Ներկայացնում ենք ուղեղի զարգացման համար 13 ամենահետաքրքիր և օգտակար հոբբիները: Ընտրեք դրանցից մեկը կամ երկուսը և օրվա մեջ թեկուզ կես ժամ նվիրեք դրանց:
1. Մեդիտացիա
Մեդիտացիան օգնում է նվազեցնել սթրեսի մակարդակը, արյան ճնշումը, ամրացնում է իմունային համակարգը և բարելավում է կենտրոնանալու ունակությունը: Ամբողջական ռելաքսացիայի ընդամենը 10 րոպեն կվերադարձնեն Ձեզ բարձր տրամադրությունը և կօգնեն ուղեղին ավելի լավ աշխատել:
2. Աշխատանք այգում
Այգեգործությունը՝ զարմանալիորեն շատ օգտակար է ուղեղի համար: Դուք․
- Նվազեցնում եք կարտիզոլի՝ սթրեսի հորմոնի մակարդակը:
- Դրականորեն եք լիցքավորվում:
- Հպարտանում եք ձեռքբերումներով:
- Կատարում եք ֆիզիկական աշխատանք:
- 36%-ով նվազեցնում եք դեմենցիայի ռիսկը:
- Ժամանակ եք անցկացնում մաքուր օդում:
3. Կերակուրի պատրաստում
Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ, ովքեր կերակուր են պատրաստում տանը ուտելու համար, ընդհանուր առմամբ ավելի առողջ ապրելակերպ են վարում: Բացի դրանից, նրանք հնարավորություն ունեն ընտրել առավելագույնս առողջ մթերքներ և վայելել պատրաստման ընթացքը, ինչը լավ է անդրադառնում ուղեղի վիճակի վրա:
4. Ընթերցանություն
Ընթերցանությունը սովորեցնում է ուղեղին կենտրոնանալ, ընդլայնել բառապաշարը, զարգացնում է երևակայությունը, վերլուծական ունակությունները և դարձնում է ուղեղն ավելի ակտիվ: Բացի դրանից, ընթերցանությունը՝ սթրեսի դեմ պայքարի լավագույն միջոցներից է (սթրեսի մակարդակը նվազում է 69%-ով):
5. Երաժշտական գործիքի վրա նվագել
Երաժշտական գործիքի վրա նվագելը նպաստում է կոգնիտիվ ընկալունակության զարգացմանը, բարելավում է կորդինացիան և շարժողական ունակությունները: Ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների մոտ երաժշտական գործիքի վրա նվագելը բարձրացնում է IQ մակարդակը:
6. Շախմատ
Խաղի ընթացքում զարգանում են երկու կիսագնդերը, բարելավվում է հիշողությունը և ստրատեգիական մտածողությունը:
7. Պարեր
Պարերը՝ ոչ միայն հրաշալի ֆիզիկական մարզանք են, որոնք նվազեցնում են սթրեսը և բարձրացնում սերոտոնինի մակարդակը: Պարը՝ ավելի խելացի դառնալու միջոց է, քանի որ շարժումների որոշակի կոմբինացիաներ հիշելու և իրականացնելու համար դուք գործարկում եք ուղեղի տարբեր հատվածներ:
8. Թիմային սպորտաձևեր
Խաղալով թիմում՝ ստանում եք բազմաթիվ առավելություններ՝ շարժունակություն, նոր ընկերներ և շփում: Հետազոտությունները ցույց են տալիս, որ շփման բացակայությունը բացասաբար է ազդում ինչպես ուղեղի, այնպես էլ ընդհանուր ֆիզիկական վիճակի վրա: Այդ պատճառով, բասկետբոլը, ֆուտբոլը, վոլեյբոլը և այլ թիմային սպորտաձևեր հրաշալի միջոց կարող են հանդիսանալ ժամանակը օգտակար անցկացնելու համար:
9. Մարտարվեստներ
Բացի ակնհայտ առավելություններից՝ կարողանալ պաշտպանել ինքդ քեզ, մարտարվեստները նաև հրաշալի կերպով զարգացնում են ուղեղը, մեծացնելով կենտրոնանալու ունակությունը, հավասարակշռությունը, նաև նպաստում են հասնել ոգու և մարմնի ներդաշնակության:
10. Ձեռագործ
Փորձագետները պնդում են, որ ձեռագործը՝ տագնապի, դեպրեսիայի և քրոնիկ ցավերի դեմ պայքարելու հրաշալի մեթոդ է։ Ձեռքով աշխատանքի առավելությունը կարելի է համեմատել մեդիտացիայի հետ։ Ձեռագործը ակտիվացնում է պարասիմպատիկ նյարդային համակարգը և բթացնում է «խփիր և փախիր» ռեակցիան։
11. Նամակ
Օրագիր պահելը, որում գրառում եք Ձեր մտքերը, իդեաները, նպատակները և այլն օգնում են շատ պրոբլեմներ լուծել և ծառայում են որպես սթրեսը հանելու յուրատեսակ մեխանիզմ։
12. Լեզուների ուսումնասիրում
Օտար լեզուների ուսումնասիրումը Ձեզ ավելի խելացի կդարձնեն։ Բացի դրանից կկարողանաք շփվել օտարերկրացիների հետ՝ ճանաչելով նոր մշակույթներ։ Այս ամենը օգնում է նվազեցնել դեմենցիայի ռիսկը։
13. Ծիծաղ
Բացի վերոնշյալներից, ուղեղի և ամբողջ մարմնի համար հրաշալի դեղ է ծիծաղը, որն անվանում են ակտիվ մեդիտացիա։
Ուղեղի համար որ հոբբին էլ որ ընտրեք, ծիծաղը հրաշալի լրացում կլինի դրանց՝ այն կօգնի նվազեցնել սթրեսը և թուլանալ։