fbpx

10 tracks. պահպանեք և լսեք Ձեր երաժշտությունը առցանց

Այսօր ուզում եմ Ձեզ ծանոթացնել ռուսական 10tracks կայքի հետ: Սա ամպային ֆայլադարանի և առցանց երաժշտական նվագարկչի (player) մի յուրատեսակ հիբրիդ է: Ավելի պարզ ասած սա Google Music -ի ռուսական հակառակորդն է:

Երիտասարդ ստարտափի, նորաստեղծ ծառայության համար 10 tracks-ը բավական լավ տպավորություն է թողնում: Ըստ իս բավական հաջող իրականացված է առցանց նվագարկիչը: Նրանով շատ հարմար է օգտվել, նույնիսկ հարմար շատ ու շատ դեսքթոփային նվագարկիչներից:

Նաև կա Android հավելված, որով հնարավոր է լսել կամ պահպանել Ձեր երաժշտությունը ինտերնետում: Կարող եք նույնիսկ սինխրոնիզացնել Ձեր հիմնական երաժշտական թղթապանակի հետ: Խոսակցություններ են գնում, որ շուտով կստեղծվի նաև նմանատիպ iPhone հավելված:

Որպես ֆայլադարան 10 tracks-ը բավական գրավիչ տպավորություն է թողնում: Սակայն ինչպես ասացի սա նորածին ծառայություն է և նրա ապահովության մասին կարծում եմ դեռ վաղ է խոսելը:

10 tracks-ի օգտատերին անվճար տրվում է 3Գբ դիսկային ծավալ: Հետաքրքրականն այն է, որ վճարող օգտատերերի համար գործում է ընդամենը մեկ սակագին՝ տարեկան 750 руб. կամ մոտ 25$ և անսահմանափակ դիսկային ծավալ: Թերություններից մեկն այն է, որ վճարման միջոցները դեռևս բավական սահմանափակ են, սակայն կարծում եմ դա ժամանակի ընթացքում կուղղվի:

Ի դեպ ներբեռնած երաժշտությունը ոչ մի կերպ հնարավոր չէ կիսվել (շեյր անել) ընկերների հետ: Այսինքն սա զուտ առցանց երաժշտական նվագարկիչ է, այլ ոչ թե սոցիալական ցանց, կամ ֆայլափոխանակիչ:

Մի խոսքով փորձեք այս նոր ծառայությունը և կարծում եմ չեք փոշմանի: Չմոռանաք Ձեր տպավորություննեով կիսվել այս գրառման մեկնաբանություններում:

Ի դեպ եթե տեղյակ եք որևէ հետաքրքիր կայքի մասին, կարող եք տեղեկացնել ինձ հետադարձ կապով և շուտով դուք կկարողանաք կարդալ նրա մասին այսպիսի ծանոթացնող գրառում:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
10 tracks. պահպանեք և լսեք Ձեր երաժշտությունը առցանց
Այս թեստը հաջողությամբ հաղթահարում է մարդկանց միայն 1% -ը. իսկ ի՞նչ արդյունք ցույց կտաք դուք