Թռչուն և երկինք, ձուկ և ծով, գուլպա և կոշիկ, հաց և կարագ…
Եկեք խոստովանենք, որ կան բաներ, որոնք ուղղակի ստեղծված են միմյանց համար։ Նույն բանը մենք հաճախ ասում ենք մարդկանց համար։
Այն մասին, թե ում ենք ցանկանում մի օր հանդիպել։ Իսկ դուք հանդիպե՞լ եք արդեն նրան։
Այո, եթե…
1. Դուք ծիծաղում են նույն հիմարությունների վրա
Սեւ հումոր, սխալ երգեցողություն, զավեշտալի պահեր․․․ Դուք արդեն սկսել եք մոռանալ, թե ինչպես է հնչում Ձեր սեփական ծիծաղը, քանի որ այն միշտ հնչում է Ձեր զուգընկերոջ ծիծաղի հետ միասին։ Բազմաթիվ կատակներ կան, որոնք միայն երկուսդ եք հասկանում, քանի որ հաճախ եք միասին ծիծաղում։
2. Դուք կարողանում եք ավարտել մեկդ մյուսի սկսած նախադասությունները
Երբ դուք մի պահ լռում եք, որպեսզի հարմար բառ գտնեք, նա լրացնում է Ձեզ։ Դուք հաճախ միաժամանակ եք սկսում նույն միտքն արտահայտել։ Ասես կարդում եք իրար մտքերը։ Երբեմն մտածում եք, որ ձեր խոսելն անիմաստ է, քանի որ առանց այդ էլ գիտեք, թե ինչ եք ասելու իրար։
3. Դուք նրա խնդիրներն ընկալում եք որպես սեփական խնդիրներ
Անհնար է երջանիկ լինել, երբ Ձեր սիրելին իրեն դժբախտ է զգում։ Դուք կարեկցում եք իրար, քանի որ զգում եք միմյանց ապրումները։ Նաեւ խնդիրներն եք ավելի հեշտ հաղթահարում միասին։
4. Նրա շնորհիվ դուք ձգտում եք ավելի լավը դառնալ
Դուք երկուսդ մշտապես ձգտում եք ինքնակատարելագործվել։ Ոչ թե քննադատության կամ դժգոհության պատճառով, այլ որովհետեւ ուզում եք ավելի լավը լինել միմյանց համար։
5. Դուք անհավանական նման եք իրար
Դա զուգադիպություն չէ։ Որքան շատ եք ճանաչում իրար, այդքան շատ եք հասկանում, որ նման եք իրար։ Ձեզ նույն երաժշտությունն է դուր գալիս, նույն ֆիլմերը, նույն մարզաձեւերը, գրքերը ու պաղպաղակի նույն համը։ Նույնիսկ Ձեր համոզմունքները, արժեքները, հույսերն ու երազանքներն են համընկնում։ Երբեմն դա Ձեզ նույնիսկ վախեցնում է։ Օրինակ, երբ հասկանում եք, որ նա նույնպես դեղին ու կանաչ գույնի «էմէմդեմս» է սիրում։ Այդպես չէ՞։
6. Նրա թուլությունները Ձեր ուժն են
Նույնիսկ ձեր տարբերություններն են լրացնում իրար։ Այն, ինչում նա թույլ է, ուժեղ ես դու, ինչում թույլ ես դու՝ նա է ուժեղ։ Դուք վերջապես հասկացել եք «իրար լրացնել» արտահայտության իմաստը։ Երբ դու նյարդայնանում ես, նա հանգիստ է։ Երբ նա ինչ-որ բան չի հասկանում, դու գիտես դրա պատասխանը։
7. Դուք փորձում եք այնպես անել,որ ձեր հարաբերություններում ամեն ինչ ստացվի
Նույնիսկ երբ խնդիրներ են ծագում, Ձեր մտքով անգամ չի անցնում բաժանվել նրանից։ Վեճից հետո յուրաքանչյուրդ փորձում եք հարթել ամեն ինչ։ Դուք մնում եք միասին, անկախ ամեն ինչից, քանի որ գիտեք, որ ձեզ վիճակված է միասին լինել։
8. Դուք իրար մեջ ամեն ինչ պաշտում եք
Մանրուքներից զայրանալու գտնելու փոխարեն դուք սիրում եք իրար այդ մանրուքների համար։ Օրինակ, թե ինչպես է նա ուտում։ Կամ սուլում, երբ տուն է գալիս, երգում ցնցուղ ընդունելիս․․․
9. Դուք Ձեզ ճիշտ տեղում եք զգում
Չեք կարող բառերով բացատրել, պարզապես զգում եք, որ դրանք ճիշտ հարաբերություններ են, որ դուք ճիշտ մարդու հետ եք։ Դուք Ձեզ հեշտ ու հարմարավետ եք զգում։ Դուք զգում եք Ձեզ այնպես, ինչպես տանը։
10. Դուք բացահայտ խոսում եք ամեն ինչի մասին
Ձեզ համար չկան գաղտնիքներ։ Դուք միմյանց պատմում եք ամեն ինչ, սկսած նրանից, թե ինչպես է անցել ձեր օրը մինչեւ ձեր ամենաանձնական ապրումները։ Ձեր միջեւ խորը վստահություն ու հարգանք կա։ Միշտ կարող եք ապավինել մեկդ մյուսին։
11. Նա իրոք Ձեր լավագույն ընկերն է
Նա հասկանում է Ձեզ, ինչպես ոչ ոք։ Դուք Ձեզ բացարձակ ազատ եք զգում նրա կողքին, իմանալով, որ ինչ հիմարություն էլ որ անեք, նա չի դադարի Ձեզ սիրել։
12. Կյանքը դատարկ կլիներ առանց նրա
Չնայած դուք կարող եք ապրել առանց մեկմեկու, սակայն միտքն այն մասին, որ այդ մարդը կարող է Ձեր կողքին չլինել՝ ճնշում է Ձեզ։ Այդ դեպքում Ձեր կյանքում չէր լինի մի հսկայական մաս։ Որովհետև այդ մարդը՝ Ձեր երջանկությունն է, Ձեր ամեն ինչը։