Գլխավոր ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ 15 հոգեբանական հնարք, որոնք կարող են օգտակար լինել Ձեզ

15 հոգեբանական հնարք, որոնք կարող են օգտակար լինել Ձեզ

Ներկայացնում ենք 15 հոգեբանական հնարք, որոնք կարող են օգտակար լինել Ձեզ առօրյա կյանքում: Եվ այսպես.

1. Երբ ծիծաղում են մի խումբ մարդիկ, ամեն մեկը բնազդաբար նայում է այն մարդուն ով իր համար առավել համակրելի է (կամ այն մարդուն, ում կուզեր տեսնել իր մտերիմների շարքում):

2. Երբ հարկավոր է կատարել որևէ պատասխանատու, կամ կենտրոնացում պահանջող աշխատանք, մի խոսքով այնպիսի գործողություն, որը ստիպում է Ձեզ նյարդայնանալ՝ կարելի է փորձել մաստակ ծամել: Ենթագիտակցական մակարդակում դա ասոցացվում է անվտանգության հետ, քանի որ, սովորաբար մենք ուտում ենք այն ժամանակ, երբ մեզ ոչինչ չի սպառնում:

3. Եթե ինչ-որ մեկը մեզ վրա բարկանում է, իսկ մենք այդ ընթացքում շարունակում ենք հանգստություն դրսևորել, ապա բարկությունը, հավանական է, ավելի սրվի: Սակայն հետագայում այդ մարդը ամոթ կզգա իր արարքի համար:

4. Եթե տրված հարցին մարդը պատասխանում է կիսատ, կամ փորձում է խուսափել, ապա պետք չէ կրկին հարցնել: Ավելի լավ է լուռ նայել նրա աչքերի մեջ: Նա, ամենայն հավանականությամբ կհասկանա, որ պատասխանը չի բավարարել զրուցակցին և կշարունակի խոսել:

5. Դեմքի արտահայտությունը, պարզվում է, կարող է լինել ոչ միայն զգացմունքների արդյունք, այլ նաև կարող է առաջ բերել այդ զգացմունքները: Հակառակ կապը աշխատում է գրեթե անխափան: Այնպես, որ եթե ուզում եք լինել երջանիկ, ապա ժպտացեք որքան հնարավոր է հաճախակի:

6. Ավելի լավ է խոսակցության մեջ և նամակներում չօգտագործել այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ «ես մտածում եմ» կամ «ինձ թվում է»: Այդ արտահայտությունները անիքնավստահության տպավորություն են թողնում:

7. Կարևոր հարցազրույցից առաջ կարևոր է պատկերացնել, որ հարցազրույց վերցնողը մտերիմ մարդ է: Գրեթե միշտ մեզնից է կախված ինչպես ընկալել իրադրությունը, և մեր հանգստությունն ու մեղմությունը կարող են փոխանցվել զրուցակցին:

8. Եթե մեզ հաջողվի ի սրտե ուրախանալ ինչ-որ մեկի հետ հանդիպումից, ապա հաջորդ հանդիպմանը այդ մարդն էլ շատ ուրախ կլինի ձեզ հետ հանդիպել:

9. Մարդիկ հակված են համաձայնվել փոքր պարտք տալուն, այն բանից հետո երբ մերժել են Ձեզ մեծ պարտք տալ:

10. Ոչ քիչ օգտակար ինֆորմացիա կարելի է քաղել, ուշադրություն դարձնելով զրուցակցի ոտքերի դիրքին: Եթե, օրինակ, զրուցակցի ոտնաթաթերը նայում են մեզ հակառակ ուղղությամբ՝ դա նշանակում է, որ զրուցակիցը ցանկանում է որքան հնարավոր է շուտ ավարտել զրույցը:

11. Շատերս ենք ներկա գտնվել մի հավաքույթում, մի իրավիճակում, երբ պատճառ ունենք սպասել մեր հասցեին սուր քննադատության: Այդ դեպքերում ավելի լավ է նստել այն մարդու կողքը՝ ումից սպասում եք քննադատությունը: Պրակտիկան ցույց է տալիս՝ նա կսպառի իր բոլոր կրքերն ու հարձակվելու մտադրությունը, կամ ծայրահեղ դեպքում ավելի մեղմ կլինի:

12. Մարդկանց մեծ մասը չի տարբերում շքեղությունը սովորական ինքնավստահությունից: Եթե կարողանաք ամբողջ ձեր տեսքով ինքնավստահություն ցուցադրել՝ մարդիկ կձգվեն դեպի ձեր կողմ:

13. Լավ խորհուրդ, ովքեր աշխատում են ծառայության մատուցման ոլորտում. արժի մեջքի ետևում հայելի կախել: Մարդիկ կսկսեն իրենց ավելի կոռեկտ պահել, չէ՞ որ ոչ ոքի դուր չի գալիս իրեն տեսնել բարկացած:

14. Շատ օգտակար սովորություն է՝ նկատել մարդու աչքի գույնը: Չգիտակցելով՝ նա համակրանք կզգա ձեր հանդեպ երկար տեսողական կոնտակտի ժամանակ:

15. Գնալով առաջին ժամադրության, շատ խելացի կլինի նրան տանել ինչ-որ մի ժամանցային, հետաքրքիր վայր: Արդյունքում այդ հանդիպման դրական էմոցիաները այսուհետ միշտ կասոցացվեն ձեր հետ:

Загрузка…

 

կարդացեք նաև

Ամենահուզիչ պահը յուրաքանչյուր տղամարդու կյանքում

Յուրաքանչյուր տղամարդու կյանքում գալիս է մի պահ, երբ նա համարձակորեն կարող է արտասվել և ոչ ոք նրան դրա համար չի քննադատի: Դա երեխայի ծնունդն...

Որքա՞ն լավ ես ճանաչում Երևան քաղաքի արձանները․ եկեք ստուգենք այս ԹԵՍՏԻ օգնությամբ

Ճանաչո՞ւմ ես Երևանի արձանները: Եկեք ստուգենք այս թեստի օգնությամբ․ Աղբյուրը՝ BlogNews Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ: Գրանցվիր մեր Viber ալիքին։...

Ինչպես հաշտեցնել մարդկանց. Միմիի բանաձևը

Երևանի փողոցներում հաճախ կարելի է տեսնել Միմի անունով շնիկին, որ, ծաղիկներով զամբյուղը բերանում, զբոսնում է: Նա միայնակ չէ, այլ դստեր՝ Միլենայի հետ: Տիրոջ՝ Արսեն...

«Մագնիսական» մարդիկ ըստ Կենդանակերպի։ Նրանց դժվար կլինի մոռանալ՝ նույնիսկ տարիներ անց

Չնայած մենք բոլորս տարբեր ենք, յուրահատուկ, բայց այնուամենայնիվ նմանություններ կան բնավորության որոշ գծերում և այն բանում թե ինչպես ենք մենք հարաբերություններ կառուցում այլ մարդկանց...

ԹԵՍՏ-վիկտորինա. Այս հարցերի պատասխանները շատ քչերը գիտեն։ Իսկ դո՞ւք

Մանուկ հասակում երևի բոլորս էլ սիրում էինք դիտել տարբեր հաղորդումներ նվիրված մեզ շրջապատող աշխարհին։ Նաև նոր բաներ իմանալ թերթերից, գրքերից և ամսագրերից։ Ժամանակի ընթացքում...