Գործողությունները միշտ ավելի խոսուն են, քան բառերը:
1. Երբ միասին եք, նա կորցնում է ժամանակի զգացողությունը
Երբ միասին եք, նա այնքան ուրախ է և լավ է զգում, որ պարզապես կորցնում է ժամանակի զգացողությունը: Նա այլևս անհանգստացած չէ նախագծերի կամ նշանակված գործնական հանդիպումների համար, քանի որ երբ դու նրա կողքին ես՝ նրա մտքերն ամբողջությամբ զբաղված են քեզանով:
2. Նա փորձում է նվազագույնի հասցնել ձեզանից առանձին ծախսած ժամանակը
Նա հասկանում է, որ դուք գնահատում եք ձեր սեփական ազատությունը: Եվ, իհարկե, հարգում է ձեր սահմանած սահմանները, որոնք խնդրել եք դեռ չանցնել: Բայց դուք միևնունն է անզեն աչքով տեսնում եք, որ նա յուրաքանչյուր առիթի դեպքում ցանկանում է որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացնել ձեզ հետ:
3. Նա ոչ միայն կարող է լսել, այլև հասկանալ
Նա մեկն է այն մարդկանցից, ովքեր միշտ պատրաստ են լսել, անկախ ձեր ասածից: Նա չի վերածի ոչ մի երկխոսություն իր գլխավոր դերակատարմամբ ստիպողական մենախոսության: Նա ոչ միայն պատրաստ է լսել, նա անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի միշտ արտահայտվելու հնարավորություն ունենաք:
4. Նա միշտ պատրաստ է բռնել ձեր ձեռքից: Ստիպված չեք լինի այդ մասին խնդրել նրան
Նա շատ լավ գիտի, թե որքան շատ է ձեզ դուր գալիս, երբ նա բռնում է ձեր ձեռքը, և, այդ պատճառով, դա անում է նույնիսկ այն դեպքում, երբ դուք այդ մասին չեք խնդրում:
5. Նա ուզում է, որ դուք իմանաք՝ նա կլինի ձեր կողքին, անկախ նրանից, թե ինչ կպատահի
Նա հավատարիմ է: Նա հուսալի է: Նա նման է ժայռի, որը կարող է դիմակայել ցանկացած փոթորկի, և դուք գիտեք, որ կարող եք հույս դնել նրա վրա: Նա միշտ կլինի ձեր կողքին, անկախ նրանից՝ դա իրեն հարմար է, թե ոչ: Նրա սերը ձեր հանդեպ մնում է անփոփոխ՝ որքան էլ որ բարդ լինեն կյանքի հանգամանքները:
6. Նա անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի նրա ընկերները նույնպես ընդունեն ձեզ և սիրեն
Եթե նա ձեզ ծանոթացնում է իր ընկերների հետ, նա նախապես համոզվում է, որ նրանք ձեզ կընդունեն առանց որևէ հարցի: Նա ցանկանում է, որ դուք զգաք, որ առանց որևէ խնդիրների կարող եք դառնալ նրա աշխարհի մի մասը:
7. Երբ նա ընտրում է նվերներ ձեզ համար, նա շատ ժամանակ և ջանք է գործադրում
Նվերների գինը կարևոր չէ: Նրա համար սերը մի բան չէ, որը կարող է արտահայտվել դրամական իմաստով: Երբ նա ձեզ նվեր է տալիս, նա ուզում է, որ դուք իմանաք, որ այն ընտրել է ձեր մասին մտածելով և մեծ սիրով:
8. Նա օգնում է տնային տնտեսության հարցերում, նույնիսկ եթե դուք նրան այդ մասին չեք խնդրում
Նա ցանկանում է, որ ձեր կյանքը հնարավորինս հեշտ լինի: Եվ այսպիսով, նա օգնում է ձեզ տան գործերում, նույնիսկ այն դեպքում, երբ նրան այդ մասին չեք խնդրում:
9. Նա ցանկանում է, որ դուք իր ընկերակցությամբ միշտ ուրախ լինեք
Նա ցանկանում է դառնալ ձեզ համար այն մեկը, ով կարող է ժպիտ բերել ձեր դեմքին՝ պարզապես հայտնվելով մոտակայքում, նույնիսկ եթե ձեր տրամադրությունը սևից ավելի սև է: Մի խոսքով, նա ցանկանում է, որ ձեր կյանքը հնարավորինս ուրախ և հաճելի լինի:
10. Ձեր կողքին նա միշտ փորձում է ջենթլմեն լինել
Նա չի ցանկանում ձեզ համար դառնալ անարժան, անքաղաքավարի ու անկիրթ ինչ-որ մեկը: Նա ցանկանում է, որ դուք միշտ տեսնեք նրան ավելի լավ լույսի ներքո`մի ջենթլմեն, որը երբեք և երբեք չի նեղացնի ձեզ:
11. Զրույցի ընթացքում նա միշտ նայում է ձեր աչքերին
Երբ միասին եք, նա միշտ առավելագույնս ուշադրություն է դարձնում ձեզ: Զրույցի ընթացքում նա երբեք աչքերը չի կտրում ձեզանից:
12. Նա երբեք չի ստիպում ձեզ սպասել զանգի կամ հաղորդագրության պատասխանի
Նա գիտի, թե որքան եք անհանգստանում, երբ երկար ժամանակ չի զանգահարում, և, հետևաբար, փորձում է հնարավորինս արագ պատասխանել ձեր զանգերին և հաղորդագրություններին: Նա չի ուզում, որ դուք անհանգստանաք կամ նյարդայնանաք: Նա հարգում է ձեր ժամանակը և զգացմունքները և երբեք չի ստիպի ձեզ առանց որևէ պատճառի սպասել:
13. Նա միշտ պատրաստ է տրամադրել իր ուսը, երբ ձեզ խոցելի եք զգում
Մենք բոլորս մարդ ենք, և, հետևաբար, երբեմն թույլ ենք լինում: Եվ դա նրան շատ լավ հայտնի է: Եվ այդ պատճառով, նա ձեզ հասկացնում է, որ երբ ձեզ հարկավոր լինի խոսել և ուժեղ ուսի վրա լաց լինել՝ միշտ կլինի ձեր կողքին:
14. Նա միշտ ժպտում է համբուրվելուց հետո
Նա երջանիկ է, քանի որ դուք հայտնվել եք նրա կյանքում: Եվ, հետևաբար, երբ մոտ եք, ուրախ ժպիտը միշտ փայլում է նրա դեմքին: