Մարդկանց աչքին գրավիչ լինելու համար թանկարժեք հագուստներ, նորաձև սանրվածքներ չի պահանջվում: Հիշեք՝ նախ և առաջ դուք պետք է սիրեք ինքներդ Ձեզ:
Այսօր մենք հավաքել են 11 չգրված օրենք, որոնք կօգնեն Ձեզ դառնալ ավելի գրավիչ: Ուսումնասիրեք դրանք բոլորը և ավելացրեք Ձեր անձնական խորհուրդներին, որպեսզի ցուցակն ավելի ամբողջական դառնա:
1. Երբեք մի հարմարվեք ուրիշներին և փորձեք առանձնանալ ամբոխից
Չմոռանաք, մեզ հարկավոր է անկեղծություն և բնականություն: Արեք այն, ինչ ճիշտ եք համարում, այլ ոչ թե ինչ ճիշտ են համարում ուրիշները:
2. Մի զոհաբերեք այն, ինչ իրոք կարևոր է Ձեզ համար
Ժամանակ ծախսեք Ձեզ համար թանկարժեք բաների և մարդկանց վրա:
3. Վստահեք Ձեր բնազդներին և թույլ տվեք Ձեզ փորձարկումներ
Իմացեք թե ինչն է Ձեզ երջանիկ դարձնում:
4. Ընդունեք այլ մարդկանց
Դադարեք դատել և քննադատել մարդկանց: Ուշադրություն դարձրեք նրանց դրական կողմերին, այլ ոչ թե սխալներին:
5. Լսեք մարդկանց
Ուղղակի լսեք և փորձեք հասկանալ՝ չընդատելով և չփոխելով թեման: Հասկացրեք, որ զրուցակիցը Ձեզ հետաքրքիր է:
6. Օգնություն ուրիշներին
Ուղղակի մի լսեք նրանց պրոբլեմները, այլ նաև փորձեք օգնել: Մի եղեք եսասեր և որևէ բան արեք ուրիշների համար, եթե նույնիսկ դա Ձեզանից ֆիզիկական էներգիա կխլի:
7. Գնահատեք և աջակցեք մարդկանց լավ որակները
Երբ մարդը նկատում է, որ ուրիշները իր մեջ նկատում են այն, ինչ ինքը մանրուք է համարում՝ նա ավելի երջանիկ է դառնում:
8. Խոսեք դրական և ըստ էության
Քննադատելու փոխարեն՝ խրախուսեք, մոտիվացրեք և ոգեշնչեք:
9. Ոչ բամբասանքներին
Մի խոսեք ուրիշների մասին քննադատական տոնով և մի պատմեք գաղտնիքներ մարդկանց, ում չեք վստահում:
10. Ժպիտ և ծիծաղ
Ժպիտը՝ ուրիշների սրտերը բացող բանալի է, այդ պատճառով փորձեք լինել պակաս լուրջ, ավելի հաճախ կատակեք:
11. Խնդրեք, բայց մի բողոքեք
Եթե Ձեզ ինչ-որ բան է հարկավոր՝ ուղղակի խնդրեք այդ մասին, բայց երբեք խղճահարություն մի առաջացրեք: