«Տանը ի՞նչ կա ուտելու», «Ես այսօր երկար կմնամ աշխատավայրում», «որտե՞ղ է կորել իմ կանաչ վերնաշապիկը»՝ այս կենցաղային խոսակցությունները ուղեկցում են գրեթե յուրաքանչյուր կայուն հարաբերությանը։ Իսկ իրականում ի՞նչ կուզեին լսել կանայք իրենց տղամարդկանցից։
Մենք հավաքել ենք մի քանի արտահայտություն, որոնք կուրախացնեն գեղեցիկ սեռի յուրաքանչյուր ներկայացուցչին։
Դու այնքան գեղեցիկ ես առանց շպարի։
Դու ավտոմեքենա ավելի լավ ես վարում, քան իմ իմացած շատ տղամարդիկ։
Քնիր սիրելիս, ես ինքս կպատրաստեմ ընթրիքը / կլվանամ ամանները / կհավաքեմ տները / երեխաների հետ կանեմ տնային առաջադրանքները և այլն…
Դու անճանաչելի ես դարձել։ Շատ ես նիհարել։
Սուպերմոդե՞լ, թափանցիկ հագուստո՞վ, իմ կողքի՞ն։ Ոչ չեմ նկատել…
Այո, մենք գնում ենք Բալի՝ մի ամբողջ ամիս։
Ի՞նչ տարբերություն ինչ արժի, եթե քեզ դուր է գալիս…
Դու առաջին աղջիկն ես, ով հիացրել է իմ մորը։
Ինձ համար բավական է, բայց դու խմիր, եթե ուզում ես։
Իհարկե դու ճիշտ ես։
Ինչո՞ւ ընտրել։ Վերցրու բոլորը։
Իսկ Դուք չէի՞ք ցանկանա նկարահանվել ֆիլմում։ Դուք այնքան արտահայտիչ արտաքին ունեք։
Ընկերները կսպասեն։
Թքած ամեն ինչի վրա։ Կարևորը մենք միասին ենք։
Ես քեզ սիրում եմ։ Կդառնա՞ս իմ կինը։
Աղբյուրը՝ adme.ru