fbpx

13 ամենառոմանտիկ վայրերը սիրո և ամուսնության առաջարկ անելու համար

Այստեղ Ձեզ հաստատ «Այո» կասեն․․․

Յուրաքանչյուր աղջիկ ցանկանում է, որպեսզի իրեն արված սիրո և ամուսնության առաջարկը լինի յուրօրինակ պահ:

Իսկ ինչո՞ւ միմյանց հավերժ սեր խոսք տալու համար միասին չուղևորվել մի զարմանահրաշ վայր: Առավել ևս, որ Երկիր մոլորակում կան վայրեր, որոնք իրոք տրամադրում են դեպի ռոմանտիկան:

Ահա մի քանի վայրեր, որտեղ սիրո և ամուսնության առաջարկ անելով՝ հաստատ կլսեք «Այո» պատասխանը:

13. Ագրայում, Թաջ Մահալի առջև: Ի՞նչ կա դրանից ռոմանտիկ: Չէ՞ որ այն կառուցվել է հանուն սիրո:

12. Իսլանդիայի Վատնայոկդյուլ սառցե քարանձավում: Այս քարանձավներից մեկում արված առաջարկությունը՝ հավերժ կհիշվի:

11. Գլուբոկա ամրոցի առջև: Այն գտնվում է Չեխիայի հարավային մասում և պատկանում է Եվրոպայի ամենագեղեցիկ ամրոցների թվին:

10. Օդապարիկով՝ արևածագին կամ արևամուտին:

9. Գեղեցիկ, անապատային լողափում, ժայռոտ լեռների միջև: Իդեալական տարբերակ է Էլաֆոնիսի լողափը Հունաստանում:

8. Կենտրոնական պարկում գտնվող Bow Bridge կամրջի վրա: Սա Նյու Յորքի ամենառոմանտիկ վայրերից մեկն է:

7. Վաղ գարնանը կամ աշնանը՝ ինչ-որ գեղեցիկ ջրվեժի մոտ: Թռչյունների դայլայլի և ջրվեժի շառաչի ներքո:

6. Որևէ լեռան գագաթին, որտեղից աննկարագրելի տեսարան է բացվում:

5. Վարձակալած զբոսանավով զբոսանքի ընթացքում:

4. Արևամուտին տանիքին գտնվող և քաղաքին նայող ռեստորաններից մեկում:

3. Որևէ գեղատեսիլ լճում, որը շրջապատված է լեռներով և անտառներով: Այն գեղեցիկ է ինչպես գարնանը, այնպես էլ ձմռանը:

2. Փարիզում, Էյֆելյան աշտարակի մոտ: Հավերժ դասական: Օրիգինալ չէ, փոխարենը ռոմանտիկ է:

1. Որևէ գեղատեսիլ քարանձավում, որտեղ կա այ այսպիսի անցք և որտեղից լույս է ժայթքում:


telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
13 ամենառոմանտիկ վայրերը սիրո և ամուսնության առաջարկ անելու համար
Ինչպես են նվագում աշխարհի լավագույն կիթառահարները (վիդեո)