Կանայք միշտ հանելուկ կմնան տղամարդկանց համար: Երբեմն թվում է, որ տղամարդիկ ուղղակի ունակ չեն հասկանալ իրենց սիրելիներին այնպես, իրչպես իրենք կցանկանային: Ինչո՞ւ է դա այդպես:
Ինչո՞ւ է տղամարդկանց համար այդքան դժվար հասկանալ, հատկապես երբ գործը հասնում է հետևյալ բաներին․
1. Երբ նա ասում է, որ իր մոտ ամեն ինչ կարգին է
Երբ կինն ասում է, որ իր մոտ ամեն ինչ կարգին է, սովորաբար դա նշանակում է բոլորովին հակառակը: Տղամարդը պետք է ուշադրություն դարձնի նմանատիպ արտահայտություններին:
Նա այդքան էլ չի սպասում, որ զուգընկերը կկարդա իր մտքերը, ուղղակի ցանկանում է կարեկցանքի որոշակի բաժին, այն, որպեսզի տղամարդը զգա, որ իր մոտ ինչ-որ բան այն չէ:
2. Երբ նա ասում է, որ իրեն հարկավոր է միայնակ մնալ
Կինը բոլորովին էլ չի ցանկանում երկար ժամանակով միայնակ մնալ: Ուղղակի երբեմն անձնական տարածության կարիք ունի, որպեսզի կարողանա գլուխ հանել իրենից և իր էմոցիաներից: Այդ անհրաժեշտությունը բոլորովին չի նշանակում, որ տղամարդը կարող է իրեն ազատ համարել և անել այն, ինչ խելքին կփչի:
Ուղղակի տվեք սիրելիին ժամանակ միայնակ մնալու համար: Համբերություն դրսևորեք, նա շուտով կվերադառնա:
3. Երբ նա էմոցիոնալ է արձագանքում
Կանայք արձագանքում են իրավիճակին՝ և դա նորմալ է: Իսկ ահա տղամարդիկ ուղղակի չեն արձագանքում:
Արժե փորձել իրերը դիտել տարբեր տեսանկյուններից, այդպես դուք չեք հայտնվի փակուղու առաջ:
4. Նա միշտ գիտի ճշմարտությունը
Կանայք սիրում են հետևել, թե ինչպես են տղամարդիկ խճճվում սեփական ստի մեջ: Թե որքան դժվար է նրանց խոստովանել և ասել ճշմարտությունը:
Ինչպես էլ տղամարդը փորձի խաբել՝ արդյունքում նա կպարտվի: Կանայք շատ լավ են զգում, երբ զուգընկերները ազնիվ չեն իրենց հետ:
5. Կանացի երևակայություն
Կանայք սիրում են երևակայությունների գիրկն ընկնել: Հենց այդ պատճառով էլ նրանք դիտում են մելոդրամներ, իդեալականացնում են իրենց տղամարդկանց և ցանկանում են, որպեսզի իրական կյանքում նրանք մի փոքր մոտենան իդեալականին:
Կանայք ցանկանում են կայծ և որպեսզի հաճելիորեն զարմանան: Նրանք հեքիաթ են ուզում: Իրականում դա այդքան էլ դժվար չէ, եթե մի փոքր ջանք գործադրվի:
6. Նա միշտ ցանկանում է իմանալ, թե ինչ է զգում տղամարդը
Ավելի լավ է չպատասխանել իմիջայլոց: Կիսվեք սիրելիի հետ մտքերով և զգացմունքներով: Նրան հասկացրեք, որ կարող եք իր հետ կիսվել ամեն ինչով: Հասկացրեք, որ չեք վախենում նրան կողքին լինել այնպիսին, ինչպիսն որ կաք:
7. Նա ցանկանում է, որպեսզի տղամարդը հիշի բոլոր կարևոր ամսաթվերն ու տարեթվերը՝ կապված հարաբերությունների հետ
Եթե դուք իրոք հաճախ եք մոռանում՝ արժե պահել նոթատետր և գրանցել այնտեղ կարևոր ինֆորմացիան: Այդպես դուք հաստատ չեք մոռանա: Կարևոր ամսաթվերն ու զույգերի կյանքի կարևոր պահերը հենց այնպես չէ, որ անվանում են կարևոր:
8. Նա չի համարում կոկտեյլը, որ իրեն հյուրասիրել են առավել մեծ ինչ-որ բանի առիթ
Եթե կինը համաձայնվում է ընպել կոկտեյլ, որ հյուրասիրել եք նրան բարում՝ բոլորովին չի նշանակում, որ դուք նրան հետաքրքիր եք: Դա ուղղակի կարող է նշանակել, որ նրան դուր է գալիս այդ կոկտեյլը:
Եթե դուք որոշել եք հյուրասիրել աղջկան ըմպելիքով, մի սպասեք, որ նա կհամաձայնվի ծանոթության շարունակության: Կանացի սերը չես գնի կոկտեյլներով:
9. Նրան մինչև հիմա դուր են գալիս ջենթլմենները
Ասպետավարի վարք դրսևորելու ունակությունը մինչև հիմա պահանջված է: Ձեր ընկերուհին դրա հետ հաստատ կհամաձայնվի:
Փորձեք տիրապետել ջենթլմենության արվեստին: Անպայման չէ հերոսություններ անել, ուղղակի բացեք դուռը և մեկնեք նրան Ձեր ձեռքը, երբ նա դուրս է գալիս ավտոմեքենայից, օգնեք հագնել վերարկուն և այլն:
10. Նրան շատ են դուր գալիս նվերներ
Եթե նույնիսկ աղջիկն ասում է, որ իրեն հարկավոր չեն նվերներ Սուրբ Վալենտինի կամ մարտի 8-ի օրվա կապակցությամբ, միևնույնն է գնեք նրա համար ինչ-որ բան: Բոլորովին պարտադիր չէ, որ դա լինի մեծ և թանկարժեք: Կարևորը, որ դա լինի նվեր ի սրտե: Որպեսզի այն երկուսիդ համար էլ ինչ-որ արժեք ունենա:
11. Հաղորդագրությունների պատասխանները՝ պարտադիր են
Դուք համակարգչի վրա խաղ եք խաղում և այդ պահին հաղորդագրություն է գալիս Ձեր ընկերուհուց: Պետք է պատասխանել նրան անմիջապես: եթե նա Ձեզ գրում է, նշանակում է Ձեր ուշադրության կարքին ունի: Իսկական ջենթլմենը չի սպասեցնի աղջկան և չի անտեսի նրան:
12. Նա դաստակին մազակալ է կրում
Ուժեղ աղջիկը պետք է միշտ ամեն ինչին պատրաստ լինի: Նա չի կարող իմանալ, թե երբ իրեն հարկավոր կլինի մազակալ, որպեսզի մազերը «պոչիկ կապի»: Հենց այդ պատճառով էլ նա իր հետ միշտ կրում է պատրաստի որոշում:
13. Նա իրոք ցանկանում է իմանալ Ձեր կարծիքն իր հագուստի մասին
Երբ աղջիկը հարցնում է Ձեզ այն մասին, թե ինչպիսի տեսք ունի այդ հագուստով, անկեղծ ասեք թե ինչ եք մտածում: Նա չի ցանկանում լսել ստանդարտ արտահայտություն․ «Դու անկրկնելի տեսք ունես փոքրիկս»: Նա ցանկանում է իմանալ, թե ինչ եք դուք իրականում մտածում: