Մարկ և Էնջել Չերնովները «1000 փոքրիկ բան, որ անում են հաջողակ մարդիկ այլ կերպ» գրքի հեղինակներն են: Նրանք բազմաթիվ թրեյնինգներ են անցկացրել և օգնել են շատ մարդկանց ճիշտ հունով թեքել կյանքի ուղին: «12 սովորություն և որակ, որոնք վանում են մարդկանց Ձեզանից»՝ նույնպես նրանց հետազոտություններից մեկն է:
Ոչ մեկ ապահովագրված չէ տրամադրության կտրուկ անկումներից, բայց կարո՞ղ են վարքի տարբեր դրսևորումներ ազդել Ձեր հանդեպ մարդկանց վերաբերմունքի վրա: Ահա 12 պատճառ, որոնց պատճառով մարդիկ կարող են երես թեքել Ձեզանից.
1. Դուք նախանձում եք բոլորին
Թույլ մի տվեք, որպեսզի նախանձն ու խանդը տիրեն Ձեզ: Նախանձը՝ Ձերի փոխարեն ուրիշի առավելությունները գնահատելու արվեստն է: Չկա ոչ մի լավ բան այդպիսի վարքում: Դադարեք համեմատել Ձեզ ուրիշների հետ և կտեսնեք թե դա որքան լավ կանդրադառնա Ձեր կյանքի վրա:
2. Ամեն ինչ սրտին շատ մոտ եք ընդունում
Եթե Դուք ամեն ինչ շատ խորը ընդունեք՝ դա կանդրադառնա Ձեր առողջության և հասարակության մեջ Ձեր դիրքի վրա: Մարդիկ զգում են Ձեր անինքնավստահությունը: Իսկ ինչո՞ւ թույլատրել նրանց տեսնել դա: Փորձեք ավելի թեթև նայել իրադարձություններին:
3. Պահում եք Ձեզ այնպես, կարծես Դուք հավերժ զոհ եք
Եթե մարդկանց միշտ դարձնեք Ձեր պրոբլեմների մեղավորը, ապա դա կվանի Ձեր ծանոթների և մտերիմների մեծ մասին: Պետք է սովորել ընդունել սեփական սխալները և նայել ուղիղ դրանց աչքերի մեջ, այլ չընտրել զոհի կարգավիճակը, ում պետք է խղճան: Չկա ավելի վատ բան, քան խղճահարություն առաջացնել սեփական անձի հանդեպ:
4. Ձեր մեջ եք հավաքում բոլոր ցավերն ու կորուստները
Դա շատ դժվար է, բայց պետք է սովորել կարողանալ բաց թողնել ցավերը: Այլապես ինչպե՞ս կկարողանաք առաջ շարժվել: Մարդն, ով այդ զգացմունքները պահում է իր մեջ՝ դժվար թե կարողանա երջանիկ լինել: Առաջ շարժվեք, անցյալը թողեք ետևում:
5. Ծանրաբեռնում եք Ձեզ բացասական մտքերով
Կան մարդիկ, ովքեր ամեն ինչում տեսնում են միայն բացասականը: Դա շատ դժվար է շրջապատող մարդկանց համար: Դուք պետք է աշխատեք չծանրաբեռնել մարդկանց սեփական պրոբլեմներով: Ավելին՝ շատ ավելի կարևոր է դրանցով չծանրաբեռնել ինքներդ Ձեզ:
6. Էմոցիոնալ ինքնակառավարման բացակայություն
Սեփական էմոցիաները կառավարել չկարողանալը՝ մղձավանջ է շրջապատի համար: Դուք չպետք է Ձեզ ներկայացնեք որպես հիստերիկ անձնավորություն, ով չի կարողանում կառավարել ինքն իրեն: Ձեզ հետ շատ դժվար կլինի, եթե չսովորեք կառավարել Ձեզ: Պահպանեք նյարդերը:
7. Մեղադրում եք մարդկանց
Ճիշտ չէ դատել մարդկանց մասին միայն նրանով, ինչ նրանք Ձեզ ցույց են տալիս: Հիշեք, որ Դուք տեսել եք նրա կյանքի միայն մի մասը և նշանակում է չեք կարող դատել ամոբողջությամբ: Փորձեք նկատել, թե ինչ եք սխալ անում Դուք, այլ ոչ թե ուրիշները:
8. Դուք դաժան եք և չեք կարողանում կարեկցել
Աշխարհը լի է ոչ բարի մարդկանցով: Բայց դա չի նշանակում, որ չեք կարող ուղղվել: Կյանքում կարևոր է կարողանալ կարեկցել մարդկանց, որովհետև միայն այդպես կարելի է մարդ դառնալ:
9. Խաբում եք, խորամանկում եք
Պետք չէ հպարտանալ նրանով, որ Ձեզ հաջողվել է խաբել ինչ-որ մեկին: Այդ մարդը վստահել է Ձեզ, իսկ Դուք չեք արդարացրել նրա վստահությունը: Ու ի՞նչ կա այստեղ հպարտանալու: Սուտը շատ է վանում, իսկ վստահությունը ետ բերելը չափազանց դժվար է:
10. Թաքցնում եք Ձեր կարծիքը
Դա այդքան էլ սուտ չէ, սակայն ուրիշների հետ շփման համար պրոբլեմ է: Եթե Դուք անընդհատ ինչ-որ բաներ թաքցնեք և լռեք այն մասին, ինչի մասին մարդիկ ուզում են խոսել Ձեզ հետ, ապա մարդիկ ուղղակիորեն կդադարեն շփվել Ձեզ հետ:
11. Բոլորին ստուգում եք
Դրանով Դուք հոգնեցնում եք մարդկանց: Չի կարելի ցույց տալ, որ անընդհատ չեք վստահում մարդկանց: Ոչ ոք չպետք է կրկին և կրկին ապացուցի իր ճշմարտացիությունը:
12. Դուք կամակոր պերֆեկցիոնիստ եք
Վատ չէ, երբ ամեն ինչ անում եք, որպեսզի կատարյալ մարդու տպավորություն թողնեք: Չէ՞ որ յուրաքանչյուրը պետք է ձգտի կատարելության: ԲԱՅՑ չի կարելի շուրջ բոլորին ստիպել անել նույնը: Այն փաստը, որ Ձեզ դուր է գալիս կատարելությունը ամեն ինչում և յուրաքանչյուր մարդու մեջ, դեռևս չի նշանակում, որ մարդիկ պետք է փոխվեն հանուն Ձեզ:
Աղբյուրը՝ lifebuzz.com