10 փաստ Ջոնա Լոյդի, Ջոնա Միտչինսոնի և Ջեյմս Խարկինի «1227փաստ, որից Դուք կապշեք» գրքից:
1. Մեծ Բրիտանիայի բանտերում մարդկանց պահելը տարեկան արժի 45000 ֆունտ, դա մեկ ու կես անգամ ավել է քան, ուղարկել մարդուն Իտոնում սովորելու:
2. Բուսական լվերի էգերը ծննդաբերում են էգ լվերին արդեն հղի էգ լվերով:
3. «Աէրոսմիթը» ավելի շատ գումար է աշխատել իր «կիթառի հերոսը» վիդեոխաղով, քան իր յուրաքանչյուր ալբոմով:
4. Արաբերեն բառերը գրվում են ձախից աջ, իսկ թվերը աջից ձախ: Արաբերենին տիրապետողները արաբերեն թվերով հարուստ տեքստերը կարդալուց ստիպված են կարդալ երկու ուղղությամբ միաժամանակ:
5. Ածխային էլեկտրակայանը նույն քանակի էլեկտրաէներգիա արտադրելիս մթնոլորտ է արտանետում 100 անգամ ավել ռադիոակտիվ թափոններ, քան ատոմային էլեկտրակայանը:
6. Աֆղանական Հիլմենդ նահանգի հանցագործությունների 90%-ը կատարում է տեղի ոստիկանությունը:
7. Սովորական միկրոալիքային վառարանը ավելի շատ էլեկտրաէներգիա է սպառում սպասման ռեժիմում էլեկտրոնային ժամացույցի աշխատանքի վրա, քան կերակուրը տաքացնելիս:
8. ԱՄՆ-ի էլեկտրաէներգիայի 10%-ը արտադրվում է դեմոնտաժված Խորհրդային ատոմային ռումբերից:
9. Լորդ Բայրոնը երկրպագուհիներից ստացված նամակներում շատ հաճախ հայտնաբերում էր մազերի փունջ: Նա պատասխանում էր նույն կերպ, սակայն իր մազերի փնջի փոխարեն ուղարկում էր իր Նյուֆաունդլենդ ցեղատեսակի շան մազերի փունջը:
10. Մինչ վերածննդի դարաշրջանը, աշխարհի բոլոր գրքերի երեք քառորդը չինարեն էր: