fbpx

11 առօրյա սովորություններ, որոնք նույնիսկ երիտասարդ աղջկան կարող են լրացուցիչ տարիներ ավելացնել

Ցավոք, ծերացումը բնական գործընթաց է, և դրանից խուսափել չի կարելի: Բայց դա կարելի է հետաձգել կամ, ընդհակառակը, մոտեցնել, և դա պայմանավորված է ոչ միայն մեր գենետիկայով, այլ նաև վարքի առանձնահատկություններով: Հաճախ մենք նույնիսկ չենք էլ գիտակցում, որ այս առերևույթ սովորական սովորությունները կարող են ազդել այն բանի վրա, թե մեր իրական տարիքից որքան ծեր ենք մենք երևում:

Բոլորն էլ ցանկանում են հնարավորինս երիտասարդ տեսք ունենալ, ուստի ներկայացնում ենք հիմնական սխալները, որոնք կարող են կանխել դա:

1. Մաշկի չափից դուրս շերտազատում

Սկրաբ-մաքրումը մաշկի համար օգտակար ընթացակարգ է. այն կարող է օգնել ազատվել մաշկի մահացած բջիջներից: Օպտիմալ է շաբաթը 2-3 անգամյա պիլինգը: Ավելի հաճախ անելու դեպքում, կարող եք ավելի շատ վնաս պատճառել, քան օգուտ բերել: Նոր բջիջները դառնում են փխրուն և զգայուն արտաքին ազդեցությունների նկատմամբ, ինչը ազդում է մաշկի վիճակի վրա:

2. Հին կրծկալի կրում

Կրծկալները, ինչպես մյուս հագուստները, կարող են մաշվել և ձգվել: Հին կրծկալների կրումը կարող է վիզուալ ծերացնել տարիքը, քանի որ դրանք չեն պահում կրծքերը, այլ դարձնում են դրանք տձև:

3. Լվանալ դեմքը չափազանց տաք կամ սառը ջրով

Ըստ պլաստիկ վիրաբույժ Թերի Մաֆֆի խոսքերի, դեմքը լվանալու համար լավագույնը գոլ ջուրն է: Սառը ջուրը անարդյունավետ է ամենօրյա բծերը հեռացնելու հարցում, իսկ տաք ջուրը կարող է գրգռել և չորացնել ձեր մաշկը:

4. Չօդափոխել բնակարանը

Օդափոխման ընթացքում սենյակ մտնող թարմ օդը դրականորեն է ազդում մարդու վիճակի վրա: Եթե ​​մարդը թթվածնի քրոնիկ պակաս ունի, դա կարող է հանգեցնել մարմնի վաղ ծերացմանը:

5. Կատարել միայն կարդիոմարզումներ

Կարդիոմարզումները օգտակար են ձեր առողջության համար, բայց այն պետք է օգտագործվի ֆիզիկական վարժությունների այլ տեսակների հետ միասին: Եթե բավարար ուշադրություն չդարձնել մկանային աճին, ապա 30 տարեկանից հետո դուք կարող եք կորցնել 3%-ից 5% մկանային զանգված՝ 10 տարվա ընթացքում:

6. Կրել մեծ ականջօղեր

Տարիքի հետ ականջի բլթակները կախվում են (ինչպես և մեր մարմնի մնացած ամեն ինչ): Ծանր ականջօղերը կարող են ծանրացնել ականջը և հանգեցնել ականջի բլթակի ավելի արագ ձգմանը: Իսկ ձգված ականջաբլթակները վիզուալ կարող են ավելացնել տարիքը:

7. Ուշադրություն չդարձնել բերանի խոռոչի հիգիենային

Առաջին տեղերից մեկը, որտեղ դրսևորվում են ծերացման նշանները՝ բերանն է: Բացի այդ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ավելի քիչ ատամի թելի օգտագործումը կարող է հանգեցնել սրտի հիվանդության և կարող է մեծանալ Ալցհեյմերի հիվանդության ռիսկը:

8. Օծանելիքի հաճախակի օգտագործում

Եթե ​​օծանելիքը պարունակում է ալկոհոլ, ցերեկային ժամերին քսելիս մաշկի վրա, այն ավելի զգայուն է դարձնում արևի լույսի նկատմամբ: Սա նշանակում է, որ դուք, ամենայն հավանականությամբ, կստանաք արևային այրվածք՝ հանգեցնելով կնճիռների և պիգմենտացիայի:

9. Քնել բամբակյա բարձերեսով

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կոպիտ բամբակյա բարձերեսները կարող են նպաստել դեմքի կնճիռների առաջացմանը: Ուստի ավելի լավ է նախապատվությունը տալ ատլասե կամ մետաքսե բարձերեսին, որպեսզի խուսափեք կոպիտ նյութի հետ մաշկի շփումից:

10. Անտեսել ընկերությունը

Լավ ընկերները նաև կյանքի տևողությանմեծացման կարևոր գործոն են: Այս եզրակացությանն են հանգել գիտնականները 7,5 տարվա ընթացքում գրեթե 309 հազար մարդու մասնակցությամբ հատուկ ուսումնասիրություն անցկացնելուց հետո: Հետազոտողները պարզել են, որ ուժեղ սոցիալական կապեր ունեցող մարդիկ 50%-ով ավելի հավանական է, որ ավելի երկար ապրեն, քան նրանք, ովքեր լավ չեն շփվում ուրիշների հետ: Առողջության վրա այս ազդեցությունը կարելի է համեմատել վատ սովորություններից հրաժարվելու կամ գիրությունից ազատվելու հետ:

11. Հոնքերի ավելորդ հեռացում

Տարիքի հետ մեր հոնքերը նոսրանում են: Հետևաբար, երիտասարդ տարիքում հոնքերի չափից դուրս հեռացնելը կարող է ժամանակից շուտ ծերացնել ամբողջ պատկերը:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 1.5 из 5 )
MediaMag
11 առօրյա սովորություններ, որոնք նույնիսկ երիտասարդ աղջկան կարող են լրացուցիչ տարիներ ավելացնել
Ինտելեկտուալ Թեստ. Հիշո՞ւմ ես աշխարհի երկրների գտնվելու վայրը