fbpx

20 բան, որոնք սպանում են հարաբերությունները

Հետո չասեք, որ Ձեզ չեն զգուշացրել.

1. Միմյանց փոփոխելու փորձեր

Իդեալական մարդիկ չեն լինում: Բայց պետք չէ շփոթել սովորույթները բնավորության գծերի հետ: Կան բաներ, որ մարդն անկարող է իր մեջ փոփոխել, որքան էլ որ նրան դրա համար քննադատեն:

2. Ծնողների հետ ծանոթություն

Լավ է, երբ Դուք ծանոթ եք Ձեր երկրորդ կեսի ծնողների հետ, իսկ նա էլ Ձեր ծնողների հետ: Շատ ավելի լավ է, երբ նրանք ընկերություն են անում: Ցավոք այդպես միշտ չի լինում: Փեսան կարող է դուր չգալ ապագա զոքանչին, հարսը տպավորություն չթողնել ապագա սկեսրոջ վրա, բայց դա չպետք է ազդի զույգերի հարաբերության վրա:

3. Բջջային հեռախոս

Զարմանալի է, թե ինչ արագությամբ գաջեթները վերածվեցին բաժանման գործիքի: Փոխարեն սիրելիի հետ շփումը վայելելու, մենք խոսում ենք հեռախոսով, գրում ենք SMS-ներ, «նստած ենք» սոցիալական ցանցերում: Իհարկե երբեմն դա պետք է, երբ լուրջ գործեր կան: Բայց վերջ ի վերջո չկա ավելի կարևոր բան, քան սիրելի մարդը:

4. Մեղադրանքներ մարդկանց մոտ

Երբե՛ք, լսո՞ւմ եք, երբեք հարաբերություններ չպարզեք մարդաշատ վայրերում: Դուք վատ դրության մեջ կդնեք ոչ միայն զուգընկերոջը, այլ նաև շրջապատին: Որքան էլ որ արյունը եռա, որքան էլ որ ցանկություն լինի շուտափույթ պարզել բոլոր հարցերը՝ դա արեք միայն առանձին, դեմ դիմաց:

5. Վեճեր

Տարաձայնությունները անխուսափելի են: Վաղ թե ուշ, յուրաքանչյուր զույգ գտնում է վեճի առիթ: Վեճերը՝ երջանիկ հարաբերությունների մաս են կազմում: Բայց միայն մի պայմանով: Չպետք է անցնել սահմանները: Մի վիրավորեք մեկմեկու, Ձեր վիրավորանքը ավելի բարձր մի դասեք զուգընկերոջից, և հիշե՛ք. չկա տարաձայնություն, որը հնարավոր չլինի լուծել փոխզիջումների միջոցով:

6. Լռություն

Ոչ ոք չի կարող կարդալ Ձեր մտքերը: Նույնիսկ սիրելի մարդը: Վիրավորանքները մի պահեք և մի հավաքեք Ձեր մեջ: Ինչ-որ բան դուր չի՞ գալիս՝ ասեք:

7. Ներում

Բոլորն էլ սխալվում են: Եվ Դուք նույնպես: Սովորեք ներել սիրելիներին:

8. Ոչ ճիշտ վայրում, ոչ ճիշտ ժամանակին

Կարևոր հարցերը կարելի է քննարկել համապատասխան մթնոլորտում:

9. Ֆինանսներ

Հարաբերությունները ենթադրում են, որ Դուք ոչ միայն վերցնում եք, այլ նաև տալիս եք: Սակայն այդ դեպքում չարժե լինել  մանրախնդիր՝ հատկապես ֆինանսական հարցերում:

10. Մրջյունից փիղ սարքելը

Ոչ ոք կատարյալ չէ: Նա մոռացե՞լ է դեն նետել աղբը, նա արդուկելուց այրե՞լ է Ձեր վերնաշապիկը, Նա չի՞ գնել Ձեր սիրած յոգուրտը…. հավատացեք այս ամենը այնքան հիմարություններ են, որ չարժե նույնիսկ Ձեր ուշադրությանը, էլ չենք խոսում էմոցիաների մասին:

Ահա այս 10 բաները կարող են սպանել Ձեր հարաբերությունները: Սակայն սա դեռ ամենը չէ: Շարունակենք, և ևս 10 բան, որոնք սպանում են հարաբերությունները.

11. Լրտեսություն

12. Խանդ

13. Չափից դուրս հանգստություն

14. Համեմատություն

15. 24 ժամ միասին

16. Սուտ

17. Ստել ինքդ քեզ

18. Անինքնավստահություն

19. Նպատակների բացակայություն

20. Ընդունել սերն, իբր հենց այդպես էլ պետք է լիներ


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
20 բան, որոնք սպանում են հարաբերությունները
Նեյրոկենսաբանի խորհուրդը․ ուղեղի աշխատանքը բարելավելու 4 պարզ միջոց