fbpx

12 խորհուրդ, թե ինչպես հաղթահարել կյանքում սկսված այն դժվար ժամանակահատվածը, որը կոչվում է սև շերտագիծ

Յուրաքանչյուրիս կյանքում էլ լինում են դժվար ժամանակներ: Երբեմն դրանք կարող են տևել մի քանի օր, երբեմն շաբաթներ, երբեմն ամիսներ, նույնիսկ տարիներ: Պատճառները տարբեր են՝ ֆիզիկական կամ էմոցիոնալ տրավմաներ, վիշտ, դեպրեսիա, կոտրված սիրտ: Հնարավոր է նույնիսկ  առանց որևէ տրամաբանական պատճառի Դուք շատ վատ զգաք՝ չցանկանաք գնալ աշխատանքի, չցանկանաք վեր կենալ անկողնուց: Իրոք շատ ծանր է:

Բայց դա նորմալ է: Դա նշանակում է ոչ ավելին, քան այն, որ դու մարդ ես: Եվ դա շատ դժվար է լինում:

Եթե այժմ Դուք գտնվում եք կյանքի այդ դժվար  ժամանակահատվածում, ուրեմն Ձեզ կօգնեն հետևյալ խորհուրդները.

  1. Բաց թողեք հույզերը, կարող եք նույնիսկ լաց լինել:
  2.  Մի վերցրեք Ձեզ վրա լրացուցիչ պարտականություններ, ավելի լավ է որոշ ժամանակով արձակուրդ վերցնել, կամ հնարավորության դեպքում տնից աշխատել: Մի խլեք Ձեզանից Ձեր ժամանակը:
  3. Այս ժամանակահատվածում քիչ պահանջեք ինքներդ Ձեզնից: Մի ակնկալեք ձեռքբերումներ: Թույլ տվեք Ձեզ հանգստանալ:
  4. Օգնություն խնդրեք՝ մայրիկից, ընկերոջից, սիրելի մարդուց, հոգեթերապևտից, ի վերջո:
  5. Զբոսնեք մաքուր օդում, քնեք օրվա մեջ առնվազն 7 ժամ, լոգանք ընդունեք, ճիշտ սնվեք, բավարար քանակությամբ ջուր խմեք:
  6. Կարդացեք ոգեշնչող պատմություններ այն մարդկանց մասին, որոնք հաղթահարել են այնպիսի դժվարություններ ու բարդ իրավիճակներ, որում այժմ Դուք եք գտնվում:
  7. Զբաղեցրեք ինքներդ Ձեզ հակասթրեսային ինչ որ զբաղմունքով՝ խոհանոց, նկարչություն և այլն:
  8. Էներգիա ծախսեք՝ մարզում, սպորտ, յոգա, լող, ամեն ինչ, որը կօգնի Ձեզ ֆիզիկապես հոգնել:
  9. Գրի առեք Ձեր զգացմունքները, օրագրում, բլոգում կամ պարզապես մի կտոր թղթի վրա:
  10. Նշեք այն լավագույն 20 բաները, որոնք Ձեր կյանքը գեղեցիկ են դարձնում:
  11. Նշեք այն 20 պատճառները, թե ինչու եք Դուք արժանի երջանկության:
  12.  Երկար ժամանակ անցկացրեք բնության գրկում՝ լիցքավորվեք լեռների էներգիայով, կուտակված բացասականը պարզապես բաց թողեք ծովի ալիքների մեջ՝ զգալով Ձեզ տիեզերքի մի մասնիկը:

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 10 assessment, среднее 4.3 из 5 )
MediaMag
12 խորհուրդ, թե ինչպես հաղթահարել կյանքում սկսված այն դժվար ժամանակահատվածը, որը կոչվում է սև շերտագիծ
Ճապոնական ԹԵՍՏ սիրո մասին, որի համար պետք է 5 րոպեով ազատություն տալ երևակայությանը