Ներկայացնում ենք սարսափազդու 15 պատմություններ, որոնք կազմված են ընդամենը երկու նախադասությունից: Բայց հավատացնում ենք ձեզ, որ դրանք ունակ են ձեզ սարսափեցնել:
Ես երբեք չեմ պառկում քնելու, բայց ամեն անգամ արթնանում եմ:
Ինձ համար հեշտ չէր քնել այդ անտառային տնակում՝ պատին կախված տհաճ նկարների պատճառով: Այժմ քնելն ավելի դժվար կլինի, երբ առավոտյան հասկացա, որ տանը նկարներ չկան, այլ միայն պատուհաններ են:
Նա հետևում էր ինձ արդեն մի քանի ժամ, ես տեսնում էի նրա արտացոլանքը մոնիտորում: Բայց ես չէի խիզախում շրջվել:
Ես տուն եկա երկար աշխատանքային օրվանից հետո և արդեն երազում եմ հանգստանալ: Ձեռքով փնտրում եմ լույսերի անջատիչը, որպեսզի վառեմ լույսերը, բայց զգում եմ ինչ-որ մեկի ձեռքը:
Նա հարցրեց ինձ, թե ինչու ես այդքան ծանր հոգոց հանեցի: Բայց ես հոգոց չէի հանել:
Առավոտյան հեռախոսիս մեջ հայտնաբերեցի իմ քնած ժամանակվա լուսանկարը: Ես միայնակ եմ ապրում:
Ես պառկեցրել էի երեխային քնելու, իսկ նա ասում է․ «Հայրիկ ստուգիր անկողնու տակ գտնվող հրեշներին»: Նայում եմ անկողնու տակ, որպեսզի նրան հանգստացնեմ, և տեսնում եմ այնտեղ իմ երեխային, ով սարսափած նայում է ինձ և դողդղացող ձայնով ասում․ «Հայրիկ, այնտեղ ինչ-որ մեկ ուրիշն է իմ անկողնում»:
Արթնացա ես այն պատճառով, որ լսեցի ապակու թակոց: Սկզբից մտածեցի, որ ինչ-որ մեկը թակում է իմ պատուհանը, իսկ հետո լսեցի ևս մեկ թակոց․․․ հայելու միջից:
Մայրիկը կանչեց ինձ խոհանոց, բայց խոհանոցի ճանապարհին լսեցի թե ինչպես է մայրիկը մեկ այլ սենյակից շշնջում․ «մի գնա այնտեղ, ես նույնպես դա լսեցի»:
Բժիշկն ասաց ինձ, որ անդամահատումից հետո հնարավոր են ֆանտոմային ցավեր: Բայց ոչ ոք չէր զգուշացրել այն մասին, որ երբեմն անդամահատված ձեռքի տեղը կզգամ ինչ-որ մեկի սառը մատների հպումը:
«Ես չեմ կարողանում քնել», – շշնջաց նա ինձ՝ մտնելով իմ անկողին: Ես արթնացա սառը քրտինքը վրաս, ձեռքս գցելով հագուստին, որով նա թաղվել էր:
Նրանք նշում էին առաջին հաջողված կրիոգենային սառեցումը: Բայց ես ոչ մի հնարավորություն չունեի ցույց տալ նրանց, որ ես դեռևս գիտակից վիճակում եմ:
Այս հսկա տանը երկար տարիներ ապրելով միայնակ, ես գիտակցեցի մի տարօրինակ բան: Այս ընթացքում ես ավելի շատ դռներ եմ փակել, քան բացել:
Չեմ կարողանում շարժվել, շնչել, խոսել և լսել՝ շուրջբոլորը անընդհատ մթություն է: Եթե ես իմանայի, կխնդրեի դիակիզել ինձ:
Օր 312: Ինտերնետը մինչև հիմա չի աշխատում: