Ոչ ոք ավելի շատ չգիտի Ձեր թերությունների մասին, քան Ձեր զուգընկերը: Ու եթե Ձեզ միևնույնն է սիրում են, այլ ոչ թե անընդհատ խրատում և քննադատում՝ նշանակում է ամեն ինչ կարգին է: Մի անհանգստացեք՝ դա հենց այն է: Իսկական սերը:
Սիրո մեջ ամեն ինչ այդքան էլ հեշտ ու պարզ չէ: Հաճախ ինչ-որ մեկի հետ հանդիպելով, մենք փորձում ենք գուշակել․ «Իսկ իրո՞ք նա ինձ սիրում է»:
Եվ հակառակը՝ երբեմն մենք 100% վստահ ենք, որ սիրված ենք, բայց ամեն ինչ բոլորովին այլ կերպ է:
Ցավոք, մարդիկ բավական հաճախ (և պետք է նշել, որ հաճախ շատ համոզիչ) ձևացնում են, որ իբր սիրում են: Այդպես կարելի է ապրել ամբողջ կյանքդ և այդպես էլ չիմանալ, որ հոգու խորքում զուգընկերն ուղղակի թքած ուներ Ձեզ վրա:
Սակայն գոյություն ունեն որոշ նշաններ, որով կարելի է պարզել, արդյո՞ք սիրում է մարդը Ձեզ, թե՞ ոչ: Այնպես որ ստիպված չեք լինի գուշակել սուրճի մրուրով: Եվ այսպես, եթե դուք և Ձեր զուգընկերն անում եք հետևյալ բաները՝ դա իրական սեր է:
1. Ընդունում եք մեկմեկու այնպիսին, ինչպիսին, որ կաք
Ոչ ոք այս աշխարհում ավելի շատ չգիտի Ձեր թերությունների մասին, քան Ձեր զուգընկերը: Առավել ևս, երբ ապրել եք միասին երկար տարիներ: Այնպես որ եթե Ձեզ միևնույնն է սիրում են, այլ ոչ թե անընդհատ խրատում և քննադատում՝ ամեն ինչ կարգին է: Դա իրական սեր է:
Դուք արել եք սա՝ սովորեք սիրել մեկմեկու, չնայած բոլոր խոչընդոտների:
2. Դուք առաջին տեղում եք միմյանց համար
Ձեր զուգընկերոջ կարիքներն ու պահանջները Ձեզ համար նույնքան կարևոր են, որքան սեփականը: Դուք ամբողջ սրտով ձգտում եք, որպեսզի սիրելին իրեն երջանիկ և բավարարված զգա: Այժմ Ձեզ համար «ես»-ը նշանակում է «մենք»:
3. Դուք ներում և մոռանում եք
Դուք արդեն ուշադրություն չեք դարձնում մանրուքներին և չեք վիճում դատարկ բաներից: Եթե ի հայտ են գալիս որոշ պրոբլեմներ կամ անհամաձայնություններ՝ անմիջապես քննարկում եք դա և պարզում:
Սովորել ներել՝ բոլորովին էլ դժվար չէ: Բայց միան մի պայմանով՝ եթե իրոք սիրում ես զուգընկերոջդ:
4. Դուք աջակցում եք մեկմեկու
Այժմ դուք մի թիմ եք: Իսկ դա նշանակում է, որ կարող եք հույս դնել միմյանց վրա: Դուք ամենաուժեղ և նվիրված աջակցության խումբն եք: Այդպիսով օգնում եք մեկմեկու դառնալ ավելի լավը և հասնել բարձունքների:
5. Դուք հարգում եք մեկմեկու
Առանց հարգանք չի լինում առողջ և ներդաշնակ հարաբերություններ: Այստեղ ամեն ինչ շատ պարզ է՝ դուք հարգում եք Ձեր զուգընկերոջը, իսկ նա էլ՝ Ձեզ: Ոչ մի հարաբերություն չի աշխատի, եթե դուք ստորացնեք և ծաղրեք մեկմեկու:
6. Դուք երբեք չեք մոռանում զուգընկերոջ համար կարևոր բաների մասին
Կան բաներ, որ շատ կարևոր են Ձեզ համար: Նույն էլ զուգընկերոջ համար:
Հաճելի անակնկալ ծանոթության տարելիցին, սիրով պատրաստված նվեր ծննդյան օրը, ծաղիկների փունջ գարնան առաջին օրը՝ այսպիսի փոքրիկ ուրախություններից էլ կազմված է մեր սերը:
7. Դժվար պահերին օգնում եք մեկմեկու
Մեզանից ոչ ոք չի կարող միայնակ հաղթահարել բացարձակ բոլոր փորձությունները, որոնք մեզ է ուղարկում կյանքը:
Այդ պատճառով, այժմ Ձեր զուգընկերոջ բեռը կրկնակի անգամ թեթև է, որովհետև դուք երկուսով եք: Նույնկերպ և Ձեր բեռն է թեթև:
8. Դուք ոգեշնչում եք միմյանց երազել և հասնել դրված նպատակներին
Այժմ դուք ավելի լավ եք մոտիվացված մեկմեկու համար: Այդ պատճառով ոչ միայն ոգեշնչում եք երազել մեծ բաների մասին, այլ նաև աջակցում եք կասկածների ժամանակ: Դուք ունեք ընդհանուր նպատակներ, այդ պատճառով էլ կհաղթահարեք և կհասնեք այն ամենին, ինչ մտադրվել եք:
9. Դուք կարողանում եք ապրել առանց իրար
Եթե դուք իրոք սիրում եք մեկմեկու, ապա ոչ մի դեպքում թույլ չեք տա կորցնել անհատականությունը: Դուք պետք է կարողանաք և իմանաք թե ինչպես ապրել առանց իրար: Որովհետև յուրաքանչյուր մարդ ունիկալ է և հարաբերությունները բոլորովին չեն նշանակում անհատականության կորուստ:
10. Դուք իրոք մտերիմ եք
Իրական մտերմությունը՝ ոչ միայն ֆիզիկական է, այլ նաև էմոցիոնալ կապ է:
Դուք բավարարում եք մեկմեկու բոլոր առումներով և չեք ամաչում խոսել ամեն ինչի մասին: Բառերով դա չես փոխանցի, թե որքան խորն ու կախարդական է այդ մտերմությունը:
11. Դուք չեք վախենում խոցելի լինել
Դուք գիտեք զուգընկերոջ խոցելի կողմերը, ինչպես ոչ ոք: Իսկ նա Ձերը: Եվ ինչը ամենակարևորն է՝ դուք չեք վախենում, այլ հակառակը՝ հանգիստ եք և Ձեզ համար շատ թեթև է:
Դուք չեք վախենում, որ զուգընկերը կարող է օգտագործել Ձեր թուլությունը և մեջքից հարված հասցնել: Այնտեղ, որտեղ տիրում է իրական սերը, այդպիսի բան ուղղակի անհնար է:
12. Դուք իրոք սիրում եք միմյանց
Դա կարող է պարզունակ հնչել, բայց դուք իրոք լավ եք զգում իրար հետ: Դուք կարող եք ժամերով զրուցել և ուղղակի նստել և ֆիլմ դիտել: Ընկերությունը՝ սիրո լավագույն տեսակն է:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:
Գրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։