fbpx

Քրիստիան Դիոր. 20 փաստ «Dior» ապրանքանիշի մասին

Ձեզ ենք ներկայացնում փաստեր «Dior» ապրանքանիշի, և դրա հիմնադիր Քրիստիան Դիորի մասին:

1. Քրիստիան Դիորը ծնվել է 1905թ. հունվարի 21-ին, Ֆրանսիայում: 1911-ին փոքրիկ Քրիստիանի ընտանիքը տեղափոխվեց Փարիզ: Նրա ծնողները հարուստ մարդիկ էին, ուստի, Քրիստիանը մանկության ժամանակ ոչնչի կարիք չուներ: Նրա հայրը իր կարողությունը ձեռք բերեց քիմիական պարարտանյութեր վաճառելով:

2. Դիորի ընտանիքը հույսեր ուներ, որ իրենց տղան կդառնա փաստաբան, բայց նա սիրում էր արվեստը և ցանկանում էր խորանալ արվեստի մեջ։ Փող աշխատելու համար նա վաճառում էր իր նորաձևության էսքիզները, յուրաքանչյուրը մոտավորապես 10 ցենտով։

3. 1928 թվականին Քրիստիանը, իր ընկերոջ հետ բացում է արվեստի պատկերասրահ, որտեղ ցուցադրվում են Անդրե Դերայնի, Անրի Մատիսի, Պաբլո Պիկասոյի աշխատանքները:

4. 1930-ականների սկիզբը ողբերգական էր Քրիստիանի համար. Նախ եղբոր մոտ ախտորոշվեց հոգեկան հիվանդություն, իսկ հետո մայրը մահացավ քաղցկեղից: 1931 թվականի սկզբին հայրը սնանկացավ՝ իր ամբողջ կապիտալը ներդնելով անշարժ գույքի մեջ․ ընտանիքի ունեցվածքը վաճառվում է պարտքերի դիմաց: Դեպրեսիայից փրկվելու համար Դիորը ուղևորվում է Խորհրդային Միություն: Որպես զբոսաշրջիկ՝ նա այցելում է Լենինգրադ, Կովկաս և Սև ծովի ափեր: Վերադառնալուն պես նա փակում է իր պատկերասրահը, քանի որ ճգնաժամի պատճառով վաճառքը կտրուկ նվազել էր, և հայրն այլևս չէր կարող օգնել ֆինանսավորմամբ:

5. Ընկերների ֆինանսական աջակցության շնորհիվ, Դիորը մեկնում է Բալեարյան կղզիներ՝ առողջությունը բարելավելու համար: Այստեղ նա սկսում է գորգերի էսքիզներ ստեղծել և միտք է ունենում սկսել դրանք պատրաստել, բայց նա ներդրող չի գտնում և պահանջարկի պակասի է բախվում:

6. Վերադառնալով Փարիզ՝ նա աշխատանք է փնտրում ինչ-որ բանկում կամ գրասենյակում, սակայն մերժվում է: Օզենը, որն այդ ժամանակ աշխատում էր որպես նորաձևության նկարիչ, Քրիստիանին ներգրավեց այս զբաղմունքի մեջ:

7. Օզենը սկսեց Դիորի ուրվագծերը առաջարկել դերձակներին և միջնորդներին իր սեփական հավասար հիմունքներով, և մի օր նա կարողացավ վաճառել դրանք. Դրանից հետո Դիորը հրաժարվեց աշխատանք փնտրելուց և սկսեց բացառապես նկարել: Գլխարկների և զգեստների նրա էսքիզները տպագրվել են Le Figaro Illustre ամսագրում, 1937 թ.: Եկամուտներն այնքան մեծացան, որ Դիորը կարողացավ վարձել իր սեփական բնակարանը:

8. Չնայած գլխարկի ձևավորման հաջողությանը, Քրիստիանը որոշում է մասնագիտանալ հագուստի ոլորտում: 1938 թ.-ին նրան նկատեց նորաձևության դիզայներ Ռոբերտ Պիգուետը, բայց պատերազմը խանգարեց նրա հետագա կարիերայի զարգացմանը: Դիորը գնաց բանակ ու ծառայեց Ֆրանսիայի հարավում: Այնուամենայնիվ, արդեն 1941-ին նա վերադարձավ Փարիզ և աշխատանքի անցավ Լյուսիեն Լելոնգի նորաձևության տանը:

9. 1942-ին Dior-ը ստեղծեց իր սեփական օծանելիքի լաբորատորիան, որը հետագայում վերածվեց Christian Dior Perfume ընկերության:

10. Տեքստիլ արտադրող Marcel Boussac-ի ֆինանսական աջակցությամբ, Dior- ը բացեց իր նորաձևության տունը:

11. Այսպիսով, Dior ապրանքանիշի անունն արագ հայտնվեց աշխարհի բոլոր անկյուններում:

12. «Dior»-ը վերահսկվում է ֆրանսիացի գործարար Բեռնարդ Առնոլտի կողմից, ով վերահսկում է նաև LVMH Moët Hennessy Louis Vuitton SE ընկերությունը:

13. Դիորը, եվրոպական պերճանքի իրերի ընկերություն է, նորաձևության տուն և ապրանքանիշ։

14. Ընկերությունն այժմ արտադրում է կաշվե իրեր, աքսեսուարներ, կոշիկներ, ոսկերչական իրեր, ժամացույցներ, օծանելիք, շպարի պարագաներ և մաշկի խնամքի միջոցներ։

15. Դիորը վերահսկում է Լուի Վիտտոն Մոէ Հեննեսի ընկերության բաժնեմասի 42.36%:

16. Ընկերությունն ունի նաև «Dior Homme» բաժինը՝ տղամարդկանց համար, և «Baby Dior»-ը մանկանց համար։

17. Դիորի տունը հիմնադրվել է 1946 թվականի դեկտեմբերի 16-ին, իր սեփական տանը, սակայն ներկայիս Դիոր կորպորացիան իր հիմնադրումը նշում է 1947 թվականին։

18. Տարիների ընթացքում ընկերությունն աճել է՝ դառնալով ամենահայտնի նորաձության տներից մեկը: Տասնամյակներ շարունակ Dior են կրել ու օգտագործել մի շարք հայտնի աստղեր, որոնցից մեկը Ջոնի Դեփն է:

19. 1957-ի ապրիլին Քրիստիան Դիորը հայտնվեց Time Magazine-ի առաջին էջում:

20. Դիորը մահացավ 52 տարեկան հասակում 1957 թվականի հոկտեմբերի 24-ին  Իտալիայում սրտի կաթվածից: Գրանվիլում գտնվող նրա ընտանեկան տունը այժմ թանգարան է:

Հրապարակման ներկայացրեց՝ Գոհար Վարդանյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Քրիստիան Դիոր. 20 փաստ «Dior» ապրանքանիշի մասին
Բազմագիտակության ԹԵՍՏ, որը կարող են անցնել միայն բարձրակիրթ մարդիկ