fbpx

11 մանրուք, որոնք տղամարդիկ նկատում են կանանց մեջ (նույնիսկ եթե կանանց այդպես չի թվում)

Հաճախ թվում է, որ տղամարդիկ կանանց մեջ նկատում են միայն կուրծքը և հետույքը, և ավելի հաճախ, դա իսկապես առաջինն է, ինչի վրա իրենք ուշադրություն են դարձնում: Բայց դա ամենը չէ, ինչ նրանք տեսնում են: Նրանք շատ ավելին են տեսնում: Օրինակ.

Ձեր անհատականությունը

Հենց դա է արդյունքում դառնում որոշիչ՝ նա ձեզ հետ լուրջ հարաբերություններ կստեղծի՞, թե՞ ոչ: Ու՞մ է պետք է նախանձ, ստախոս և բռի աղջիկը:

Ձեր եղունգները

Կանայք սովորաբար եղունգները գեղեցկացնում են նորաձևության կամ այլ կանանց ուշադրությունն իրենց վրա կենտրոնացնելու համար: Սակայն շատ տղամարդիկ իսկապես ուշադրություն են դարձնում կանանց եղունգներին: Դա լավ չափորոշիչ է, թե որքանո՞վ է կինը խնամում իրեն:

Ձեր ֆինանսական վիճակը

Սա մանրախնդիր, բայց կարևոր հարց է տղամարդկանց համար: Եթե կինը տղամարդուց ավելի շատ է վաստակում, նա պետք է մտածի, կարո՞ղ է համակերպվել այդ մտքի հետ: Եթե կինը քիչ է վաստակում՝ տղամարդը պետք է հասկանա, արդյո՞ք կինը նրա հետ փողի համար է շփվում, թե ոչ:

Որքա՞ն եք երջանիկ

Ոչ ոք չի ցանկանում շփվել դժբախտ, տառապյալ կնոջ հետ, ով իր շուրջը նկատում է միայն վատը:

Ձեր ինքնագնահատականը

Տղամարդիկ սիրում են հաճոյախոսություններ անել, բայց անընդհատ կնոջը համոզել, որ նա գեղեցիկ է և ինչ-որ բանի արժանի է, ցանկացած տղամարդու ուժերից վեր է: Ցածր ինքնագնահատականով կինը պետք է միայն բռնակալներին, որոնք զոհ են փնտրում:

Ձեր ճաշակը

Նորաձևությունը միայն կանաց համար չէ, տղամարդիկ նույնպես դրա վրա ուշադրություն են դարձնում: Շատերի համար կարևոր է, թե ինչպե՞ս եք հագնված: Այն կարող է կարևոր գործոն հանդիսանալ, կցանկանա՞ ձեզ հետ ծանոթանալ, թե ոչ: Որոշ տղամարդկանց համար, օրինակ, բարձրակրունկ կոշիկները իսկական ֆետիշ են:

Որքանո՞վ եք սոցիալապես ակտիվ

Ինչպես կնոջն է դուր գալիս այն տղամարդը, որը ունի շատ ընկերներ և ակտիվ կենսակերպ է վարում, այնպես էլ տղամարդն է ցանկանում այնպիսի կնոջը, որին շատերն են հավանում: Սա չի նշանակում, որ դուք պետք է տիկին Համահանճարը լինեք, բայց պետք է սեփական կյանքը ունենաք, որպեսզի դուր գաք տղամարդուն:

Որքա՞ն առողջ է ձեր միտքը

Եթե տղամարդը լուրջ հարաբերություններ է ցանկանում ձեզ հետ կառուցել, նա ուշադրություն կդարձնի, որքա՞ն եք ինքնավստահ և կարո՞ղ եք գլուխ հանել ամենօրյա գործերից:

Ձեր ժպիտը և ծիծաղը

Տղամարդիկ պաշտում են սա կանանց մեջ: Ահա, թե ինչու են ամենաուրախ կանայք գրավում շատ  տղամարդկանց ուշադրությունը:

Ձեր հոտը

Շատ տղամարդիկ պարզապես խելագարվում են կնոջ օծանելիքի, շամպունի կամ կրեմի հոտից: Այն վերհիշելու ամենաուժեղ գործոնն է:

Որքա՞ն եք բաց սիրո համար

Տղամարդիկ նկատում են, ինչպե՞ս եք վերաբերվում իրեն և նոր հարաբերություններին: Հազվադեպ է պատահում, որ տղամարդու հանդեպ լավ տրամարդված կնոջը կարող է մերժվել:

Աղբյուրը՝ cluber


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 2.5 из 5 )
MediaMag
11 մանրուք, որոնք տղամարդիկ նկատում են կանանց մեջ (նույնիսկ եթե կանանց այդպես չի թվում)
ԹԵՍՏ. Իսկ դուք Էյնշտեյնից ավելի խելացի՞ եք