Կիսվել Facebook-ում
ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ
Հեղինակ MediaMagԿարդալու տևողությունը 2 րոպեԴիտումներ 2.1k.Հր․ ամսաթիվ
Ավելի մեծ հրաշք, քան մարդկային օրգանիզմն է՝ դժվար թե գտնվի ամբողջ տիեզերքում։ Զարմանահրաշ փաստեր մեր՝ մարդկանց մասին, մեր օրգանիզմի մասին։
1. Երբ դուք քնած եք, ձեր ողնաշարի կռճիկի կծկման պատճառով, դուք դառնում եք 1 սմ-ով կարճ, քան ուղղահայաց դիրքով։
2. Արյան կարմիր գնդիկները 60 վայրկյանում կատարում եմ ամբողջական շրջափուլ ամբողջ մարմնով։
3. Երեխաների մեծ մասը ծնվում է կապույտ աչքերով։ Նրանց աչքի հետագա գույնը ձևավորվում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության արդյունքում։
4. Արևմտյան կիսագնդի բնակչության մեծ մասը ամբողջ կյանքի ընթացքում օգտագործում են 50 տոննա մթերք և 50 000 լիտր հեղուկ։
5. Որպեսզի մատին ամբողջությամբ նոր եղունգ աճի, կպահանջվի մոտ 6 ամիս։
6. Միջինում, ձեր աչքի մկանները կծկվում են օրեկան 100 000 անգամ։
7. Ամբողջ կյանքի ընթացքում ձեզնից թափվում է մոտ 40 կգ մակերեսային շերտի մաշկ։
8. Ձեր թթվածնի մոտ 20%, Նաև օգտագործված կալորիաները ծախսվում են ուղեղի «լիցքավորման» վրա։
9. Ամեն մի երիկամում գոյություն ունի 1000 000 ֆիլտր, որոնք ամեն րոպե մաքրում են մոտ 1.3 լիտր արյուն և ամեն օր դուրս են մղում մոտ 1.5 լիտր մեզ։
10. Կնոջ ձվարաններում պարունակվող 500 000 ձվաբջջից մոտ 400-ը հնարավորություն ունեն դառնալ մարդկային կյանքի սկիզբ։
11. Բոլոր մարդիկ ունեն սեփական ունիկալ հոտը, բացի երկվորյակներից՝ նրանք բուրում են նույնանման։
12. Դուք արտադրում եք օրական մոտ կես լիտր քրտինք և այդ բոլորը անցնում են ձեր կես միլիոն քրտնագեղձերով։
13. Ինֆորմացիայի 90% դուք ստանում եք տեսողությամբ։
14. Դուք չեք կարող խուտուտ տալ ինքներդ ձեզ։
15. Մեծահասակ մարդու մաշկը կարելի է ձգել մետրով։
16. Մարդը, ամբողջ կյանքի ընթացքում, միջինում արտադրում է այնքան թուք, որով հնարավոր կլիներ լցնել երկու ամբողջական լողավազան։
17. Տղամարդիկ ամեն օր արտադրում են այնքան սերմնահեղուկ, որը հերիք կլիներ բնակեցնել Երկիր մոլորակը 6 ամսվա փոխարեն։
18. Ջերմությունը, որ արտադրում է Ձեր մարմինը բավական է 4 լիտրանոց կաթսայով ջուրը կես ժամում տաքացնելու համար։
19. Եթե թոքերի կապիլյարները ձգենք մի ծայրից մյուս ծայրը, ապա դրանց երկարությունը կհասնի Անտլանտայից Լոս Անջելոս հեռավորությանը։
20. Բանանի և մարդու ԴՆԹ-ն համընկնում են 50%-ով:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:
( 1 assessment, среднее 5 из 5 )
Կիսվել Facebook-ում