Մենք ամեն օր կարդում, լսում, պատմում ենք մեկմեկու տասնյակ փոքրիկ խորամանկություններ, որոնք էականորեն հեշտացնում են մեր կյանքը։ Բնական է, որ այդ ամենը հիշել, կամ գրանցելը անհնար է։ Այդ պատճառով, մենք ընտրել ենք 15 ամենաօգտակար լայֆհակերը, որոնք պետք չէ մատնել անուշադրության։
1. Աղ + Ջուր
Աղը լուծված սառը ջրի մեջ՝ կօգնի հեռացնել յուրաքանչուր դժվար հեռացվող հետքաբծեր, նույնիսկ այն բծերը, որոնք մնացել են Ձեր սիրելի կարմիր գինուց։
2. Խոնավեցնող կրեմ
Կրեմը, որը ամեն երեկո քսում եք Ձեր դեմքին և ձեռքերին, կօգնի նաև կոշիկներին։ Մի քանի կաթիլ խոնավեցնող կրեմը կոշիկներին կհաղորդի փայլ՝ ոչ պակաս արդյունավետ դրա համար նախատեսված հատուկ միջոցներից։
3. Ածելի + կպչուն ժապավեն
Ածելին և կպչուն ժապավենը բոլորից լավ են հեռացնում հագուստի վրա առաջացած թելագնդերը։
4. Սև մարկեր
Հագուստի վրայից սպիտակ բծերը կարելի է հեռացնել սև մարկերի օգնությամբ։
5. Ջինսերը չափսափորձելու նոր տարբերակ
Եթե ջինսերի գոտին հնարավոր է կապել պարանոցին՝ նշանակում է դրանք Ձեր չափսին են։ Ոչ սովորական տարբերակ բոլոր նրանց համար, ովքեր ծուլանում են հագնելով փորձել հագուստը։
6. Զանազանակերպել զգեստապահարանը
Եթե ուզում եք Ձեր ոճում մտցնել գրավչություն՝ օգտվեք այս խորհրդից։ Պատռված ջինսերի տակից հագեք զուգագուլպաներ ոչ սովորական նախշերով։ Ձեր կերպարը կդառնա ավելի վառ։
7. Կիտրոնի հյութ
Իսկ Դուք գիտե՞ք, որ կյիտրոնի հյութը հեռացնում է հագուստի թևատակերի տակ քրտինքից առաջացած դեղին հետքերը։
8. Թաց անձեռոցիկներ
Շատ հաճախ դեզոդորից մնում են սպիտակ հետքեր։ Դրանք հեշտությամբ հեռացնել կօգնեն սովորական թաց անձեռոցիկները։
9. Թափանցիկ լաք
Թափանցիկ լաքը կօգնի ամրացնել, թույլ ամրացված կոճակները։
10. Մազերի լաք
Մազերի լաքը կօգնի հեռացնել հագուստի վրա մնացած շրթներկի հետքերը։ Լաքը ցողեք կեղտոտված հատվածի վրա և լվացեք հագուստը լվացքի մեքենայով։
11. Քացախը կոշիկի համար
Եթե կաշվե կոշիկի վրա ի հայտ են եկել հետքեր, դրանք կարելի է վերացնել քացախի 50/50 ջրային լուծույթով։
12. Ինչպե՞ս է ճիշտ
Շատերը սովոր են նեղ ջինսերը կրել այսպես, սակայն ներքևից մի փոքր ծալելու դեպքում, կարելի է էականորեն բարելավել դրանց տեսքը։
13. Վերնաշապիկի համար արդուկ
Վերնաշապիկի օձիքը կարելի է շատ հեշտ արդուկել մազերի արդուկով։
14. Նոր իր
Այ այսպես, հին սպորտային վերնաշապիկից կարելի է ստեղծել նոր վերնաշապիկ։
15. Օղի հագուստի համար
Պարզվում է, այս ոգելից խմիչքը վերացնում է հագուստի տհաճ հոտը։