Բոլորին հայտնի է, որ տղամարդիկ սիրում են աչքերով: Այդ պատճառով զարմանալու ոչինչ չկա նրանում, որ ուժեղ սեռին գրավում է կանացի գեղեցիկ կազմվածքը, երկար խնամված մազերը և սեքսուալ զգեստները: Բայց պարզվում է, աչքի չընկնող առօրյա բաների մեջ նույնպես կան այնպիսիները, որ շատ են գրավում տղամարդկանց:
Ինտերնետ հարցումներից մեկի ժամանակ տղամարդիկ կիսվել են կնոջ մեջ «ոչ սեքսուալ» բաներով, որոնք այնուամենայնիվ շատ են գրավում տղամարդկանց:
1. Կանայք որոնք որպես հիշեցում նշում են անում ձեռքին
Զարմանալի է և նույնիսկ տարօրինակ, բայց պարզվում է կան շատ տղամարդիկ, որ դա սեքսուալ են համարում:
2. Կանայք, որոնք անտեսում են իրենց
Քվեարկած տղամարդկանցից մեկը բացատրել է, որ խոսքը չի գնում նրա մասին, որ տղամարդկանց դուր են գալիս սառը և անհասանելի կանայք: «Ես շատ եմ սիրում հետևել, թե ինչպես է իմ ընկերուհին տարված ինչ-որ բանով զբաղվում՝ այդ ընթացքում ուշադրություն չդարձնելով ինձ վրա: Նա այդպիսին այնքան լավիկն է»:
3. Կարճ գուլպաներ
Այն որ տղամարդկանց գրավում է երկար սեքսուալ գուլպաները, ոչ մի զարմանք չի առաջացնում: Բայց պարզվում է, որ կարճ գուլպաները կանացի ոտքերին, տղամարդիկ նույնպես համարում են գրավիչ:
4. Երբ կանայք հորանջում կամ ձգվում են
Հարցմանը մասնակցած տղամարդկանցից և ոչ մեկ այդպես էլ չկարողացավ բացատրել, թե ինչու են ձգվող կանայք իրենց սեքսուալ թվում:
5. Այն, թե ինչպես է կինը արտասանում իր անունը
Դեռ Դեյլ Կարնեգին է ասել, որ սեփական անվան ձայնը՝ մարդու համար աշխարհի ամենահաճելի ձայնն է: «Հատկապես, եթե այն հնչում է սիրելի կնոջ շուրթերից», -հաստատում են տղամարդիկ:
6. Կանայք, որոնք ավելի խելացի են իրենցից
Հետաքրքիր է որքան շատ տղամարդ է պատրաստ դա խոստովանել կնոջ առաջ:
7. Ձգումներ
Ո՞վ կարող էր մտածել: Պարզվում է որոշ տղամարդկանց դուր է գալիս ձգումները: Աղջիկներ, ժամանակն է դադարել ամաչել սեփական մարմնից:
8. Բարձրահասակ կանայք
Կարծում ենք այժմ 175 սմ-ից բարձրահասակ կանայք կարող են հանգիստ շունչ քաշել:
9. Կանայք, որոնց նրանք դուր են գալիս
Զարմանալու ոչինչ չկա: Տղամարդկանց նույնպես դուր է գալիս, երբ իրենց ուշադրություն են դարձնում և հաճոյախոսում են:
10. Աղջիկները բեյսբոլի գլխարկներով
Սպորտային աղջիկները չափազանց գրավիչ են: Եվս մի առիթ զբաղվել ինքներդ ձեզանով:
11. Չոկերներ
Պարզվում է տղամարդիկ այդ զարդը համարում են հատկապես սեքսուալ և համարձակ:
Դե ի՞նչ, բավական անսպասելի էր, այնպես չէ՞:
Աղբյուրը՝ cosmopolitan.com