fbpx

15 օգտակար կենցաղային խորհուրդ, որ պետք է իմանան բոլորը

Ուզո՞ւմ եք իմանալ մի քանի օգտակար լայֆհաքեր, որոնք կօգնեն ձեզ դժվար պահերին։ Դժվար իրավիճակներում իհարկե ճիշտ է դիմել մասնագետին, բայց եթե ոչ այդքան լուրջ բան է պատահել՝ կարելի է ամեն ինչ ինքնուրույն շտկել։ Օրինակ, եթե ձեզ խայթել է մրջյունը՝ դժվար թե այդ պատճառով վազեք բժշկի, իսկ քորին դիմանալ նույնպես չես ուզում։ Այդպիսի իրավիճակներում օգնության կհասնեն այս 15 կենցաղային օգտակար խորհուրդները, որոնք արժի հիշել։

1. Ատամի մածուկը կմաքրի ձեր ձեռքերը փշատերև ծառերի խեժից

Դա հատկապես օգտակար է իմանալ Ամանորյա տոների համար։

2. Եթե Ձեզ խայթել են մրջյունները

Ուղղակի խայթածի տեղում ցողեք ապակի մաքրելու հեղուկով։ Ամոնիակը չեզոքացնում է քորի զգացումը։

3. Տաք աղաջրով ողողումը հրաշալի օգնում է կոկորդի ցավերի ժամանակ

Այդպիսի լուծույթը ոչ միայն ոչնչացնում է մանրէները, այն նաև այդքան զզվելի չէ, որքան շատ դեղեր։

4. Ծամելով կիտրոնի փոքրիկ կտոր, կազատվեք գլխացավից՝ համենային դեպս որոշ ժամանակով

5. Եթե ցանկանում եք պատրաստվել քննություններին

Եթե պետք է պատրաստվեք քննություններին կամ գտնվում եք սթրեսային վիճակում՝ ուղղակի հոտ քաշեք անանուխից։ Դա կօգնի ձեզ հանգստանալ։

6. Միկրոալիքային վառարանը յուղից և կեղտից մաքրելու համար

Ուղղակի նրանում եռացրեք մեկ գավաթ ջուր։ Գոլորշին կփափկեցնի կեղտը, որից հետո հեշտությամբ այն կկարողանաք մաքրել։

7. Եթե անդադար զկրտում եք

Եթե զկրտում եք և զկրտոցը ոչ մի կերպ չի անցնում՝ փորձեք ուտել մեկ մեծ գդալ գետնանուշի յուղ։ Որոշ մարդկանց այս մեթոդը շատ լավ օգնում է։

8. Սպիտակ քացախը կարելի է օգտագործել մոծակի խայթոցների քորն ու վերքը մեղմացնելու համար

Խայթած տեղը կարելի է նաև մաքրել սպիրտով։

9. Դարչինը կօգնի ազատվել մրջյուններից

Ուղղակի ցանեք մի փոքր դարչին այն վայրերում, որտեղ մրջյուն եք տեսել։

10. Քնելուց առաջ արևայրուքներին առատորեն քսեք Ալոեի հյութ

Ձեր մաշկը շնորհակալ կլինի ձեզ դրա համար։

11. Ջրածնի պերօքսիդը ամենահրաշալի մեթոդն է արյան հետքերը հագուստից վերացնելու համար

12. Սոխը կտրատելուց որպեսզի չարցունքակալեն ձեր աչքերը

Կտրատելուց առաջ սոխի գլուխները թրջեք սառը ջրով։

13. Սպիտակ քացախը կատվի մեզի հոտը չեզոքացնելու ամենաարդյունավետ մեթոդն է

14. Գուլպայի մեջ լցրեք հում բրինձ և տեղադրեք միկրոալիքային վառարանում։ Այժմ դուք ունեք պատրաստի տաքացուցիչ

15. Հիգիենիկ շրթներկը կօգնի մեղմացնել թղթով կտրած վերքի ցավը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
15 օգտակար կենցաղային խորհուրդ, որ պետք է իմանան բոլորը
Բանալիներ, որոնք կլուծեն Ձեր բոլոր պրոբլեմները