Եթե տղամարդու մոտ, ում հետ հիմա հանդիպում եք, նկատում եք այս 20 նշաններից 10-ից ավելին, ապա դուք պետք է ամուսնանաք նրա հետ, որովհետև նա է հենց ձեր կյանքի տղամարդը:
1. Նա հպարտանում է քեզնով և քո ձեռքբերումներով:
2. Նա հանուն քեզ զոհողությունների է գնում, և դու էլ պատրաստ ես նույնն անել նրա համար:
3. Դուք ունեք նույն արժեհամակարգը:
4. Նա մշտապես փորձում է քո տրամադրությունը բարձրացնել՝ անգամ ինչ-որ փոքրիկ և չնչին բան անելով:
5. Նա չի փորձում քեզ փոխել:
6. Երբ քո մտքով անցնում է նրա հետ ամուսնանալու միտքը, քեզ ամենից շատ ուրախացնում է ոչ թե հարսանիքի օրն ու շքեղ զգեստը, այլ նրա հետ ողջ կյանքն անցկացնելու միտքը:
7. Դուք որոշ ժամանակ ստիպված եք եղել հեռավարության վրա հարաբերություններ ունենալ և հաղթահարել եք դա:
8. «Կարոտել եմ քեզ»-ը պարզապես մեխանիկորեն ասվող արտահայտություն չէ:
9. Չնայած, որ դու սիրում ես միայնակ մնալ և քո անձնական տարածքը չես սիրում կիսել, դու միևնույն է կցանկանայիր նրա հետ ապրել և քո տարածք թողնել նրան:
10. Նա այն մարդն է, ում հետ դու կիսվում ես, խոսում ցանկացած բանից, որ քեզ հուզում կամ նյարդայնացնում է:
11. Դու հանգիստ կարող ես նրա հետ երկարաժամկետ պլաններ կազմել և վստահ ես, որ նա անգամ 1 տարի հետո քեզ հետ է լինելու:
12. Դու կարող ես լացել նրա ներկայությամբ և ամոթի զգացում չունենալ:
13. Երբ ընկերուհիներդ բողոքում են իրենց հարաբերություններից, իրենց ընկերներից, դու լռում ես, քանի որ այդ թեմայով դու ասելու բան չունես:
14. Նա մտերիմ է քո ընտանիքի հետ և քեզ էլ ծանոթացրել է իր ընտանիքի անդամների հետ:
15. Նա պատրաստ է օգնել քո ընկերներին:
16. Նա թույլ է տալիս, որ դու մի լավ բողոքես, բղավես և հանգստանաս, երբ դրա կարիքը լինում է:
17. Նա կարող է հանկարծակի քեզ հաճոյախոսել:
18. Դուք կարող եք միասին գնալ ճանապարհորդելու առանց վիճաբանությունների:
19. Նա այնպիսի պլաններ է կազմում, որ վստահ է՝ քեզ դուր կգան:
20. Որքան էլ նա զբաղված լինի իր գործերով, դու նրա համար առաջնահերթն ես: