Մարդը բնության ամենաբարդ և կատարյալ ստեղծագործություններից մեկն է։ Շատ պրոցեսներ, որ կատարվում են մեզ հետ և մեր կառուցվածքի յուրահատկությունը, մինչ այժմ գիտնականներին հարցերի առաջ է կանգնեցնում։ Հաջորդիվ, մենք չենք փորձի գտնել տարբեր հանելուկների պատասխաններ, այլ ուղղակի կծանոթանանք մեր մասին մի քանի զարմանահրաշ փաստերի հետ։
Գիտնականները պարզել են, որ մեր օրգանիզմի բոլոր քիմիական տարրերը միասին գնահատած արժի մոտ $ 160։
Եթե մենք կարողանաինք լսել 20 Հց-ից ցածր հաճախականությունները, ապա մենք կլսեինք մեր մկանների շարժը։
Տեսականորեն մարդը կարող է ապրել սնվելով միայն սերուցքային կարագով և կարտոֆիլով։
Երբ մեր օրգանիզմը լիարժեք սնունդ չի ստանում, տեստոստերոնի քանակությունը նվազում է, այն դեպքում, երբ էստրոգենի քանակությունը մնում է նույնը։ Դա կարող է բերել գինեկոմաստիայի՝ տղամարդկանց մոտ կրծքերի մեծացման։
Կապված այն հանգամանքի հետ, որ պտղաբերության քանակը նվազում է հարստության մեծացման հետ, Երկիր մոլորակի բնակչությունը, ամենային հավանականությամբ նույնպես չի մեծանա, ինչպես անցած դարում։ Ըստ որոշ հաշվարկների, այն կանգ կառնի 10 միլիարդի վրա։
Տիեզերքի վակուումում դուք չեք պայթի, չեք սառչի, այլ ամենից հավանականն է, որ կմահանաք խեղդվելուց։
Յուրաքանչյուր մարդու մոտ լեզվի նախշերը ունիկալ են, ինչպես մատնահետքերը։
Որոշ պատմաբաններ գտնում են, որ մարդկությունը զարգացրել է գյուղատնտեսությունը ալկոհոլի արտադրության համար։
Կրծքի կաթում առկա օլիգոսախարիդները նախատեսված են ոչ թե նորածնի համար, այլ աղիքային բակտերիաների համար։
Մարդը երկար տարածություններում լավագույն վազորդն է աշխարհում։ Նախկինում նրանք որսում էին կենդանիներին՝ հետևելով նրանց այնքան, մինչև վերջիններս ուժասպառ լինեն։
Գիտնականները նկատել են, որ երբ մարդիկ նետված են բախտի քմահաճույքին, նրանք հակված են ստեղծել ինքնաբուխ կարգ ու կանոն (սկսած լայնամասշտաբ հասարակությունից, վերջացրած տրանսպորտի օղակաձև շարժմամբ)։
Կենտուկի նահանգում ժամանակին բնակվել է ընտանիք կապույտ մաշկով։ Ֆուգեյթ ընտանիքի մաշկը կապտել էր արյունապղծության և հազվագյուտ գենետիկական հիվանդության՝ մետգեմոգլոբինեմիայի շնորհիվ։
Հորանջը վարակիչ է ոչ միայն մարդկանց մոտ, այլ նաև շների մոտ։
Դուք 5 զգայարանից (համ, հոտ, տեսողություն, լսողություն, շոշափելիք) ավելի շատ զգայարաններ ունեք։ Օրինակ հավասարակշռության և թերմոցեպցիայի զգացմունքը այն բազմաթիվ զգայարաններից են, որոնք չեն ներառվում ընդհանուր հնգյակի մեջ։