fbpx

Կիանո Ռիվզի 20 ցիտատները իր կյանքի մասին

[em]Նյութի հովանավորն է Yerevan Events բջջային հավելվածըYerevan Events (Երևանյան միջոցառումներ) բջջային հավելվածը նոր ուղեցույց է Երևանյան մշակութային, ժամանցային և կրթական իրադարձություններով: Բեռնեք անվճար և տեղեկացեք Երևանյան լավագույն մշակութային, ժամանցային և այլ միջոցառումներին Ձեր սմարթֆոնից: Yerevan Events բջջային հավելվածը կարող եք բեռնել՝ Apple Store-ից և Google Play-ից:[/em]

Mediamag-ը Ձեզ է ներկայացնում Հոլիվուդյան հանրաճանաչ դերասան Կիանո Ռիվզի ցիտատները: Ծանոթանալով այս մտքերին՝ Դուք կբացահայտեք ի դեպս Ռիվզի, մի նոր անձի, ավելի խորը և ավելի իրական:

1. Ես Միկի Մաուսն եմ: Նրանք չգիտեն մարդուն, նրանք տեսնում են միայն կոստյումը:

2. Կուզե՞մ արդյոք երբևէ լինել ռեժիսոր: Դեռևս չգիտեմ: Բայց մի բան հաստատ գիտեմ: Դա շատ դժվար գործ է:

3. Ես փորձում եմ չմտածել իմ կյանքի մասին, որովհետև ես կյանք չունեմ: Ինձ թերապիա է հարկավոր:

4. Ես սիրում եմ Եվրոպան: Չգիտեմ, միգուցե դա գենետիկ մակարդակի վրա է, բայց ես այն շատ եմ սիրում:

5. Սիրում եմ երգեր գրել: Սիրում եմ, երբ ինձ շրջապատում են իսկական ընկերներ: Սիրում եմ ճանապարհորդել: Նաև սիրում եմ նվագել կիթառով: Բացի այս ամենից, սիրում եմ անվճար գարեջուր:

6. Ատում եմ, երբ մարդիկ ինձ խաբում են: Եվ տանել չեմ կարողանում բռնությունը՝ մանավանդ առանց պատճառի:

7. Ինձ շատ հաճելի էր նույն նկարահանման հրապարակում աշխատել աստղերի հետ: Դա զարմանալի փորձ է: Հույս ունեմ, այն շարունակական կլինի:

8. Մի բան, որ ես սիրում եմ ֆիլմերում, դա այն է, որ այնտեղ կա, այպես ասած, էմոցիոնալ, հոգեբանական բանավեճ:

9. Ես ինձ գեղեցիկ և սեքսուալ չեմ համարում: Բայց դա ամենևին չի նշանակում, որ ես անհույս եմ:

10. Մի ժամանակ ինձ շատ էին տանջում մղձավանջները: Ես նույնիսկ մտածում էի, որ կմահանամ:

11. Այնպիսի պարզ գործողությունը, ինչպիսին է՝ ուշադրություն գրավելը, կարող է մեծ ժամանակ խլել ձեզնից:

12. Որպեսզի կյանքից ստանաս այն, ինչ ուզում ես՝ անհրաժեշտ է առաջին հերթին հստակեցնել. իսկ ի՞նչ ես իրականում ուզում:

13. Զգացե՞լ եմ երբևէ ինձ աութսայդեր: Իհարկե: Դա նրանից է, թե ինչպես եմ ես մեծացել՝ բազմաթիվ դպրոցներ եմ փոխել, հաճախակի փոխել եմ բնակությանս վայրը: Եվ ամեն տեղ բոլորովին անպիտան դուրս եկա:

14. Փողը հենց փող է: Հաճելի է, երբ կարողանում ես վճարել բնակարանիդ համար, ռեստորանում և այլն: Կա մի ասացվածք. «Փողի մեջ չէ երջանկությունը»: Բայց դրանցով դու կարող ես գնել ազատություն՝ ապրել ուզածդ կյանքով:

15. Բոլոր իմ սիրավեպերը վառ են, բայց կարճաժամկետ: Ես ոչ մի վատ բան չեմ տեսնում դրա մեջ: Չէ՞ որ ես հավերժ սեր չեմ խոստանում:

16. Հուսով եմ, որ ամեն ֆիլմ, որում ես զբաղված եմ, մարդկանց ուրախություն և հաճույք կբերի, իսկ թե ինչ կլինի դրանից հետո՝ ես չեմ կարող կանխատեսել:

17. Լուսանկարը շատ բան կարող է պատմել, քան հազար բառը: Սակայն դրանցից ոչ մեկը ճշմարիտ չի լինի:

18. Ձեզ պետք է երջանիկ լինել, որպեսզի ապրել, իսկ ինձ պետք չէ…

19. Երբ լրացավ իմ 40 ամյակը, ես զգացի իմ տարիքը և ինձ համար Ferrari գնեցի: Այդ ժամանակ ես ամբողջությամբ հասկացա, թե ինչ է նշանակում միջին տարիքի ճգնաժամ:

20. Աղջկա ծիծաղը, որին դու ծիծաղեցրել ես՝ ամենագեղեցիկ բանն է աշխարհում:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Կիանո Ռիվզի 20 ցիտատները իր կյանքի մասին
Պարույր Սևակ – ԵՐԿՈՒ ՍԻՐՈ ԱՐԱՆՔՈՒՄ