Այսօր ձեզ յուրահատուկ հնարավորություն է տրվում ներս մտնել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պենթհաուս։ Պենթհաուսի դիզայնով զբաղվել է Անջելո Դոնգիան դեռևս 1980-ականներին։ Պատրաստվեք իսկական շիկի, որովհետև ձեզ սպասվում է մի ամբողջ 18 փաստ այս տան մասին։
1. Սա Թրամփ ընտանիքի բնակության հիմնական վայրն է։ Պենթհաուսը գտնվում է Նյու Յորքում, 725 Fifth Avenue հասցեյով։ Ինքը՝ տունը կոչվում է «Թրամփի աշտարակ»։
2. Հարևան տներում ապրում են հանրահայտ հարևաններ՝ Լյուի Վյուիտտոն, Հարրի Վիթսոն, Բերգդորֆ Գուդման։ Կենտրոնական պարկը գտնվում է ոչ հեռու աստղային տներից։
3. Թրամփի պենթհաուսը կարող էիք տեսնել «Մռայլ ասպետը։ Վերածնունդ» ֆիլմում։ Հենց այս շինությունն էր ֆիլմում ներկայացվում որպես «Wayne Enterprises»։
4. Պենթհաուսի ներսում գերակայում են չեզոք երանգները՝ ոսկեգույն, բաց վարդագույն, բեժ։
5. Դեկորը՝ ռոկոկո (18-րդ դարի ֆրանսիական ոճ) ոճի է։ Այդ ոճի համար հատկանշական են հարուստ դետալները, թեքությունները, ոսկեգույն տեղադրվածքները։
6. Բարոնը՝ որդին ունի խաղալիք ինքնաթիռների և մեքենաների հսկայական հավաքածու։
7. Նույնիսկ խաղալիքների վրա կարելի է նկատել սերը դեպի ճոխություն։ Դուք ուղղակի նայեք այս մոդելներին՝ Կաբրիոլետ, Մերսեդես…
8. 58-րդ հարկից բացվում է հիասքանչ տեսարան դեպի կենտրոնական պարկ, Նյու Յորքի 5 շրջաններ և նույնիսկ Նյու Ջերսի։
9. Տանը կարելի է նկատել տրոպիկական բույսեր։
10. Նաև այնտեղ լի են երջանիկ ընտանիքի լուսանկարները։
11. Թրամփը նստած է Լյուդովիկ XV-ի բազմոցին։
12. Մելանյան ոսկերչական էսքիզներով լցված սեղանի առաջ։ Նա իր անվանական շարքը վաճառում է 2010թ.-ից, QVC-ի միջոցով։
13. Ուշադրություն դարձրեք պատուհանի մոտ տեղադրված այս յուրահատուկ արձանին։
14. Ծաղիկները դարձել են դեկորի էլեմենտներ, որոնք հրաշալի ներդաշնակվել են ընդհանուր մթնոլորտին։ Ամեն ինչ մտածված է մինչև մանրուքներ։
15. Նուրբ զարդատուփերը ավելացնում են ճոխությունը։
16. Դուք ուղղակի նայեք այս խաղալիքին։ Այն անվանական է։ Բարոնը շատ նման է իր հորը։
17. Նախաճաշի ժամանակ մրգերը դասավորված են ոսկյա վազաների մեջ։
18. Այս լուսանկարը կատարվել է 2011-ին։ Ինչպես տեսնում եք, այստեղ Բարոնը խալաթով է, որը շատ նման է նրան, ինչով արքայազն Ջորջը հայտնվեց 2016 թվականին։
Եթե ուշադիր դիտեք լուսանկարները, ապա շատ ավելի ճոխություններ կգտնեք։ Այս պենթհաուսը հրաշալի է նախագծված։ Ամեն ինչ ոճային է, թանկ և ճոխ։ Նոր նախագահը կարող է պարծենալ իր տնով։