկն է ամենախորը արմատ գցում:
16. Հերիք է արթնացնել հիշողությանը, և այն անմիջապես վեր է ածվում իշխող բռնակալի:
17. Հասուն տարիքի հասածները միշտ բարի են երիտասարդների հանդեպ, և ամենազբաղված մարդիկ միշտ պատրաստ են ժամանակ տրամադրել ուրիշներին:
18. Լացելը վատ չէ, քանի դեռ լացում ես, բայց վաղ թե ուշ արցունքները վերջանում են, և այդ ժամանակ պետք է որոշել՝ ի՞նչ անել:
19. Պետք չէ ժամանակ ծախսել հասկանալու վրա՝ սիրում ես մարդուն, թե ոչ: Գործիր այնպես, կարծես դու վստահ ես, որ սիրում ես նրան:
20. Դու հոգի չունես: Դու հոգի ես: Դու ունես մարմին: