fbpx

Աբսուրդ թվացող 14 փաստ, որոնք Ձեզ ուղղակի կապշեցնեն

Մեր աշխարհը իր մեջ թաքցնում է բազում գաղտնիքներ: Կան բաներ, որ առաջին տպավորությամբ անհեթեթ են թվում, սակայն իրականում ոչ մի անհեթեթություն: Mediamag-ը ներկայացնում է 14 հետաքրքիր փաստ, որոնք Ձեզ կզարմացնեն և կհամալրեն Ձեր գիտելիքների պաշարը:

1. Եթե դու գտնվում ես սենյակում՝ 23 մարդու հետ, ապա 50% հավանականություն կա, որ նրանցից մեկի հետ Ձեր ծննդյան օրերը համապատասխանում են:

2. Եթե դու կարողանայիր թուղթը ծալել 42 անգամ, այն կհասներ լուսնին:

Ցավոք, դեռևս ոչ մեկին չի հաջողվել թուղթը ծալել ավելի քան 8 անգամ:

3. Ամեն անգամ, երբ դու խառնում ես խաղաքարտերի կապուկը, դու հավանաբար պատմության մեջ առաջին մարդն ես, ով ստեղծել է հենց այդ հաջորդականությունը:

Գոյություն ունի խաղաքարտերի 8×1067 համադրություն, դա ավելի շատ է, քան ատոմների քանակը Երկիր մոլորակում:

4. Կպահանջվի 12 օր, որպեսզի անցնի 1 միլիոն վայրկյան: Բայց 1 միլիարդ վայրկյանը՝ 32 տարի է:

Իսկ տրիլիոն վայրկյա՞նը: 31,709.8 տարի:

5. Մեկ 43սմ-անոց պիցան ավելի մեծ է, քան երկու 30 սմ-անոցը:

Չե՞ս հավատում: Ինքդ հաշվիր: Շրջանագծի մակերեսը = πr2:

6. Մարդկանց մեծամասնության մոտ ձեռքերի քանակը ավելին է միջին ցուցանիշից:

Քանի որ որոշ մարդկանց մոտ բացակայում են ձեռքերը կամ մեկ ձեռքը, ձեռքերի միջին քանակը, որն ունի մարդը՝ մոտավորապես 2 է:

7. Գոյություն ունի չափազանց մեծ թիվ՝ գուգլոպլեքս:

Այն այնքան մեծ է, որ ամբողջ Տիեզերքը բավական չէ՝ այն գրելու համար:

8. Եթե քեզ համար դժվար է տոկոս հաշվելը, ուղղակի փոխիր դրանք թվերի տեղերով:

50-ի 4%-ը, դա նույնն է, ինչ 4-ի 50%-ը: Իսկ 80-ի 25%-ը դա 25-ի 80%-ն է: Դա աշխատում է յուրաքանչյուր տոկոսի հետ: Ամենայն լրջությամբ: Փորձեք ինքներդ:

9. Եթե ծանոթներիցդ մեկն ունի 2 երեխա, և նրանցից մեկը տղա է, ապա հավանականությունը, որ երկրորդ երեխան աղջիկ է՝ 2:3 է, այլ ոչ թե 50:50:

Բանը կենսաբանության մեջ չէ, այլ մաթեմատիկական հավանականության:

10. Ենթադրենք, դու ունես բավական երկարության պարան, որը կկարողանաս փաթաթել Երկիր մոլորակի շուրջը: Կստացվի՝ 24,901.55 մղոն: Այժմ դու ցանկանում ես երկարեցնել պարանն այնպես, որպեսզի այն բարձր լինի Երկրից 1 ֆուտով: Որքա՞ն է պետք երկարեցնել պարանը:

Ընդամենը 6.28 ֆուտ:

11. Եկեք նույն բանն անենք թենիսի գնդակի հետ: Այժմ պարանը 20.32 սմ երկարության է: Որքա՞ն է պետք երկարեցնել պարանը, որպեսզի այն բարձր լինի 1 սմ-ով: 6.28 ֆուտ՝ նույնկերպ, ինչ նախորդ օրինակում:

Շրջանագծի չափը կարևոր չէ: Պատասխանը միշտ կլինի 6.28 ֆուտ կամ 2π:

12. Գոյություն ունի անվերջ երկար «եղջյուր», որն ունի վերջնական ծավալ, բայց ունի անվերջ մակերես:

Ավելի պարզ՝ նշանակում է, որ «եղջյուրի» մեջ կտեղավորվի սահմանափակ ծավալով ներկ, բայց նրա մակերևույթը ծածկելու համար՝ կպահանջվի անվերջ քանակությամբ ներկ:

13. Վիճակագրորեն՝ քո ընկերները միշտ կունենան ավելի շատ ընկեր, քան դուք:

Դա իրական մաթեմատիկական երևույթ է, որն անվանել են «ընկերության պարադոքս», և այն համապատասխանում է նաև իրական կյանքին:

14. Եվ վերջապես, պիցայի ծավալը որոշելու համար ուղղակի պետք է օգտվել հետևյալ բանաձևից՝ Pi x Z x Z x А:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Աբսուրդ թվացող 14 փաստ, որոնք Ձեզ ուղղակի կապշեցնեն
Մանկական Եվրատեսիլ 2011-ն անցյալում է կամ առա՛ջ դեպի Բաքու