fbpx

12 օգտակար հնարքներ հագուստի հետ, որոնք պետք կգան յուրաքանյուր կնոջ

Յուրաքանչյուր կին ունի իր սիրելի հագուստն ու աքսեսուարը: Դրանց հետ հատկապես դժվար է բաժանվելը: Հատկապես, եթե դա տեղի է ունենում վաղաժամ: Բարեբախտաբար կան հնարքներ, որոնց շնորհիվ հնարավոր է երկարեցնել սիրելի իրերի կյանքը: Մենք հավաքել ենք ձեզ համար 12 լայֆհաք, որոնցով պետք է զինվի յուրաքանչուր աղջիկ:

1. Ինչպե՞ս հեռացնել պայուսակի վրա առաջացած բծերը

Եթե ձեր սիրելի կաշվե պայուսակի վրա բծեր են առաջացել՝ օգտվեք սառը ջրի և քացախաթթվի լուծույթից: Բծերը ցողեք լուծույթով և հետո զգուշորեն շփեք լաթի կտորով:

2. Ինչպե՞ս խուսափել պահարանում երկար ժամանակ պահված բաճկոնի վրա ծալքեր առաջանալուց

Եթե ժամանակն է եկել պահել բաճկոնը պահարանում՝ ուղղակի շրջեք այն հակառակ կողմով, իսկ հետո ծալեք ինչպես կցանկանաք:

3. Ինչպե՞ս լվանալ քաշմիրե սվիտերները

Դրա համար ուղղակի օգտագործեք մանկական շամպուն:

4. Ինչպե՞ս ազատվել սպորտային կոշիկների մեջ առաջացած հոտից

Օգտվեք սննդի սոդայից, որը պետք է լցնել կոշիկի մեջ, իսկ մի քանի ժամից ուղղակի թափ տալ աղբամանի մեջ:

5. Ինչպե՞ս կանխարգելել հագուստի վրա քրտինքի հետքեր առաջանալուց

Հագուստը լվալուց առաջ, ցողեք այն կիտրոնի հյութով:

6. Ինչպե՞ս փոքրացնել ակնոցները

Օգտագործեք եղունգների համար նախատեսված անգույն լաք, որպեսզի ձգեք թուլացած հանգույցները: Բանը նրանում է, որ լավ լաքը կարող է սոսնձի դեր խաղալ:

7. Ինչպե՞ս կոշիկի տակերը զերծ պահել  ծակվելուց

Ցողեք դրանք դեզոդորանտով:

8. Ինչպե՞ս հեռացնել բծերը կաշվե շալվարներից

 Բծերի վրա ցանեք մանկական ցանափոշի:

9. Ինչպե՞ս լավացնել հագուստի կայծակնաշղթայի աշխատանքը

Ատամիկների վրա քսեք մոմ կամ վազելին:

10. Ինչպե՞ս անել, որպեսզի հագուստի ամրակոճակները այլևս ինքնիրեն չարձակվեն

 Նորից օգնության կգա եղունգների լաքը, որով պետք է պատել «չլսող» ամրակոճակը:

11. Ինչպե՞ս հեռացնել կտորե կոշիկի վրայի կեղտը

Պատրաստեք սոդայի և լվացող միջոցի խառնուրդ: Թրջեք ատամի խոզանակը այդ խառնուրդի մեջ և խոզանակով մաքրեք կեղտը:

12. Ինչպե՞ս հագուստի վրայից հեռացնել դեզոդորանտի հետքերը

Ձեզ կօգնի սննդի սոդայով, ջրածնի պերօքսիդով և ջրով պատրաստված խառնուրդը:

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
12 օգտակար հնարքներ հագուստի հետ, որոնք պետք կգան յուրաքանյուր կնոջ
Google-ի մասին ապշեցնող փաստեր, որոնց մասին հավանաբար չեք լսել