Փոքրիկ, բայց շատ իմաստուն 20 դաս չինական փիլիսոփայությունից, որոնք տխրության և կասկածներով լի պահերին արժե հիշել:
Նվիրեք ամեն մի խորհրդին մեկ օր, կիրառեք այն առօրյայում: Տխրության և կասկածներով լի պահերին պատահականության սկզբունքով ընտրեք դասերից մեկը և այն կլինի պատասխանը:
1. Ամեն ինչ, անընդհատ փոփոխվում է, այդ պատճառով ես չեմ կարող ոչինչ համարել վերջնական: Զարգացրեք Ձեր զգացողությունը, որպեսզի առաջին նշաններից կարողանաք հասկանալ փոփոխությունները:
2. Յուրաքանչյուր բան իր մեջ կրում է իր հակադրությունը, այդ պատճառով ես զերծ կմնամ դատողություններից:
3. Էներգիան, որ շրջապատում է ինձ, գալիս է տիեզերքից: Բայց այն ես պետք է զարգացնեմ: Խորը շունչ քաշեք, մի այցելեք աղմկոտ, բազմամարդ և վատ օդափոխվող տարածքներ:
4. Ես վարժեցնում եմ ինձ մտածել «ին» և «յան» հասկացողությունների շրջանակում: Երկընտրանքի առջև հայտնվելով, ես հանգիստ խորհում եմ (ին), բայց ընտրություն կատարելիս՝ ես հաստատակամ եմ իմ ընտրության մեջ (յան):
5. Մինչ իրավիճակների դեմ պայքարելը, ես փորձում եմ համակերպվել դրանց հետ:
6. Ես անում եմ այն, ինչ պետք է և չեմ անհանգստանում արդյունքների համար: Ես կենտրոնացած եմ իմ խնդրի վրա և այլ բանի մասին չեմ մտածում:
7. Ես խուսափում եմ ավելորդություններից և բավարարվում եմ ոսկե միջինով:
8. Ես չեմ մոռանում, որ իմ կյանքի նպատակն է ինքնազարգացումը:
9. Մինչ գործելը, ես գնահատում եմ էներգիաների հարաբերակցությունը: Ես գլուխս կախ չեմ նետվում առաջ՝ այլ առանց շտապելու խորհում եմ, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ իմ գործողությունները:
10. Ես ենթարկվում եմ Երկնքի կամքին և ընդունում եմ այն, ինչը չեմ կարող փոխել:
11. Ես պահպանում եմ հանգստություն և կենտրոնացում յուրաքանչյուր գործում: Ես չեմ վարակվում այլոց գրգռվածությամբ, երբ ինձ ճնշում են, միևնույն է մնում եմ բարեհամբույր և անսասան:
12. Ամեն ինչ իր ժամանակին: Ես զարգացնում եմ իմ մեջ համբերությունը՝ սպասելու արվեստը:
13. Ես իմ տեղն եմ գրավում և ամեն հարմար առիթին զարգացնում եմ համեստությունս:
14. Ես ուշադիր հետևում եմ յուրաքանչյուր իմ բառին, որովհետև բարձր եմ գնահատում շրջապատի հարգանքն ու վստահությունը:
15. ես փոխում եմ իմ վերաբերմունքը ծեր մարդկանց: Օգնել նրան, ով ինձնից տարեց է, ամենևին չի նշանակում բարի գործ անել: Դա ուղղակի նշանակում է պահել քեզ մարդուն վայել:
16. Ես անչափ մանրակրկիտ եմ մոտենում ընկերների ընտրությանը:
17. Ես սահմանափակում եմ իմ ցանկությունները և բավարարվում նրանով՝ ինչ ունեմ: Անկշտությունը հեռացնում է մեզ ինքներս մեզանից և ստիպում է մոռանալ հարմոնիայի մասին:
18. Ես փորձում եմ պարզ ապրել և մանրակրկիտ եմ ընտրում ինձ համար զվարճանքներ: Ես գիրքը չեմ կարդում միայն նրա համար, որ այն դուր է եկել հարևանիս, ես փորձում եմ ապրել մեկ օր առանց հեռուստացույց, առանց հեռախոս:
19. Ես անընդհատ մարզում եմ իմ դիտողականությունը: Բայց դիտել չի նշանակում դատել:
20. Ես հարգում եմ իմ մարմինը և հոգ եմ տանում նրա մասին: Ես սնվում եմ ժամանակին ու ճիշտ: Ես լսում եմ իմ մարմինը և մարզում եմ այն «հանուն», այլ ոչ թե «հակա»: