Տարիքի հետ շատ բաներ կորցնում են իրենց կարևորությունը։ Ոչ թե այն պատճառով, որ մարդ անտարբեր է դառնում, այլ որովհետև վերջապես սկսում է գիտակցել, թե ինչն է կյանքում իսկապես արժեքավոր։ Ողջախոհ մարդիկ սովորում են ճիշտ սահմանել առաջնահերթությունները և դադարում են իրենց ուժերը վատնել երկրորդական բաների վրա։ Ահա 11 բան, որոնցից նրանք ժամանակի ընթացքում ձերբազատվում են։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
1. Ուրիշի կարծիքը
Տարիների հետ գալիս է այն գիտակցումը, որ անհնար է բոլորին դուր գալ։ Կյանքի իմաստություն ձեռք բերած մարդիկ դադարում են իրենց համապատասխանեցնել ուրիշների սպասումներին և ապրել՝ մեկ ուրիշի հավանությանն արժանանալու համար։ Նրանք ընտրում են սեփական ուղին և այն մարդկանց, ովքեր իրենց կողքին են այդ ճանապարհին։
2. Սոցիալական «պարտադրանքները»
«Այսպես հագնվիր, այս գործն արա, միշտ ժպտա»․ այս չգրված կանոնները ժամանակի ընթացքում կորցնում են իրենց իշխանությունը։ Իսկական արժեքը սեփական անձին հավատարիմ մնալն է, այլ ոչ թե ուրիշի պատկերացրած «ճիշտ» կյանքի կրկնօրինակը լինելը։

3. Հավանումները (լայքերը) սոցցանցերում
Կյանքի յուրաքանչյուր մանրուքը ցուցադրելու և դրա դիմաց «սրտիկներ» ստանալու փոխարեն՝ նրանք նախընտրում են կենդանի շփումը։ Սոցցանցերն էլ օգտագործում են որպես կապի գործիք, այլ ոչ թե ինքնահաստատման հարթակ։
4. Անվերջ ինքնահամեմատումը
Մրցակցությունը լավ է սպորտում, բայց ոչ կյանքում։ Շրջապատի հետ անընդհատ մրցավազքի մեջ լինելը հյուծում և դժբախտացնում է։ Հասուն մարդիկ չեն ձգտում «ուրիշներից լավը լինել», այլ փորձում են դառնալ ավելի լավը, քան իրենք են։
5. Կատարելության ձգտումը
Կատարելությունը պատրանք է։ Այս գիտակցումը թեթևություն է պարգևում։ Այն թույլ է տալիս իրատեսական նպատակներ դնել և վայելել հենց գործընթացը, այլ ոչ թե անընդհատ կշտամբել սեփական անձն անհասանելի չափանիշներին չհամապատասխանելու համար։

6. Բամբասանք և ինտրիգներ
Տարիքի հետ պարզ է դառնում, որ ուրիշների կյանքը քննարկելը ժամանակի և նյարդերի զուր վատնում է։ Շատ ավելի օգտակար է հակամարտությունները լուծել ուղիղ երկխոսության միջոցով կամ պարզապես հեռու մնալ դրանցից։
7. Հին, թունավոր կապերը
Ոչ բոլոր ընկերություններն են հավերժ։ Երբեմն ավելի ազնիվ և ճիշտ է փակել որևէ դուռ, քան անվերջ ձգել հարաբերություններ, որոնք բերում են միայն ցավ ու հոգնածություն։
8. Միշտ ճիշտ լինելու ցանկությունը
Փորձառու մարդիկ հանգիստ են վերաբերվում սեփական սխալներին։ Նրանց համար հարաբերությունները պահպանելն ու նոր բան սովորելն ավելի կարևոր է, քան ամեն գնով վեճում հաղթելը։

9. Արտաքին տեսքով տարված լինելը
Մարմինը փոխվում է, և դա բնականոն է։ Անվերջ երիտասարդության հետևից ընկնելու փոխարեն՝ նրանք ընդունում են իրենց այնպիսին, ինչպիսին կան, և ուրախություն են գտնում կյանքի այլ ոլորտներում։
Կարդացեք նաև՝ Բարձր ինտելեկտուալ մարդուն տարբերող 9 նշան
10. Ափսոսանք անցյալի համար
Անիմաստ է մտքում անվերջ վերհիշել հին սխալները։ Իմաստուն մարդիկ սովորում են բաց թողնել անցյալը և իրենց հնարավորություն տալ սկսելու նոր էջ՝ առանց մեղքի զգացման և վիրավորանքների բեռի։
11. Ամեն ինչ վերահսկելու մոլուցքը
Շրջապատող ամեն ինչ վերահսկելու փորձը դատապարտված է ձախողման։ Հասուն մարդիկ կենտրոնանում են այն բանի վրա, ինչն իսկապես իրենց ուժերի սահմաններում է՝ սեփական արձագանքների, որոշումների և ներքին հավասարակշռության վրա։
Երբ դադարում ես կառչել երկրորդականից, տեղ է ազատվում գլխավորի՝ սիրո, ուրախության և «այստեղ և հիմա» սկզբունքով ապրելու համար։ Սա է իսկական ողջախոհությունը։








