fbpx
Գլխավոր ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲՆՈՒԹՅՈՒՆ Համբուրվելու 20 պատճառ։ Ո՞վ կարող էր մտածել, որ դա այդքան օգտակար է

Համբուրվելու 20 պատճառ։ Ո՞վ կարող էր մտածել, որ դա այդքան օգտակար է

Շատերն են սիրում համբուրվել, բայց նրանք դժվար թե երբևէ մտորած լինեն, թե որքան օգտակար է այդ գործողությունը օրգանիզմի համար։ Համբույրը դրական է ազդում ոչ միայն օրգանիզմի վրա, այլ նաև բարձրացնում է տրամադրությունն ու աշխատունակությունը։ Մենք առաջարկում ենք քեզ իմանալ, թե ինչո՞ւ է համբուրվելը օգտակար և ներկայացնում ենք 20 հիմնավորում հօգուտ այդ գործողության։

Համբույրն ընդդեմ դեպրեսիայի

Գերմանացի գիտնականները ապացուցել են, որ համբույրը դրական է ազդում մարդու տրամադրության վրա։ Առավոտյան համբույրը կօգնի քեզ ստեղծել ռոմանտիկ տրամադրություն ամբողջ օրվա համար։

Համբույրը՝ լավագույն դիետան է

Ընկերական համբույրի ժամանակ ծախսվում է 5 կալորիա։ Իսկ կրքոտ համբույրը ծախսում է մի ամբողջ 30 կալորիա։

Համբույրը իմունիտետի բարձրացման համար

Համբույրի սիրահարները ավելի քիչ են դիմում բժիշկներին։ Դա կապված է նրա հետ, որ համբույրի ժամանակ, մեր օրգանիզմում արտադրվում են նեյրոպեպտիդներ։ Դրանք օգնում են վնասակար մանրէների և վիրուսների ոչնչացմանը։

Էներգետիկ համբույր

cc2a465673f1fec88184cce909568d64

Հնում, ճապոնացիները կարծում էին, որ համբույրը օգտակար է մարդու առողջության համար։ Այն դրական էներգիայով է լիցքավորում մարդուն։

Լավատեսական համբույր

Անգլիացի հոգեբանները հետազոտություն են կատարել և պարզել, որ նրանք, ովքեր հաճախակի են համբուրվում՝ «երդվյալ» լավատեսներ են, նրանք վստահ են իրենց ուժերի նկատմամբ։ Աշխատավայրում այդպիսի մարդիկ բոլորից արագ են հաջողության հասնում։

Համբույրն ընդդեմ կարիեսի

Երկարատև համբույրը կարգավորում է բերանի խոռոչի թթվայնությունը։Համբույրը նվազեցնում է կարիեսի առաջացման վտանգը ավելի արդյունավետ, քան մաստակը։

Ադրենալինով համբույր

Համբույրի արդյունքում արյան մեջ բարձրանում է ադրենալինի մակարդակը, այնպես, ինչպես պարաշյուտով թռնելիս։ Համբույրը նպաստում է ֆիզիկական և մտավոր ակտիվությանը։

Ցավազրկող համբույր

862

Համբույրը կարող է հանդես գալ, որպես ցավազրկող մի քանի անգամ ավլի արդյունավետ քան մորֆին։ Եթե քեզ մոտ ինչ-որ տեղ է ցավում, ապա ուղղակի համբուրիր քո երկրորդ կեսին։

Համբույր վեճի ավարտի համար

Համբույրով կարելի է ոչ միայն ցուցադրել կիրքը, այլ նաև լցնել լռությունը, նաև կարելի է խուսափել վեճերից և անդուր խոսակցություններից։

Ընտանեկան համբույր

Շատ հոգեբաններ կարծում են, որ կրքոտ համբույրը՝ դա որոշակի էմոցիաների ժայթքում է, որը համարվում է բաժանումների լավագույն կանխարգելիչը։

Համբույրը երկարեցնում է կյանքը

Գիտնականները պարզել են, որ նրանք, ովքեր համբուրվում են, միջինում 5-7 տարի ավել են ապրում, քան նրանք, ովքեր դա չեն անում։

Համբույրն ընդդեմ ալերգիայի

1294122891_2

Ճապոնացի բժիշկները պնդում են, որ համբույրը նվազեցնում է օրգանիզմում գիստամինի արտադրությունը, որը առաջացնում է տենդ։

Համբույր սրտի առողջության համար

Համբույրը լավագույն մարզումն է մարդու սրտամկանային համակարգի համար։ Համբույրի ժամանակ, մարդու մոտ արագանում է սրտի զարկերը։ Հենց այդ պատճառով համբույրը կանխարգելում է շատ սրտամկանային հիվանդություններ։

