Մարդիկ, ովքեր մեծ սպորտում հասել են մեծագույն հաջողությունների, գիտեն ինչ բան է հաղթանակը և ինչ է հաղթանակը ինքդ քո հանդեպ:
Երբ մարդը ընկնելուց հետո բարձրանում է՝ դա ֆիզիկա չէ, այլ բնավորություն:
Մայք Թայսոն
Ես լաց էի լինում, որովհետև չունեի ֆուտբոլային կոշիկներ: Լաց էի լինում այնքան ժամանակ, մինչև հանդիպեցի մարդու, ով չուներ ոտքեր:
Զինեդին Զիդան
«Հնարավոր չէ»՝ սա ընդամենը մեծ-մեծ խոսքեր են, որի հետևում թաքնված են փոքրիկ մարդիկ: Նրանց համար ավելի հեշտ է ապրել սովորական դարձած աշխարհում, քան ինչ-որ բան փոխելու համար իրենց մեջ ուժ գտնեն: Անհնարը դա փաստ չէ: Անհնարը դատավճիռ է: Դա մարտահրավեր է: Անհնարը դա քեզ արտահայտելու հնարավորություն է: Անհնարը դա ընդմիշտ չէ: Անհնարը հնարավոր է:
Մուհամեդ Ալի
Եթե մարդը իր ամբողջ սրտով ձգտում է որևէ բանի, նա անպայման կհասնի դրան, եթե նույնիսկ դա անհնար է թվում: Նույնիսկ եթե բոլոր շրջապատող մարդիկ միաձայն ու բարձրաձայն հայտարարում են, որ դա հնարավոր չէ:
Չակ Նորիս
Եթե կա մի բան, որը ինձ առաջ է բրդում, դա իմ թուլությունն է, որին ես ատում եմ և վեր եմ ածում ուժի:
Մայքլ Ջորդան
Ես բացահայտել եմ ինձ համար հաջողության գաղտնիքը՝ ձևակերպված 3 մասերից. վստահություն ինքդ քո հանդեպ, ազնիվ, ինտենսիվ աշխատանք: Շատ մարդիկ գիտեն այդ սկզբունքները, սակայն ոչ բոլորն են կարողանում այն կիրառել գործնականում:
Առնոլդ Շվարցնեգեր
Ամենահիասքանչ զգացումը՝ դա երբ հստակ գիտես, թե ինչ պետք է անի հիմա հակառակորդդ, և հետզհետե տանում ես նրան սխալի: Եթե ճիշտ մշակես կոմբինացիադ, ապա կհաղթես: Մաքուր շախմատ:
Վլադիմիր Կլիչկո
Մանկուց երազում էի դառնալ ֆուտբոլիստ: Բայց ինչպես սիրում են կատակել ընկերներս՝ ինձնից խլեցին գնդակը ոչ սպոտային ձևով: Եվ այդպես ես դարձա բռնցքամարտիկ:
Վիտալի Կլիչկո
Ես օր օրի պարտության եմ մատնվում: Եվ հենց այդ պատճառով է, որ չեմպիոն եմ:
Մայքլ Ջորդան
Իմ մեջ ոչ մի արտասովոր բան չկա: Ձեզ հետ խոսում է մի մարդ, ով ծնվել է հասարակ մի երկրում, հասարակ մարդկանց մեջ: Իմ մեջ չկա ոչ խորամտություն, ոչ խելացիություն և ոչ էլ հիմարություն: Ուղղակի տղա եմ, ով ունի շներ և տուն, ով սիրում է մարզվել և ով ուրախ է, որ ողջ է:
Ժան Կլոդ Վանդամ
Սպորտում նա, ով ուզում է հասնել հաղթանակների, պարտավոր է փորձել թռնել իր գլխից վեր:
Լև Յաշին
Եթե ես մեկ անգամ ընկել եմ՝ դա չի նշանակում, որ ես հանձնվել եմ: Դա նշանակում է, որ ես սխալ եմ թույլ տվել, որը ես հաշվի կառնեմ և հետագայում այլևս չեմ կրկնի:
Քրիշտիանո Ռոնալդու
Հարվածել տախտակներին և աղյուսներին՝ դա հիմարություն է մանկամիտների համար: Տախտակը երբեք Ձեզ պատասխան չի տա:
Բրյուս Լի
Աստված մեզ թևեր չտվեց, բայց փոխարենը տվեց գնդակ: Նա գիտեր, որ մեզ այն ավելի շատ դուր կգա:
Միրոսլավ Կլոզե
Դպրոցում դասատուները հարցնում էին ինձ. «Դեյվիդ, որ մեծանաս, ո՞վ ես ուզում դառնալ»: Ես միշտ պատասխանում էի. «ֆուտբոլիստ»: Նրանք ընդիմանում էին. «ոչ, մենք նկատի ունենք ինչո՞վ ես ուզում զբաղվել իրականում, ի՞նչ աշխատանք կունենաս»: Բայց ես այլ բանի մասին չէի էլ մտածում, բացի ֆուտբոլից:
Դեյվիդ Բեքհեմ