Կանանց ու տղամարդկանց հարաբերությունները շատ բարդ, բայց կարևոր են։ Դրանք մշտապես քննարկումների առարկա են դառնում, քանի որ ոչ կանայք, ոչ էլ տղամարդիկ երբեք չեն փորձում զիջել միմյանց։
Կան մի քանի բաներ, որոնց մասին իմանալուց հետո կանանց համար ավելի հեշտ կլինի լեզու գտնել տղամարդկանց հետ։
1. Ավելի լավ է միանգամից ասեք այն, ինչ ցանկանում եք։ Ակնարկները տղամարդկանց համար անհասկանալի են։
2. Մի ստիպեք նրան անել այն, ինչ նա չի անում ի սկզբանե։
3. Լացը շանտաժ է համարվում։
4. Եթե նա 6 ամիս առաջ ինչ որ բան է ասել, ապա դա այլևս կարևոր չէ և իրականությանը չի համապատասխանում։
5. Ցանկացած հարցին «այո» կամ «ոչ» պատասխանելը բավական է նրա համար։
6. Եթե կարծում եք, որ գիրացել եք՝ մի հարցրեք նրան այդ մասին։
7. Դիմեք նրանց ձեր խնդիրները լուծելու համար միայն այն դեպքում, եթե իրոք ցանկանում եք լուծել դրանք։
8. Եթե նրանց խոսքերը զայրացնում են ձեզ, ապա նրանք պարզապես դա ի նկատի չունեին։
9. Եթե դուք գիտեք, թե ինչ որ բան անելու համար որն է լավագույն տարբերակը, ապա ինքներդ արեք դա։
10. Մի խոսեք նրանց հետ, երբ հեռուստացույց են դիտում։
11. Մի ուղղորդեք նրանց, նրանք լավ գիտեն, թե ուր են գնում։
12. Տղամարդիկ չեն տարբերակում գույների տարբեր երանգները։
13. Եթե նա հարցնում է «Ի՞նչ է պատահել» և դուք պատասխանում եք «Ոչինչ», ապա նա կարծում է, որ ոչինչ չի պատահել։
14. Նրանք միշտ փորձում են պատասխանել հարցին, այլ ոչ ասել այն, ինչ դուք եք ցանկանում լսել։
15. Եթե միասին ինչ-որ տեղ եք գնում, ապա կարող եք ցանկացած հագուստ հագնել՝ նրա համար միևնույնն է։
16. Զգեստների ու կոսմետիկայի մասին նրանց կարծիքը երբեք մի հարցրեք։
17. Նրանք կարծում են, որ դուք իրոք շատ հագուստ ունեք։
18. Ինչպես նաև կոշիկ։
19. Նրանք կարծում են, որ միշտ հիանալի մարզավիճակում են։
20. Նրանք գիտեն, որ չեք ների նրանց այս կանոնների համար։ )
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:
Գրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։