Համբույրն ընդդեմ վիրուսների

Ավստալիացի գիտնականները գտել են մեծ քանակությամբ բնական հակաբիոտիկներ թքի մեջ։ Համբույրի ժամանակ, դրանք ընկնում են այլ մարդու օրգանիզմ և հալաբակտերիալ ազդեցություն ունենում նաև այդ մարդու մոտ։

Համբույրը մեծացնում է ուղեղի ակտիվությունը

Երկար համբույրը արագացնում է մարդու սրտի զարկերը։ Արդյունքում լավանում է արյան հոսքը և թթվածնինը ավելի լավ է մատակարարվում ուղեղի բջիջներին։ Ընդ որում արագանում է մտային գործունեությունը,  մեծանում է ուշադրության կենտրոնացումը և նույնսիկ տեղեկատվությունը սկսում է ավելի հեշտ հիշվել։

Համբույրը հոգեկան հավասարակշռության համար

kak_vygljadit_poceluj_v_razreze_1

Համբույրը անհրաժեշտ է յուրաքանչյուր մարդու հոգեկան հավասարակշռության համար։ Իսկ կանայք ուղղակի պարտադիր պետք է համբուրվեն, որպեսզի կարողանան հարմոնիա զգալ ներքին և արտաքին աշխարհների միջև։

Համբույրը թոքերի առողջության համար

Համբույրը ունակ է կարնխարգելել թոքերի շատ հիվանդություններ։ Համբույրի ժամանակ, մեր թոքերը սկսում են ավելի արագ և արդյունավետ գործել։ Սովորական 20 շնչի փոխարեն, մարդը համբուվելուց կատարում է 60 շունչ։

Համբույրն ընդդեմ կնճիռների

Համբույրը գործի է դնում դեմքի 29-34 մկան, որոնցից շատերը անհնար է գործի դնել այլ եղանակով։

Համբույրը եկամուտը մեծացնելու միջոց

Սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել, որ տղամարդիկ, ովքեր աշխատանքի գնալուց առաջ համբուրում են իրենց կանանց, ավելի մեծ եկամուտ ունեն, քան նրանք, ովքեր դա չեն անում։

Համբույրը և զգացմունքը

Համբույրը՝ դա լավագույն միջոցն է արտահայտել զգացմունքներդ այլ մարդու հանդեպ։ Այդ իսկ պատճառով, եթե դու ուզում ես սեր խոստովանել՝ համբուրիր ընտրյալիդ։ Եվ ավելորդ են բոլոր խոսքերը. «Համբույրը՝ դա երբ երկու հոգի հանդիպում են մեկմեկու շրթունքների ծայրերով», – գրել է Գյոթեն։

Համբույրը դա վարդ է։ Նվիրիր այն միայն նրան, ով արժանի է։ Հուսով ենք, որ այս 20 փաստերը Ձեզ մոտ ավելի շատ համբուրվելու ցանկություն կառաջացնեն։

կարդացեք նաև

Էդմեն Շահբազյան․ Ո՞վ է UFC-ում մեծ աղմուկ հանած հայ գերտաղանդը

MMA-ն գնալով դառնում է աշխարհի ամենամասսայական սպորտաձևերից մեկը, որի երկրպագուների քանակը տարեցտարի զգալիորեն շատանում է։ Մարզաձևում շատ են նաև հայ մարզիկները։ Նրանցից ոմանք արդեն...

Կենդանակերպի 5 ամենաէմոցիոնալ նշանները

Բոլոր մարդիկ էլ էմոցիոնալ են։ Սակայն կան այնպիսիները, որոնք պարզապես չեն կարողանում կառավարել իրենց էմոցիաները։ Նրանք չեն կարողանում թաքցնել, երբ վրդովված են կամ չափազանց...

ԹԵՍՏ․ Փայլեք աշխարհագրական գիտելիքներով

Ներկայացնում ենք Ձեզ բարդ, ոչ ստանդարտ հարցերից բաղկացած աշխարհագրական թեստ: Ի՞նչ եք կարծում, կկարողանա՞ք փայլել գիտելիքներով մեր այս աշխարհագրական թեստում: Վերջում չմոռանաք սոցիալական ցանցերում արդյունքներով...

Հոգեբանները պարզել են իրական սերը տարբերակելու նշանները

Եթե վստահ չեք, որ ձեր զգացմունքներն իրական են, ապա կարդացեք, թե այդ մասին ինչ են ասում հոգեբանները։ Նրանք նշել են իրական սիրո նշանները։ 1. Երբ...

Կենդանակերպի 5 նշան, որոնց սիրո ուժը կարող է վտանգավոր լինել

Սերը կարող է բերել ոչ միայն երջանկություն և հաճույք, այլ նաև լինել բավական վտանգավոր, որն իր ճանապարհին քարուքանդ է անում ամեն ինչ: Այսօր մենք...