fbpx

16 նշան, որ երկուսի միջև գոյություն ունի քիմիա

Մենք անվանում ենք դա «կատարյալ քիմիա», երբ երկու մարդ առանց պատճառ գրավչություն են զգում միմյանց հանդեպ։

Ի՞նչ հաղորդագրություն է ուզում տալ Ձեզ Ձեր մարմինը։ Դա շատ վաղ է, որպեսզի սեր անվանես, բայց այո, դա համատեղելիության առաջին քայլն է։

Նախ պետք է իմանալ, որ քիմիան՝ դա համատեղելիության միայն առաջին քայլն է։ Դա նշանակում է, որ երկուսն էլ հասկանալի կերպով միմյանց հանդեպ հետաքրքրություն են դրսևորում։

Ահա այն ակնհայտ նշանները, որոնք վկայում են ուժեղ քիմիայի առկայությունը երկու մարդու միջև.

1. Կախարդական հպումներ

Պոռթկում ես զգում ամեն անգամ, երբ նա հպվում է քեզ՝ նույնիսկ ամենաանմեղ տեղերին։ Եվ Ձեր մարմինը ավելի ու ավելի ծարավ է զգում։

2. Զգացողություն, որ ընդմիշտ է

Հավերժության զգացում, երբ փակում եք աչքերը։ Կամ դուք երկուսդ կարող եք նայել միմյանց աչքերի մեջ այնքան երկար՝ նույնսիկ տարօրինակություն կամ ամաչկոտություն չզգալով։

3. Ինտիմություն ամբոխում

Երբ նույնիսկ լեցուն սենյակում դուք զգում եք ինտիմության մակարդակը միմյանց միջև։ Երբ դուք կարող եք մի ամբողջ զրույց վարել միմյանց աչքով տալով և անդադար նայելով միմյանց աչքերի մեջ։

4. Ակնհայտ վարք. այն տեսանելի է Ձեր գործողություններում

Պաշտոնական է դա, թե ոչ։ Երբ դուք նույնիսկ չեք էլ սկսել հանդիպել, երբ դուք երկուսդ միասին եք, ապա դուք ակամայից Ձեզ պահում եք այնպես, որ մարդիկ մտածում են, որ դուք զույգեր եք։

5. Ընդհանուր հետաքրքրություններ

Հակադիր բևեռները ձգում են միմյանց։ Դա առաջին քայլն է։ Սակայն կապերի հիմնական բազան տեղի է ունենում այն ժամանակ, երբ երկուսը ունեն ընդհանուր հետաքրքրություններ, որոնց մասին կարող են խոսել կամ անել իրար հետ։ Դա նաև ապացուցում է, որ նրանք կարող են միշտ վայելել միմյանց ընկերակցությունը, ինչպես միասին սիրելի գրքի ընթերցանությունը կամ միասին սպորտով զբաղվելը։

6. Դուք հարգում եք մեկմեկու

Հարգանքը քայլում է սիրո հետ հավասար։ Երբ երկու մարդ հարգում են մեկմեկու, դա նշանակում է ուժեղ կապի զարգացում։

7. Դուք հասկանում եք սարկազմը

Սարկազմը հարաբերություններում պահում է կայծը։ Անկախ նրանից, թե որքանով է նա տարբերվում, եթե դուք կարողանում եք հասկանալ և վայելել սարկազմը՝ դուք կարող եք շատ լավ միմյանց հետ լեզու գտնել առանց որևէ անհասկացվածության։

8. Դուք միմյանց մասին մանրուքներ գիտեք

Իմանալով միմյանց մասին նույնիսկ մանրուքներ (օրինակ նրա եղունգների սիրելի լաքը կամ նրա սիրելի ապուրը), դա ցույց է տալիս այն, որ երկու մարդկանց միջև զարգանում է ուժեղ քիմիա։ Այդ բաները հաճախ անտեսվում են ուրիշների կողմից, և միայն սիրելի մարդը կարող է դա հիշել։

9. Դուք գիտեք ինչն է ծիծաղ առաջացնում

Լինել հարաբերություններում՝ այն է, ինչ բոլորն են ցանկանում։ Եթե երկու մարդ գիտեն, թե ինչն է ստիպում մյուսին ծիծաղել, դա նշանակում է, որ նրանք միմյանց հանդեպ շատ ուշադիր են եղել և կարող են միմյանց դեմքին ժպիտ առաջացնել նույնիսկ ամենամութ ժամանակներում։ Միայն սիրելի մարդիկ կարող են դա անել։

10. Դուք հասկանում եք միյանց լռությունը

Երբ լռությունն էլ է դառնում երկու մարդկանց շփման միջոց, դա դրական նշան է, որ հարաբերությունները խորանում են։

11. Գոյություն ունի հավասար ներդրում

Հավասար ներդրում, նշանակում է, որ մարդիկ ժամանակի, էներգիայի և այլ ռեսուրսների առումով փոխադարձ թանկ են միմյանց համար։ Եվ ոչ մի կասկած չկա նրանց մտադրություններում։

12. Միմյանց հայելային պատկերները

Երբ երկու մարդ սկսում են հարաբերությունները, նրանք ընդունում են միմյանց շարժուձևերը, որովհետև ցանկանում են մոտ լինել միմյանց և ցանկանում են նրանից շնորհակալություն ստանալ։ Դա հետզհետե նրանց դարձնում է միմյանց հայելային պատկերներ։

13. Դուք ճշմարտացի եք

Երբ երկու մարդ իրար հետ անկեղծ կապված են, նրանք կարիք չունեն միմյանցից ինչ-որ բան թաքցնել կամ ստել։

14. Դուք միշտ ժամանակ եք հատկացնում միմյանց

Երբ երկու մարդ իրոք ցանկանում են լինել միասին, նրանք միմյանց ժամանակ են հատկացնում և պարբերաբար հանդիպում են։ Դա ցույց է տալիս նրանց ոչ կեղծ հետաքրքրությունը՝ լինել միասին։

15. Ժամանակը արագ է թռչում

Երբ երկու մարդ սկսում են զգալ փոխադարձ քիմիա, նրանք գիտեն, որ ժամանակը արագ է անցնում, որովհետև նրանք չափազանց շատ են տարված միմյանց ընկերակցությամբ։

16. Դուք սկսում եք ֆիզիկական շփումներ

Ձեռքից մինչև համբույր, երբ երկու մարդ դանդաղ մոտենում են միմյանց, նրանց համար ֆիզիկական շփումները դառնում են հարմարավետ։ Նրանք թե էմոցիոնալ և թե ֆիզիկապես մասնակցություն ունեն միմյանց մեջ։

Եթե այս բոլոր նշանները կան՝ դա նշանակում է, որ քիմիան գոյություն ունի և այն «փայլում է»։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 6 assessment, среднее 4 из 5 )
MediaMag
16 նշան, որ երկուսի միջև գոյություն ունի քիմիա
Անձի խորհրդանիշ: ԹԵՍՏ, որը կպատմի ձեր մասին ամբողջ ճշմարտությունը