15 կարևոր կյանքի դաս, արևմտյան փիլիսոփայության հիմնադիրներից մեկի՝ Արիստոտելի կողմից.
1. Իմաստուն մարդը իզուր տեղը իրեն վտանգի չի ենթարկի: Բայց հանուն մեծագույն գործերի նա պատրաստ է նույնիսկ տալ իր կյանքը:
2. Անհավասարության ամենավատ դրսևորումն է՝ հավասարեցնել անհավասար բաները:
3. Երիտասարդությունը միշտ գտնվում է մի վիճակում, ինչը շատ նման է հարբածությանը:
4. Մենք դառնում ենք արդարացի՝ կատարելով արդարացի արարքներ, զուսպ՝ ցուցաբերելով զսպվածություն, խիզախ՝ ցուցաբերելով խիզախություն:
5. Չեն լինում մեծագույն հանճարներ առանց խելագարության որոշակի աստիճանի:
6. Նա ով գիտի՝ անում է: Նա ով հասկանում է՝ սովորեցնում է:
7. Անհաջողություններից փախուստը դա վախկոտության դրսևորում է: Ինքնասպանությունը չի կարող արդարացվել ոչ մի կյանքի դժբախտությամբ կամ անհաջողությամբ:
8. Մենք այն ենք, ինչ անընդհատ անում ենք: Սեփական գործում կատարելությունը դառնում է ոչ թե գործողություն, այլ բնավորություն:
9. Հոգին ու մարմինը անբաժանելի են, ինչպես դրոշմակնիքն ու մեղրամոմը:
10. Պետք է արժանին մատուցել այն մարդուն, ով կարողանում է բարկանալ այն ժամանակ երբ պետք է, այն մարդու վրա՝ ում վրա, որ պետք է, այն պատճառով, որով պետք է, այնքան, որքան որ հարկավոր է:
11. Դուք ոչնչի, երբեք չեք հասնի առանց տղամարդկության: Դա խելացիության մեծագույն որակն է, պատվից հետո:
12. Երիտասարդներին հեշտ է խաբել, որովհետև նրանք ապրում են հույսով լի:
13. Այն ինչ մեր ուժերով կարող ենք անել, կարող ենք և չանել:
14. Նա, ով հաճույք է ստանում միայնությունից՝ կամ վայրի կենդանի է, կամ Աստված:
15. Ոչ ոք չի համաձայնվի ապրել առանց ընկերների, նույնիսկ եթե փոխարենը նրանց առաջարկեն աշխարհի բարիքները: