Ամուր հարաբերությունները՝ երկարատև և տքնաջան աշխատանք է, որը յուրաքանչյուր մարդուց անընդհատ ջանքեր է պահանջում։ Բայց իրականում ամեն ինչ այդքան սարսափելի չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից։
Գիտնականները պարզել են, որ երկարատև և կայուն հարաբերությունների համար հարկավոր են ընդամենը երկու որակ, որոնցով պետք է օժտված լինենք յուրաքանչյուրս։ Դրանք են՝ բարությունն ու առատաձեռնությունը։
Հոգեբան Ջոն Գոթմանը իր կնոջ՝ Ջուլիայի հետ, երկար տարիների հետազոտությունների և փորձարկումների արդյունքում պարզել են, որ բարությունը «սոսնձում է» զույգերին։ Էմոցիոնալ հավասարակշռության հետ մեկտեղ, այս որակը կայուն ամուսնության կարևորագույն ֆակտորներից մեկն է։
Բարության ցուցաբերման ամենադժվար պահը՝ վեճերն են։ Բայց հենց այդ ժամանակ է պետք, ինչպես երբեք, հետևել սեփական էմոցիաներին։ Եթե թույլատրեք սեփական ագրեսիային դուրս գալ տիրապետումից, դա կարող է բերել անշրջելի հետևանքների։
«Բարության ցուցաբերումը կայանում է ոչ միայն այն բանում, որ դուք չեք արտահայտի ձեր բացասական էմոցիաները, այդ որակը հնարավորություն է տալիս ընտրել բարկության ձևը։ Այսպես, դուք կարող եք բարկության պահին ուղղակի հարձակվել ձեր զուգընկերոջ վրա կամ հանգիստ բացատրել, թե ի՞նչն է հատկապես ձեզ ցավ պատճառել և բարկացրել։ Եվ կարծես վերջին տարբերակը շատ ավելի լավն է», – բացատրում է Ջուլիա Գոթմանը։
Աղբյուրը՝ businessinsider.com