Պատմությունը՝ բավական լայն առարկա է և այն հնարավոր չէ ամբողջությամբ՝ մանրամասն, դետալ առ դետալ ուսումնասիրել։ Երբեմն այդ ամենաչնչին դետալներն էլ կարող են լինել ամենահետաքրքրական մասը։
Mediamag-ը Ձեզ է ներկայացնում 20 պատմական փաստ, որոնց մասին Դուք չեք լսի պատմության ոչ մի դասաժամին.
Հետաքրքրաշարժ փաստեր պատմությունից
1. Ալբերտ Էյնշտեյնը կարող էր դառնալ նախագահ։ 1952թ. նրան առաջարկում են Իսրայելի երկրորդ նախագահի պաշտոնը, սակայն նա հրաժարվում է։
2. Կիմ Չեն Իրը նաև լավ կոմպոզիտոր էր և իր ամբողջ կյանքի ընթացքում նա գրել է 6 օպերա։
3. Պիզայի աշտարակը միշտ էլ թեք է եղել։ 1173թ. Պիզայի աշտարակի շինարարները նկատում են, որ հիմքը թեքված է։ Շինարարությունը դադարեցվում է գրեթե 100 տարի։ Սակայն ամեն դեպքում, կառուցվածքը երբեք ուղիղ չի եղել։
4. Արաբական թվերը հորինել են ոչ թե արաբները, այլ հնդիկ մաթեմատիկոսները։
5. Մինչ զարթուցիչների գյուտը՝ գոյություն ուներ մասնագիտություն, որի իմաստը կայանում էր այլ մարդկանց առավոտյան արթնացնելը։ Այսպես օրինակ, տվյալ մասնագիտության տեր մարդը պետք է առավոտյան չորացրած սիսեռով կրակեր այլ մարդկանց պատուհանին, որպեսզի արթացներ նրանց և որպեսզի վերջիններս չուշանային աշխատանքից։
6. Գրիգորի Ռասպուտինի վրա մեկ օրում կատարվել են բազմաթիվ մահափորձեր՝ նրան փորձել են թունավորել, կրակել, դանակահարել, սակայն նա ողջ է մնացել։ Վերջիվերջո Ռասպուտինը մահացավ սառցե գետում։
7. Պատմության ամենակարճ պատերազմը տևել է 1 ժամից էլ պակաս։ Անգլազանզիբարյան պատերազմը տևել է 38 րոպե։
8. Պատմության ամենաերկարատև պատերազմը եղել է Նիդերլանդների և Սիլլի արշիպելագի միջև։ Պատերազմը տևել է 335 տարի՝ սկսած 1651-ից մինչև 1989թ.։ Ընդ որում երկու կողմերն էլ այդ պատերազմի ընթացքում ոչ մի կորուստ չեն ունեցել։
Մարդիկ, Պատմություն և փաստեր
9. Այս զարմանահրաշ տեսակը, որը հայտնի է որպես «Փառահեղ արգենտինական թռչուն», որի թևերի բացվածքը հասնում էր մինչև 7մ, համարվում է պատմության մեջ ամենամեծ թռչող թռչունը։ Այն բնակվել է 6 միլիոն տարի առաջ, Արգենտինայի և Անդերի սարահարթերում։
10. Հիդրոլոկատորների օգնությամբ, հետազոտողները 1.8 կմ խորության վրա հայտնաբերել են երկու տարօրինակ բուրգեր։ Գիտնականները պարզել են, որ դրանք կառուցված են հաստ ապակու նման ինչ-որ նյութից և հասնում են հսկայական չափսերի (շատ ավելի մեծ, քան Քեոփսի բուրգը)։
https://youtu.be/mf7WR9ZogFc
11. Այս երկու տղամարդը՝ նույն անուններով բանտարկվել են նույն բանտում և նրանք իրար չափազանց նման էին։ Սակայն նրանք երբեք իրար չեն հանդիպել, իրար հետ որևէ արյունակցական կապ չունեին։ Նրանք այն պատճառն են, որոնցից հետո մատնահետքերը սկսվեցին օգտագործվել դատական համակարգում։
12. Ոտքերի բինտակապումը՝ հին չինական ավանդույթ է, երբ աղջիկների ոտքերի մատները կապում էին ոտնաթաթին։ Չինացիները համարում էին, որ որքան փոքր է ոտնաթաթը՝ այնքան գեղեցիկ է աղջիկը։
13. Ամենատարօրինակ և սարսափելի մումիաները՝ դրանք Գուանխուատոյի մումիաներն են։ Մումիաների ծամածռված դեմքերը ստիպում են մտածել, որ նրանց թաղել են ողջ-ողջ։
14. Ժամանակին, հերոինը օգտագործվել է որպես մորֆինի փոխարինիչ և նաև այն տալիս էին երեխաներին՝ հազը մեղմացնելու համար։
15. Իոսիֆ Ստալինը երևի ֆոտոշոփի գյուտարարն է։ Ոոշ մարդկանց մահվանից կամ անհետացումից հետո, նրա լուսանկարները խմբագրվում էին։
16. ԴՆԹ-ի վերջին հետազոտությունները ապացուցում են, որ հին եգիպտական փարավոն Թութանհամոնի ծնողները քույր և եղբայր են եղել։ Դա բացատրում է Թութանհամոնի բազմաթիվ հիվանդություններն ու դեֆեկտները։
17. Իսլանդիայի խորհրդարանը համարվում է աշխարհի ամենահին խորհրդարանը։ Այն գործում է 930 թվականից։
Պատմության անբացատրելի և հանելուկային փաստեր
18. Երկար տարիների ընթացքում, ՀԱՀ-ի հանքափորները գտնում էին 2.5սմ տրամագծով հանելուկային գնդեր, որոնց վրա կային երեք ուղղահայաց ակոս։ Քարերը, որոնցից պատրաստված են գնդերը դոկեմբրիյան դարաշրջանին են պատկանում։ Այսինքն դրանց տարիքը 2.8 միլիարդ տարի է։
19. Համարվում է, որ կաթոլիկ սրբերի մարմինները չեն քայքայվում։ «Չքայքայվողներից» ամենահինը Ցեցիլյա Հռոմեացին է, որը տանջագին մահվան է մատնվել մ.թ 177 թվականին։ Նրա մարմինը գործնականորեն մնացել է այնպիսին՝ ինչպիսին էր 1700 տարի առաջ, երբ հայտնաբերվեց։
20. Բրիտանիայում գտնվող Շաբորոյի գաղտնագրերը համարվում են մինչ այժմ չբացահայտված հանելուկներից մեկը։ Եթե ուշադիր նայել, ապա հուշարձանի վրա փորագրված է՝ DOUOSVAVVM։ Ոչ ոք չգիտի, թե ով է դա փորագրել, սակայն շատերը կարծում են, որ դա սուրբ գավաթի գտնվելու վայրի բանալին է։
[infobox title=’ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ‘]Ստիպված ենք նշել, որ նա, ով կգողանա այս ցուցակը և կտեղադրի իր կայքում, առանց պահպանելու հեղինակային իրավունքները՝ այսինքն առանց ակտիվ հղումով նշելու նյութի աղբյուրը և հոդվածը ամբողջությամբ տեղադրելով, այլ ոչ թե մի մասով, իսկ մյուս մասով վերաուղղելով աղբյուր կայքին՝ նա մակաբույծ (պարազիտ) անողնաշարավորի մեկն է և հաստատ համոզված եղեք, որ մենք կհետապնդենք Ձեզ օրենքի ողջ խստությամբ։ Սա վերաբերում է ոչ միայն այս նյութին։[/infobox]