Տղամարդիկ հաճախ մտածում են, որ որպեսզի կնոջ վրա տպավորություն թողես՝ հարկավոր է իսկական կախարդանք։
Արդյունքում շատերը չափազանց շատ են բարդացնում այն, ինչը պետք է շատ ավելի պարզ լիներ։ Դա բերում է անհարմար իրավիճակների և արդյունքում հիասթափության։
Պարզվում է, աղջիկներին հազվադեպ է գրավում չափազանց տարօրինակ և անիրական բաները։
Ահա 15 որակ, որոնք տղամարդուն անկրկնելի են դարձնում աղջիկների աչքերում.
1. Հումորի զգացում
Ո՞ւմ են ընդհանրապես հետաքրքրում տաղտկալի մարդիկ։ Անպայման չէ, որ լինեք հաջորդ Էդի Մըրֆին, բայց եթե դուք կարողանաք ծիծաղեցնել աղջկան, ապա հավատացեք, նա շատ ավելի հեշտ կգնա շփման։ Կարևորը գրավեք նրա ուշադրությունը, իսկ մնացած ամեն ինչն արդեն պատմություն է։
2. Սուր միտք
Ամեն ինչ չէ, որ հիմնված է ֆիզիկական որակների վրա։ Իրականում կանանց շատ է գրավում տղամարդկային սուր միտքը։
Մտածելու և ռացիոնալ որոշումներ կայացնելու ունակությունը աղջկա վրա կարող է մեծ տպավորություն գործել։ Դա օգտակար է, որ իմանան բոլորը, ում պակասում է արտաքին գրավչությունը։
3. Լավ հիգիենա
Սա շատ բարդ է։ Աղջկան միանշանակ կգրավի այն, որ դուք քրտնում եք մարզասրահում կամ ավտոմեքենան վերանորոգելիս։
Բայց եթե աղջիկն ուզում է գնալ ավելի մոտ շփման, համոզվեք, որ Ձեր հիգիենան պահպանված է՝ այլապես նրանք կհիանան Ձեզանով միայն հեռվից։
4. Հրաշալի ոճ
Ահա թե ինչում է ոճի հետաքրքրությունը՝ դուք կարող եք լինել բացարձակ գրավիչ ըստ ստանդարտ բնորոշման, բայց հրաշալի ոճի զգացումը, անկասկած Ձեզ շատ միավորներ կբերի։
5. Խորաթափանց աչքեր
Ոչ բոլորն ունեն ոճի հրաշալի զգացում, բայց գրեթե բոլորն ունեն գեղեցիկ աչքեր։ Աղջիկը չի կարող չհիանալ սև, խորհրդավոր աչքերով, որոնք, թվում է թե, ունակ են նայել հոգու խորքերը։
6. Հրաշալի ժպիտ
Ժպիտը հաճախ բավարար է, որպեսզի աղջիկը սիրահարվի առաջին իսկ հայացքից։ Դա տղայի չգիտակցված խոստովանությունն է, որը հասկացնում է աղջկան, որ նա ընկերասեր է և բարի։
7. Հասակ
Ցավոք ոչ բոլորն էլ օժտված բարձր հասակով։ Բայց թույլ մի տվեք, որ այդ փաստը հուսալքության հասցնի Ձեզ, որովհետև կանայք լինում են տարբեր։ Միավորեք վերընշված որակները ոչ մեծ ջանքերի հետ և դուք կլինեք հաղթողների շարքում։
8. Ինքնավստահություն
Եթե աղջիկը Ձեր մեջ տեսնի խոցելի, վախվորած անձնավորության, նա, բնական է, կորոշի, որ դուք երբեք չեք կարող պաշտպանել իրեն և նույնիսկ Ձեզ։
Բայց երբ մարդն ինքնավստահություն է ճառագում և թեկուզ ինչ-որ մեկի համար հեղինակություն է հանդիսանում, դուք հաստատ կգրավեք նրա ուշադրությունը։
9. Պատվախնդրություն
Ձեզ հարկավոր չէ Ձեր առջև դնել անհավանական ամբիցիոզ նպատակներ, այդ պատճառով մի վհատվեք, եթե չեք կարողանում ամսական $150 000 վաստակել։ Սակայն կարճաժակետ և երկարաժամկետ պլանների առկայությունը անհրաժեշտ է յուրաքանչյուր տարիքի աղջկա համար։
Զարգացրեք Ձեր նպատակները, գործեք համապատասխան և հետևեք, թե ինչպես է նրա հիացմունքը Ձեր հանդեպ աճում։
10. Պատասխանատվություն
Ամբիցիաները նաև պահանջում են որոշակի քանակությամբ պատասխանատվություն։ Ավելի պարզ ասած, աղջիկներին դուր է գալիս իմանալ, որ դուք կարողանում եք հավաքվել և գործել ինչպես հասուն մարդ՝ կարևոր չէ սխալվել եք դուք, թե հաջողվել։
11. Համեստություն
Մեծամտությունը երևի ամենատգեղ մարդկային որակներից մեկն է։ Բայց երբ տղաները իրենց զգացմունքայնությունը ցույց են տալիս և խոստովանում են սեփական սխալները, աղջիկները միշտ ուշադրություն կդարձնեն դրան և կհարգեն դա։
12. Ազնվություն
Համեստությունն ու ազվությունը անքակտելիորեն կապված են միմյանց հետ, և երբ այդ երկուսը միանում են, աղջիկները չեն կարող չզգալ դա։
13. Կայտառություն
Լինել տղամարդ՝ չի նշանակում լինել տղամարդկային։ Աղջիկները նաև սիրում են երկրային, խարիզմատիկ անձնավորություններին։ Եղեք ընկերասեր և հասկացրեք նրանց, որ դուք միշտ չէ, որ կենտրոնացած եք կարիերայի վրա, այլ նաև կարողանում եք զվարճանալ և հանգստանալ։
14. Գեղեցիկ մազեր
Մեզ սխալ մի հասկացեք, բայց բազմաթիվ ճաղատ տղաների բախտը բերել է, և կանայք, մենք դրանում վստահ ենք, նրանց անկրկնելի են համարում։
Բայց այնուամենայնիվ, որոշ կանանց կարծիքով, մազերի մեջ կախարդական ինչ-որ բան կա, ինչը չի կարող դուր չգալ։
15. Ուշադրություն
Ամենակարևորը, աղջիկները միշտ կսիրահարվեն տղաներին, որոնք կարեկցող են և կարողանում են լսել։
Կանայք երբեմն էմոցիոնալ աջակցության կարիք ունեն և սովորաբար մարդկային ուշադրությունը կարող է նրանց համար աշխարհը դեպի լավը փոխել։
Այնպես որ եղեք տղամարդ, եղեք ջենթլմեն և եղեք այնպիսին, ինչպիսին որ կաք։
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:
Գրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։