Հավանաբար, մեզանից յուրաքանչյուրը գոնե մեկ անգամ հանդիպել է այնպիսի մարդու, ով վիրավորվում է բառացիորեն ամեն ինչից։ Ընդամենը մեկ անզգույշ բառ, կատակ կամ նույնիսկ չեզոք դիտողություն, և խոսակցությունը հանկարծակի վերածվում է վեճի։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Հոգեբանները նշում են, որ խնդիրը սովորաբար ոչ թե դիմացինի ասածի, այլ սեփական հույզերը կառավարելու մեր կարողության մեջ է։
«Emotion» գիտական ամսագրում հրապարակված հետազոտությունները ցույց են տալիս, որ սեփական զգացմունքներն ավելի լավ կառավարող մարդիկ ավելի հաճախ են բավարարվածություն զգում կյանքից և շատ ավելի հազվադեպ են կոնֆլիկտների մեջ մտնում։
Իսկ նրանք, ովքեր չափազանց շուտ են վիրավորվում, հաճախ բախվում են հակառակ խնդրին. հույզերը գլուխ են բարձրացնում, ինչն աստիճանաբար բարդացնում է հարաբերությունները շրջապատի հետ։

Ահա 11 բնորոշ թուլություն, որոնք ամենից հաճախ հանդիպում են ամեն ինչ չափազանց սրտին մոտ ընդունող մարդկանց շրջանում.
1. Նրանք չեն ընդունում սեփական անվստահությունը
Շուտ վիրավորվող մարդիկ հաճախ չեն ցանկանում առերեսվել իրենց ներքին բարդույթների և կասկածների հետ։ Նրանց թվում է, թե քննադատությունից խուսափելով՝ կարելի է պարզապես անտեսել սեփական թույլ կողմերը։ Սակայն հոգեբաններն այս մարտավարությունը պարտվողական են համարում. անվստահությունը չի անհետանում, քանի դեռ այն չի գիտակցվել։
2. Նրանց թվում է, թե ամեն ինչ իրենց դեմ է ուղղված
Գերզգայուն մարդիկ հակված են մտածելու, որ շրջապատի ցանկացած խոսք կամ գործողություն ուղղված է հենց իրենց դեմ։ Անգամ պատահական արտահայտությունը կարող է միտումնավոր վիրավորանք թվալ։ Սա մշտական զգացողություն է ձևավորում, թե իրենք տվյալ իրավիճակի զոհն են։
3. Նրանք երկար են հիշում վիրավորանքները
Նույնիսկ ամենաչնչին դիտողությունը կարող է երկար տպավորվել նրանց հիշողության մեջ։ Նման մարդիկ հաճախ մտովի վերադառնում են անցյալի կոնֆլիկտներին՝ նորից ու նորից վերապրելով հին հույզերը։ Սա խանգարում է առաջ շարժվել և մոռացության մատնել տհաճ իրավիճակները։
4. Նրանց պակասում է ինքնավերլուծությունը
Հեշտությամբ վիրավորվող մարդիկ հաճախ բավականին խիստ են դատում ուրիշներին, սակայն ցավագին են արձագանքում, երբ քննադատում են հենց իրենց։ Սեփական վարքագծի նկատմամբ օբյեկտիվ հայացքի բացակայությունն աստիճանաբար հոգնեցնում է շրջապատին։
5. Նրանք մտածում են «սև-սպիտակ» կատեգորիաներով
Նրանց համար ամեն ինչ բաժանվում է ճիշտի և սխալի, լավի և վատի։ Նրբերանգներն ու այլընտրանքային տեսակետները նրանք դժվարությամբ են ընկալում։ Երբ ինչ-որ մեկը վիճարկում է նրանց կարծիքը, նրանք դա ընդունում են որպես անձնական վիրավորանք։
6. Նրանք հաճախ են զոհի դեր ստանձնում
Երբեմն նեղացած մարդու դերը դառնում է կարեկցանք ստանալու կամ պատասխանատվությունից խուսափելու միջոց։ Եթե շրջապատը չի աջակցում վարքագծի այս մոդելին, նման մարդիկ կարող են արձագանքել գրգռվածությամբ կամ դիմել հուզական ճնշման։
Կարդացեք նաև՝ Գոյություն ունի մարդկանց 9 այսպիսի տեսակ
7. Նրանք սարսափում են մերժումից
Մերժված լինելու վախը ցանկացած քննադատություն դարձնում է առանձնահատուկ ցավոտ։ Դիտողությունը հանգիստ ընդունելու փոխարեն՝ մարդը կարող է պարփակվել իր մեջ կամ, հակառակը, արձագանքել զայրույթի պոռթկումով։
8. Նրանք մշտապես հավանության կարիք ունեն
Շուտ վիրավորվող մարդիկ հաճախ ունեն սեփական կարևորության պարբերական հաստատման կարիք։ Եթե գովեստը բավարար չէ, նրանք կարող են դա ընկալել որպես անձնական մերժում։
9. Նրանք ձգտում են ամեն ինչ վերահսկել
Նման մարդիկ հաճախ փորձում են իրենց վերահսկողության տակ պահել իրավիճակը, գործընկերներին կամ ընկերներին։ Երբ ինչ-որ բան դուրս է գալիս նրանց ազդեցության տիրույթից, նրանք կարող են արձագանքել վիրավորանքով կամ վեճով։
10. Նրանց համար դժվար է հարգել ուրիշների անձնական սահմանները
Նրանք կարող են ակնկալել, որ շրջապատը միշտ կհամաձայնի իրենց հետ և կպաշտպանի իրենց դիրքորոշումը։ Սակայն, երբ մարդիկ գծում են իրենց սահմանները կամ անհամաձայնություն են հայտնում, դա ցավագին է ընդունվում։
11. Նրանք հաճախ դրամա են ստեղծում
Նեղացկոտ մարդիկ հաճախ չափազանց էմոցիոնալ են արձագանքում տարաձայնություններին։ Արդյունքում սովորական խոսակցությունները կարող են արագ վերածվել դրամայի կամ բախման՝ շփումը դարձնելով լարված և հոգնեցուցիչ։
Հոգեբանները հիշեցնում են. նեղացկոտությունը բնավորության բնածին գիծ չէ, այլ ավելի շուտ զգացմունքային արձագանքի ձևավորված սովորություն։
Ինքնավերլուծության, ուրիշներին լսելու և սեփական հույզերը կառավարելու ունակության զարգացումն օգնում է աստիճանաբար փոխել այս օրինաչափությունը և մարդկանց հետ հարաբերությունները դարձնել շատ ավելի հանգիստ ու ներդաշնակ։








