Ներկայացնում ենք մի քանի հետաքրքրաշարժ փաստ աշխարհի լեզուների մասին։ Հարստացրեք Ձեր գիտելիքների գանձարանը.
- Աշխարհի ամենաերկար այբուբենն ունի կամբոջերենը՝ 74 տառ:
- Մի ժամանակ ամպերսենդ (&) նշանը անգլերենի այբուբենի տառ էր:
- Տակի լեզուն, որը տարածված է Ֆրանսիական Գվինեայում բաղկացած է ընդամենը 340 բառից:
- Բենջամին Ֆրանկլինը 18-րդ դարում անգլերեն լեզվում գտել էր drunk (արբած) բառի 200 հոմանիշ:
- Պապուա Նոր Գվինեայի բնակիչները խոսում են մոտ 700 լեզվով: Դա մոտավորապես աշխարհի բոլոր լեզուների 15% է:
- ՄԱԿ-ում ընդունված է 6 պաշտոնական լեզու՝ անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, չինարեն, ռուսերեն և իսպաներեն:
- Չինարեն լեզվի «Մանդարին» անվանմամբ բառբառը աշխարհի ամենատարածված լեզուն է: Այդ լեզվով խոսում են ավելի քան 885 միլիոն մարդ: Երկրորդ տեղում իսպաներենն է՝ 332 միլիոն, երրորդը՝ անգլերեն – 322 միլիոն:
- Աֆրիկական մայրցամաքում ավելի քան 1000 տարբեր լեզու գոյություն ունի:
- Չինարենը ունի ավելի քան 40 000 հերոգլիֆ: Դժվարություն, անհաջողություն հերոգլիֆը պատկերվում է նույն զույգ հերոգլիֆով ինչ կին բառը:
- Հոգևորականները, իրավաբանները և բժիշկները իրենց առօրյայում օգտագործում են մոտ 15000 բառ: Որակավորված աշխատողները՝ 5000-7000 բառ, իսկ ֆերմերները մոտ 1600 բառ:
- Վիրուս բառը լատիներենից թարգմանած նշանակում է թույն, իսկ անտոլոգիան՝ ծաղկեփունջ:
- Աշխարհի լեզուների մեծ մասում մայր բառը սկսում եմ «Մ» տառով: