Էմպատներն ամենաանհավանական և հիանալի մարդկանցից են։ Յուրաքանչյուր մարդ իր միջավայրում պետք է ունենա գոնե մեկ այդպիսի մարդ, որպեսզի իր կյանքը իմաստով լցնի։ Այնուամենայնիվ, եթե ինչ-որ մեկի համար էմպատ-զուգընկերը ճակատագրի պարգև է, ապա որոշ մարդկանց համար էմպատների հետ հարաբերությունները լուրջ փորձություն են դառնում: Ինչո՞ւ։
Ամեն ինչ պարզ է: Էմպատներն ուղղամիտ և անկեղծ մարդիկ են: Մարդկանց հետ մուկ ու կատու չեն խաղում, զուգընկերներին չեն խաբում։ Երբ խոսքը վերաբերում է հարաբերություններին, նրանք տրվում են անմնացորդ: Այնուամենայնիվ, ահա 11 պատճառ, թե ինչու կին էմպատները դժվարանում են գտնել իրենց համապատասխան տղամարդուն:
1. Նրանք գիտեն, թե ինչ են ուզում
Էմպատ աղջիկները չեն փնտրում ինտրիգներ մեկ գիշերվա համար: Նրանք կյանքում բուռն կրքերի և հավերժական «Սանտա Բարբարայի» կարիք չունեն։ Նրանք գիտեն, թե ինչ են ուզում՝ կայուն և հանգիստ հարաբերություններ՝ հիմնված սիրո և վստահության վրա: Այդ իսկ պատճառով նրանք ազատվում են բոլոր այն մարդկանցից, ովքեր իսկզբանե իրենց հետ անլուրջ են պահում։
2. Նրանք գնահատում են հուսալիությունը
Թուլամորթ տղամարդը ոչինչ չունի անելու էմպատ կնոջ կողքին: Նման կանայք ավելի շատ են գնահատում մարդկանց մեջ հուսալիությունը, քան մյուս որակները, քանի որ նրանք կայուն են և հավասարակշռված, և ցանկանում են իրենց կողքին տեսնել նման մարդկանց։ Զգուշացեք. եթե չեղարկեք ժամադրությունները, ուշ ներկայանաք կամ անտեսեք նրանց զանգերը, նրանց հետաքրքրությունը ձեր հանդեպ կկորչի:
3. Նրանք զգայական են
Էմպատներն այն մարդիկ են, ովքեր անհավանական խորը և իմաստալից կապեր են կառուցում ուրիշների հետ: Նրանց չեն հետաքրքրում մակերեսային զգացմունքները, քանի որ իրենց բնույթով նրանք չեն կարող մակերեսային լինել։ Նրանք գնահատում են զգայականությունը, հասկացողության խորությունը և ուժեղ բնավորությունը։ Եվ երբեմն նրանց զգայականությունը դառնում է ավելի քիչ զգացմունքային մարդու հետ երջանկության խոչընդոտ:
4. Նրանք ազատության կարիք ունեն
Ոչ ոք չի սիրում զգալ, որ վանդակում է: Հատկապես կին էմպատը: Հենց նա զգա, որ զուգընկերը փորձում է սահմանափակել իրեն ցանկացած ձևով, նա կհեռանա նրանից առանց ափսոսանքի և հետին նպատակների։
5. Նրանք չափազանց անկեղծ են
Սուտ կամ գունազարդում մի սպասեք էմպատից: Չէ՞ որ նրանք ամենաանկեղծ ու ազնիվ մարդկանցից են, և ուզես թե չուզես, քեզ ճշմարտությունը կասեն։ Հետևաբար, նրանց հետ հարաբերությունները որոշ մարդկանց համար դժվար են. նրանք պարզապես չեն կարող լսել իրենց մասին դառը ճշմարտությունը:
6. Նրանց սխալ են հասկանում
Շատերը չեն պատկերացնում, թե ինչ է հարաբերությունների մեջ լինել կին էմպատի հետ, քանի դեռ չեն հայտնվել այդ իրավիճակում: Նման կանայք հմայիչ առեղծվածային են, և նրանց մտքերը միշտ չէ, որ հասկանալի են։ Հետևաբար, հաճախ կարող է թվալ, թե նրանք ինչ-որ բան թաքցնում են։
7. Նրանց պետք չեն կարճաժամկետ հարաբերություններ
Նրանց կարգախոսն է՝ ամեն ինչ կամ ոչինչ։ Էմպատ կանայք կարճաժամկետ հարաբերությունների մեջ չեն մտնում և չեն գնում մեկ գիշերվա հանդիպման: Նրանք նախընտրում են մենակությունը, քանի դեռ չեն գտել արժանի և հասկացող զուգընկեր։
8. Նրանք էմոցիոնալ բավարարվածության կարիք ունեն
Հարաբերություններում, բացի ֆիզիկական բավարարվածությունից, նրանք նաև էմոցիոնալ բավարարման կարիք ունեն: Էմպատ կանայք պետք է լինեն միաժամանակ և՛ բավարարված, և՛ երջանիկ:
9. Նրանք ամեն ինչ սրտին մոտ են ընդունում
Նույնիսկ ամենաաննշան մանրուքը կարող է վիրավորել և խոցել էմպատ կնոջը: Դա պայմանավորված է նրանց նուրբ և զգայուն բնույթով, ինչպես նաև զգացմունքների խորությամբ: Միևնույն ժամանակ նրանք վրեժխնդիր չեն։ Եթե վիրավորողը ներողություն է խնդրում, նրանք պատրաստ են ներել և մոռանալ վիրավորանքը:
10. Նրանք չափազանց շատ հարցեր են տալիս
Էմպատ կանայք սիրում են հարաբերություններ պարզել և հարցեր տալ: Նրանք ցանկանում են վստահ լինել, որ ամեն ինչ ընթանում է ըստ իրենց պլանի։ Եվ շատերը չեն սիրում պատասխանել հարցերի անվերջ հոսքին:
11. Նրանք սիրում են ամբողջ սրտով
Չկա ավելի ուժեղ և նվիրված սեր, քան էմպատ կնոջ սերը: Նա սիրում է ամբողջ սրտով և ամբողջովին տարրալուծվում է հարաբերություններում: Ի պատասխան՝ նա նույնն է սպասում իր զուգընկերոջից, ինչը որոշ տղամարդկանց համար անհնարին առաքելություն է։
Բայց ինչ էլ որ լինի, էմպատ կինը և նրա սերը իսկական նվեր են այն տղամարդու համար, ով կարող է գնահատել նրան: